Գոռ Բակումյան
Ուզում եմ փախչե˜լ, հեռանա˜լ, գնալ˜, Քաշվել ու մնալ մի թաքույց տեղում` աշխարհից հեռու…Սիրտս լալիս է, Սիրտս ճչում է … Ինձ լսող չկա, Ամոքող չկա Եվ սրտիս դարման ու շոյող չկա… Ուզում եմ փախչե˜լ, հեռաման˜լ, գնա˜լ…. 2012թ.
Ես իմ նամակը գրում եմ ուղիղ մեջտեղից, Ուր ո՛չ սկիղբ կա և ո՛չ էլ ավարտ: Սկիզբը կորել, խամրել է հեռու՜ կապույտում, Իսկ ավարտն անհայտ էլ չի երևում… Տանում են ինձ մի անհայտ ճամփով, Ուր դահիճները քանդել, ջարդել են վաղո՜ւց… Ուր ճամփաները լցված են փոշով Եվ թափառում է մի ցավ հինավուրց... Ասում են, որ ես ծաղկել եմ արդեն, Բայց գիտեմ, ավա՜ղ, ես ծառ եմ թոշնած, Որի ճյուղերը խրվել են սևահողի մեջ, Ուր անորոշ է, էլ ոչինչ չկա… Բայց ես հավատով քայլում եմ նորեն, Քանզի ես գիտեմ, որ կյանք ես պահել Եվ կյանք ես տալու` ինձ մեղավորիս, Քանզի սիրում ես և ներում նորեն… Նամակիս վերջում հանձնում եմ ես Քեզ Եվ ավանդում եմ մի փոքրիկ կապույտ, Գուցե և մի օր ինձ վերադարձնես Եվ ընծայես ինձ… Ես իմ նամակը գրում եմ ուղիղ մեջտեղից…
2012թ |