ՀՊՄՀ գիտական խորհրդի նոյեմբերի 19-ի որոշմամբ պատվո պրոֆեսորի կոչումներ շնորհվեցին ՀՊՄՀ նախկին ռեկտորներ, ՀՀ Գիտությունների ակադեմիայի ակադեմիկոսներ
Էդվարդ Ղազարյանին, Գևորգ Բաղդասարյանին, Միսակ Դավթյանին, պատվո դոկտորի կոչում` ամերիկահայ փաստաբան դոկտոր
Արսեն Դանիելյանին:
Նոյեմբերի 23-ին ՀՊՄՀ գիտխորհրդի դահլիճում տեղի ունեցավ պատվո դիպլոմների հանձնման արարողություն:
Կենսաբանության, քիմիայի և աշխարհագրության ֆակուլտետի դեկան
Սվետլաննա Հովակիմյանը ներկայացրեց ակադեմիկոս
Միսակ Դավթյանի, ֆիզիկատեխնոլոգիական ֆակուլտետի դեկան
Գարիկ Եղիազարյանը` ակադեմիկոս
Էդվարդ Ղազարյանի, մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետի դեկան
Լևոն Արաբաջյանը` ակադեմիկոս
Գևորգ Բաղդասարյանի, պատմության և իրավագիտության ֆակուլտետի դեկան
Էդիկ Գևորգյանը` դոկտոր
Արսեն Դանիելյանի հակիրճ կենսագրությունն ու գիտական գործունեությունը:
ՀՊՄՀ ռեկտորի պաշտոնակատար
Ռուբեն Միրզախանյանը շնորհավորեց յուրաքանչյուրին և հանձնեց պատվո դիպլոմը:
Ակադեմիկոսներ
Էդվարդ Ղազարյանը, Գևորգ Բաղդասարյանը, Միսակ Դավթյանը հանդես եկան շնորհակալական խոսքով: Հուզիչ էր դոկտոր
Արսեն Դանիելյանի շնորհակալական խոսքը: Նա կարևորեց իրեն տրված պատվո դոկտորի կոչումը և պարտավորվեց տարին մեկ անգամ այցելել ՀՊՄՀ և իրավաբանական ֆակուլտետի ուսանողների համար կարդալ դասախոսություն ու ամերիկյան օրենսդրության մասին վարպետության դաս անցկացնել:
Սեփական լրատվություն