Ղայթանջյան էմմա ՀՊՄՀ ուսանող
ՀԱՅ ԵՍ՝ ԱՊՐԻՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Այսքան տարիներ տանջվելուց հետո, Օտար լծի տակ ապրելուց հետո, Ձեռք բերեցինք մենք մի նոր հայրենիք, Եվ անվանեցինք Անկախ Հայաստան:
Զուր չենք պայքարել կապույտի համար, Զուր չենք ընդունել կրոն սրբազան, Սեփական արյամբ կերտել հայրենիք, Բայց այսօր կարծես պանդուխտ ենք դարձել:
Մենք ունենք լեզու, մենք ունենք կրոն, Սուրբ գրչով գրված ՛՛Հայոց պատմություն՛՛, Հայաստանն է տունդ, դու ապրիր այստեղ, Եվ կերտիր նորոգ երկիրդ Հայաստան...
|