ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ՈՒ ՏՈՆԱԿԱՆ
Հայտնի դարձավ 2010 թվականի լավագույն ուսանողը`
Տաթևիկ Ենոքյան
09.11.2010 թ.
Խաչատուր Աբովյանի անվան ՀՊՄՀ ուսանողական խորհուրդը նոյեմբերի 9-ին, ,,Արամ Խաչատրյան,, համերգասրահում մեծ հանդիսավորությամբ կազմակերպեց ,,Ուսանողի օր,, միջոցառումը: Ներկա էին ՀՊՄՀ գիտական խորհրդի անդամները, բոլոր տաս ֆակուլտետների ուսանողության ներկայացուցիչները, բազմաթիվ հյուրեր:
Միջոցառման մասնակիցներին ողջունեց ՀՊՄՀ ուսխորհրդի նախագահ Վոլոդյա Գասպարյանը: ՀՊՄՀ ուսանողությանը ողջունեց ուսանողական աշխատանքների գծով ռեկտորի օգնական Էդգար Հովհաննիսյանը: Նա առաջին անգամ լավագույն ուսանողի վկայականներ հանձնեց ֆակուլտետներում լավագույնը ճանաչված ուսանողներին: Վկայականներ և նվերներ ստացան`
Հրանտ Սաֆարյանը` բանասիրական ֆակուլտետ,
Աննա Դավթյանը` մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետ,
Շողիկ Սահակյանը` կենսաբանության, քիմիայի և աշխարհագրության ֆակուլտետ,
Տաթևիկ Հարությունյանը` պատմության և իրավագիտության ֆակուլտետ,
Մանվել Քեշիշյանը` գեղարվեստի ֆակուլտետ,
Անի Հովհաննիսյանը` հոգեբանության և սոցիալական մանկավարժության ֆակուլտետ,
Գոհար Սարգսյանը` կուլտուրայի ֆակուլտետ,
Աստղիկ Բալայանը` ֆիզիկատեխնոլոգիական ֆակուլտետ,
Տաթևիկ Ենոքյանը` ն/դ սկզբնական և հատուկ կրթության ֆակուլտետ,
Լիլիթ Սահակյանը` օտար լեզուների ֆակուլտետ:
ՀՊՄՀ ուսնողությանը ողջունեց Հայաստանի ուսանողական ասոցիացիայի նախագահ Արմեն Ալեքսանյանը: Նա ասոցիացիայի պատվոգրեր և նվերներ հանձնեց
Տիգրան Խաչատրյանին` պատմության և իրավագիտության ֆակուլտետ,
Դավիթ Ալեքսանյանին` հոգեբանության և սոցիալական մանկավարժության ֆակուլտետ,
Լիանա Մելքոնյանին` կուլտուրայի ֆակուլտետ:
Առաջին անգամ համահամալսարանական լավագույն ուսանող ճանաչվեց ն/դ սկզբնական և հատուկ կրթության ֆակուլտետի ուսանողուհի Տաթևիկ Ենոքյանը: Նա արժանացավ Ֆրանսիա մեկնելու ուղեգրի: Ուսանողուհուն վկայականը հանձնեց Վոլոդյա Գասպարյանը:
Հարուստ ու բազմաբովանդակ էր միջոցառման մշակութային մասը: Ցուցադրվեցին համալսարանում կատարված նկարահանումներ, հետաքրքիր հարցախույզ: Ելույթ ունեցան սիրված երգիչ-երգչուհիներ Ռուբեն Հախվերդյանը, Դավիթ Ամալյանը, Մկրտիչ Մկրտչյանը, Վարդան Բադալյանը, Սարգիս Ավետիսյանը, Սիլվա Հակոբյանը, Արսեն Գրիգորյանը /Ասո/, Մհերը: Պարային համարներ կատարեց ՀՊՄՀ պարարվեստի մանկավարժության ամբիոնի պարային խումբը /ղեկավար Կարեն Գևորգյան/: Ցուցադրվեց Դելֆյան խաղերում ոսկե մեդալի արժանացած պարը:
Միջոցառումը վարեցին ՀՊՄՀ կուլտուրայի ֆակուլտետի շրջանավարտներ Անի և Արտավազդ Ամիրյանները:
Սեփական լրատվություն
|