Հինգշաբթի, 21.11.2024, 18:26
Ցանկ
Հարցումներ
Ինչ գրքեր եք նախընտրում
Всего ответов: 11372
Օնլայն-Օֆլայն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Մուտքի ձև
free counters
Главная » 2013 » Մարտ » 10 » ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒՄ ԵՆ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ
01:15
ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒՄ ԵՆ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ



Հրաչյա Պետրոսյանց

ՀՊՄՀ պատմության և իավագիտության ֆակուլտետի մագիստրատուրա


Այսօր մեր երգն էի լսում,

Այն երգը որ մեզ խենթացնում էր,

Այն երգը, որ մեզ միացնում էր,

Այն երգը որով մենք սիրում էինք․․․

Հիշում ե՞ս օրերն այն անհոգ,

Երբ մենք պարզապես ապրում էինք։

Ապրում ու սիրում խենթացած,

Սիրում ու ապրում կարոտած․․․

Իսկ հետո․․․

Հետո բաժանումն էր  դաժան։

Դժողքային օրեր տանջանքի,

Երբ փնտրում էի ես խենթուկիս,

Ամեն անկյունում այս կյանքի…

1995



Երազային կյանքի ստվերում,
Մութ ու խոնավ գետնափորում,
Օրերն անցնում են ու գնում,
Իսկ մեր կյանքը կանգ է առնում:

Մեծ քաղաքի կյանքին կարոտ,
Սիրած աղջիկ այնտեղ թողած,
Խրամատներում անվերջ մաշվող
Մեր համազգեստն ենք կարկատում:

Մութ ու խոնավ գետնափորում,
Օրերն անցնում են ու գնում,
Միօրինակ այս կյանքի
Վերջը ցավոք չի երևում...

1995


Ինչ որ մի պահ,
Մտքով գնալով դեպի պատմություն,
Ես զարմանում եմ,
Ակոս առ ակոս, տարի առ տարի
Ուսումնասիրելով կյանքը իմ ազգի,
Այդ ինչպե՞ս եղավ,
Որ հինգ հազար տարի
Կարողացել ենք ապրել
Եվ հասնել ահա քսաներորդ դարին:
Այդ ինչպե՞ս եղավ,
Որ ալիքները հին ու ժանտ դարի
Չկարողացան մեզ կուլ տալ, խեղդել:
Եվ նույն ճանապարհը փոշոտ մեր կյանքի,
Պատասխանեց ինձ.
Ճշմարիտ պատասխան:
Նոյան տապանը Մասսին հանդիպեց,
Ունեինք մենք Արամ թագակիր արքա,
Արտաշես Բարին թագավոր օծվեց,
Տիգրան մեծ ծնվեց,
Մեր Նարեկացուն աշխարհը գիտե,
Ֆրիկը, Քուչակը իրենց տողերով
Հավերժացրեցին հոգին մեր ազգի,
Հետո էլ արքան մեր գուսանների՝
Մեզ դառը ժպտաց իր սիրո մասին,
Իսկ քսաններորդ դարի սկզբին,
Եկան ու անցնան Չարենց ու Տերյան,
Ծնվեց Սևակը՝ Պարույր անունով...
Իսկ հետո մենք էինք,
Մեր եռագույնը դեպի վեր պարզած,
Ազատ ու անկախ Հայաստան գոչում,
Եվ մեր սերունդն էր,
Որ դեն նետեց ընդմիշտ
Ձեռնակապերը ստրկության...
Եվ ես հասկացա,
Որ ազգն իմ վսեմ,
Ոչ միայն ապրել է ու պետք է ապրի,
Այլ դատապարտված է հավերժ լինելու...

1995 թ.



Անձրև է մաղում,
Իսկ ես քայլում եմ
Եվ չեմ մտածում
Որ թրջվում եմ:

Իմ ողջ մտքերը
Հեռվում են հիմա,
Երազում եմ,
Որ տանն եմ հիմա...


1996 թ.




Արեգակն է այրում իմ հոգին,
Շողերով իր անթիվ, բազմագույն,
Մոռանում եմ մի պահ իմ անգին,
Որ սպասում ես հիմա ինձ հեռվում...
Եվ երբ մայր է մտնում արևը,
Կորցնում է հոգիս երազները,
Մոլեգնում է սրտումս քո սերը,
Այրվում է հոգիս ոնց արևը:
Օհ, հրդեհ է անմար քո սերը,
Մոռացվում են կյանքիս հին օրերը,
Երբ աչքերս էին իմ հոգու տերերը,
Եվ դատարկ էր սրտումս քո տեղը...
Լուսնյակն է դարձել իմ ընկերը
Կարոտող, ձանձրալի գիշերները,
Տառապող, անծայր այս օրերը,
Եվ սերը, քո սերը, իմ սերը...


1996 թ.



Հեղինակի ՛՛ֆեյսբուքյան՛՛ էջից

Просмотров: 1070 | Добавил: Mankavarj | Рейтинг: 5.0/108
Всего комментариев: 1
1 Iieyrw  
0
order atorvastatin 20mg sale <a href="https://lipiws.top/">how to buy lipitor</a> buy atorvastatin cheap

Имя *:
Email *:
Код *:
Փնտրել
Օրացույց
«  Մարտ 2013  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւբՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Արխիվ
Block title
Block content
ԿԱՅՔԻ ՕՊԵՐԱՏՈՐ ԱՐՄԵՆ ԷԴՈՒԱՐԴԻ ՄԿՐՏՉՅԱՆ.e-mail-armen193@mail.ru© 2024 Хостинг от uCoz