Հինգշաբթի, 21.11.2024, 17:51
Ցանկ
Հարցումներ
Որ ԲՈՒՀի ուսանող եք(եղել)
Всего ответов: 16525
Օնլայն-Օֆլայն

Онлайн всего: 2
Гостей: 2
Пользователей: 0
Մուտքի ձև
free counters
Главная » 2013 » Մարտ » 10 » ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒՄ ԵՆ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ
17:21
ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒՄ ԵՆ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ



Ռեգինա Ճաղարյան

ՀՊՄՀ մշակույթի ֆակուլտետի մագիստրատուրա

Ներել կարող է միայն մեծ սիրտ ունեցող մարդը:

Չգիտեմ ինչու, բայց ես Աստծուց ամեն օր խնդրում եմ , - վերցրու իմ սիրտը:

Ներել չեմ ուզում:

Ներելով կկորցնեմ ապրելուս իմաստը:

Ներելով կկորցնեմ ԵՍ-ս:

Ներել, ներել, ներել:

Չեմ ուզում ներել:

Աստված ներել է սովորեցրել:

Օրերից մի օր, երբ կկորցնեմ պայքարելու իմաստը՝ կներեմ Քեզ,

Կներեմ և այն ,,հրաշքին'' ով խլեց ապրելուս իմաստն ու խլեց իմ ԳԱՆՁԸ:

Իմ միակին, իմ հրաշքին:

Ներե'լ, չեմ ուզում ներել:

Կներեմ, երբ կկորցնեմ ամեն ինչ...

02.03.2013


Սրտումս մի մեծ սեր

Հոգումս մի մեծ ցավ:

Աչքերումս դառնության մեծ ծով՝

Դեմքիս պատած ժպիտ է տիրում:

Ուզում եմ գոռալ,

Ի լուր աշխարհին հոգուս սիրո և ցավի մասին:

Ուզում եմ փարվել,

Քո կրծքին, իմ սեր:

Ուզում եմ սեղմել,

Ձեռքերդ փափուկ կրծքին, իմ սեր:

Ուզում եմ լալ

Քո գրկում, իմ սեր: 

Սրտումս մի մեծ սեր՝

Հոգումս մի մեծ ցավ:

Աչքերումս դառնության մեծ ծով

Դեմքիս պատած ժպիտ է տիրում:

Ուզում եմ փակվել

Սենյակում իմ գորշ:

Ուզում եմ ջնջել

Հուշերս սրտիցս: 

Ուզում եմ տեսնել

Հայացքդ ստոր:

Ուզում եմ, ուզում եմ,

Ուզում եմ ոչինչ այլևս չուզել:

11/02/2013


Յուրաքանչյուր տարի, ամիս, շաբաթ...


Յուրաքանչյուր տարի, ամիս, շաբաթ,

Յուրաքանչյուր օր, ժամ, րոպե և վայրկյան

Հիասթափությունն է ուղղեկցում,

Բայց և այնպես քայլում եմ առաջ:

 

Յուրաքանչյուր անգամ հիասթափվելուց

Ուժերս ավելանում են,

Յուրաքանչյուր անգամ հիասթափվելուց

Հասկանում եմ, որ անպարտ եմ դառնում:

 

Յուրաքանչյուր հարվածից

Հոգիս ամրանում է,

Յուրաքանչյուր հարվածից,

Սիրտս քարանում:

 

Յուրաքանչյուր սխալից հետո

Վերջակետ եմ դնում,

Ինքս ինձ համուզում՝

Քայլում ինքնավստահ և սահուն:

 

Յուրաքանչյուր յուրաքանչյուրից հետո

Նայում եմ հետ,

Յուրաքանչյուր յուրաքանչյուրով

Հպարտանում և անցնում:

 

Յուրաքանչյուր տարի, ամիս, շաբաթ,

Յուրաքանչյուր օր, ժամ, րոպե և վայրկյան

Հիասթափությունն է ուղղեկցում,

Բայց և այնպես քայլում եմ առաջ:

25/01/2013


Առանց սիրո....


Առանց սիրո շուրջս մութ է,

Արի լույս բեր իմ անգին,

Սիրո կրակ հետդ տուն բեր,

Տանս ցուրտ է իմ անգին:

 

Առանց սիրո անցնում են օրերը

Դատարկ ու հեռանում, իմ անգին.

Անչափ հեռու ես,

Բայց հույսս վերադարձիդ անսպառ է, իմ անգին:

 

Առանց սիրո շուրջս մութ է,

Արի լույս բեր իմ անգին,

Սիրո կրակ հետդ տուն բեր,

Տանս ցուրտ է իմ անգին:

04/01/2013


Դատարկություն


Կսկիծը պարուրում է գիտակցությունս,

Մորմոքը ողողում է հոգիս,

Ցավը` հարվածում սրտիս,

Զգացողություններ, որոնք չեն կրկնվում,

Հուշեր, որոնք երբեք չեն ջնջվում:

Արցունքներ, որոնք երբեք զուր չեն հոսում,

Սառն հայացք, որ երբեք չի կրկնվում:

Զուր հույսեր,

Հիասթափություն, որ երբեք չէի սպասում,

Ուղղակի անբացատրելի զգացողություն,

Որ կոչվում է դատարկություն:

20.12.2012


Կյանքում կան երևույթներ,
Որոնց այդքան էլ կարևորություն չենք տալիս,
Չգիտակցելով` անկարևորից է ծնվում կարևորը,
Անիրականը վերածվում իրականի,
Դժվարության միջով անցնելով է մարդը դառնում ուժեղ:
Գնահատեք անկարևորը, քանզի վաղը նա դառնալու է
Կարևոր Ձեր կյանքում:


12.12.2012


Ձյան փաթիլները հիշեցրեցին առաջին սիրո մասին,
Ձյան գալուստը իր հետ հուշերի համար դուռ բացեց:
Ձյուն, որքան անաղարտ ես դու,
Սեր իմ առաջին, որքան անկեղծ էիր դու:
Ձյուն, որքան հուշեր ես քո մեջ կուտակել,
Սեր իմ առաջին, որքան քաղցր ես դու եղել:
Ձյունը գալիս է դանդաղ,
Ձյունը նոր անակնկալներ է պատրաստում,
Նոր սեր, նոր արկածներ և անբասիր ձյուն...


11.12.2012

Թվում է

Թվում է մենակ ենք,
Թվում է կարոտում ենք,
Թվում է խաղում ենք,
Բայց արի ու տես խաղը մեր ուղությամբ է պտտվում...
Թվում է…
Թվում է օտար եք միմյանց,
Բայց արի ու տես հարազատ ենք:
Թվում է կիրքն է պարուրել մեզ,
Բայց արի ու տես մոլորվել ենք:
Թվում է գիտակցում ենք մեր քայլերը,
Բայց արի ու տես խճճվել ենք:
Թվում է…
Այո ընդամենը թվում է:

27.11.2012


Քայլում եմ փողոցներով Երևանի,
Սիրտս կտոր-կտոր է լինում գորշ պատերից իմ քաղաքի:
Մղկտում է հոգիս դատարկությունից իմ քաղաքի:

Քաղաքը դարերով կանգուն է եղել,
Իսկ այսօր վերածվել է գորշ ամպի,
Որն ամեն վայրկյան կարող է պոռթկալ,
Կարող է անձրևի պես թափվել իմ քաղաքի վրա:

Երևան, հարսի շոր է դարեր ի վեր հագիդ եղել,
Իսկ այսօր սև շղարշն է պատել քո երկինքը:
Երևան, դարեր ի վեր մանկան նման ժպիտը դեմքիդ օր ես սկսել,
Իսկ այսօր աչքերդ կիտել ու չես ժպտում:

Ողբում եմ քեզ իմ քաղաք,
Ողբում եմ քեզ իմ հայ ազգ,
Ողբում եմ քեզ իմ տուն հայկական,
Ողբում եմ քեզ, ո՛չ, ողբում եմ հենց ինձ,
Որ անկարող եմ տանել գորշությունն իմ քաղաքի:

11.03.2013


Հեղինակի ՛՛ֆեյսբուքյան՛՛ բլոկից


Просмотров: 1166 | Добавил: Mankavarj | Рейтинг: 5.0/64
Всего комментариев: 2
2 Qdilsc  
0
buy lipitor online <a href="https://lipiws.top/">buy generic lipitor</a> buy atorvastatin for sale

1 Zdktak  
0
oral lipitor 10mg <a href="https://lipiws.top/">atorvastatin 40mg oral</a> order lipitor 20mg for sale

Имя *:
Email *:
Код *:
Փնտրել
Օրացույց
«  Մարտ 2013  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւբՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Արխիվ
Block title
Block content
ԿԱՅՔԻ ՕՊԵՐԱՏՈՐ ԱՐՄԵՆ ԷԴՈՒԱՐԴԻ ՄԿՐՏՉՅԱՆ.e-mail-armen193@mail.ru© 2024 Хостинг от uCoz