Երկուշաբթի, 17.05.2021, 03:28
Ցանկ
Հարցումներ
Քանի տարեկան եք
Всего ответов: 12745
Օնլայն-Օֆլայն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Մուտքի ձև
free counters
Главная » 2014 » Դեկտեմբեր » 21 » ՄԵՐ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԸ
17:31
ՄԵՐ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԸ

Հուշատախտակ գրադարանավարուհուն՝ առաջին հայ կին օդաչուին
«ԱՅՍ ՀՈՒՇԱՏԱԽՏԱԿՈՎ ՆԱ ԿԱՊՐԻ ՄՇՏԱՊԵՍ»

2014 թ-ին դեկտեմբերի 17-ին Երևանի Մովսես Խորենացու փողոցի թիվ 26 շենքի պատին Լոռվա ձոր հայրենակցական միության նախաձեռնությամբ տեղադրվեց ու հանդիսավորությամբ բացվեց հուշատախտակ Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի շրջանավարտ, երկարամյա աշխատակից, առաջին հայ կին օդաչու Նինել Ղարաջյանի հիշատակին:
Բացման արարողության ժամանակ խոսք ասաց նաև ՀՊՄՀ գիտական գրադարանի տնօրեն Տիգրան ՊետրոսՅանցը: Նա ՀՊՄՀ ռեկտոր Ռուբեն Միրզախանյանի անունից ողջունեց ձեռնարկը՝ հուշատախտակի բացումը, ներկայացրեց Նինել Ղարաջյանի կենսագրությունը և ի մասնավորո նշեց. «Պատիվ եմ ունեցել Նինել Ղարաջյանին, եզակի մարդկային գծերով օժտված տիկնոջը տեսնել Մանկավարժականի ուսանող, ապա՝ ասպիրանտ ու, վերջապես, նույն համալսարանի դասախոս եղածս տարիներին: Պատմության կաբինետում աշխատած տարիներին նա ուսանողների, դասախոսների օգնականն էր, բոլորին ապահովում էր անհրաժեշտ գրականությամբ: Նույն կերպ վարվում էր նաև գրադարանավար աշխատած ավելի քան տաս տարիներին: Համալսարանում բոլորը նրանից գոհ էին: Անկախ այն փաստից, որ Նինել Ղարաջյանի հիշատակի այս հուշատախտակը տեղադրվել է ի հիշատակ առաջին հայ կին օդաչուի, ներկայացնելով Մանկավարժականի գրադարանը, հպարտ եմ, որ Երևան քաղաքում նաև գրադարանի սովորական գրադարանավարը հուշատախտակ ունեցավ: Մարդու հիշատակն ապրում է այնքան, որքան նրա հեռանալուց հետո հիշում են: Այս առումով Նինել Ղարաջյանը երջանիկներից մեկն է, քանի որ այս հուշատախտակով նա կապրի մշտապես»:

Նինել Ղարաջյանի կենսագրությունը Տիգրան ՊետրոսՅանցի «ԱԲՈՎՅԱՆՑԻՆԵՐ» կենսագրական հանրագիտարանից:

ՂԱՐԱՋՅԱՆ ՆԻՆԵԼ ՄԱԹԵՎՈՍԻ /ծն. 1916 թ., Ստեփանավանի շրջան, գ.Հոբարձի - 29.01.2001 թ., Երևան/, կաբինետի վարիչ, առաջին հայ կին օդաչու: 1933 թ. ավարտել է Գյուլագարակ գյուղի կոլերիտ դպրոցը, 1936 թ.՝ Երևանի մանկավարժական տեխնիկումը: 1938 թ-ին ընդունվել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը, 1939 թ-ին տեղափոխվել է Խաչատուր Աբովյանի անվան ՀՊՄՀ պատմության ֆակուլտետ և ավարտել 1941 թ-ի նոյեմբերին: 1931-1933 թթ-ին եղել է Հոբարձի գյուղի կոլտնտեսային մանկապարտեզի դաստիարակ, 1936-1938 թթ-ին՝ Սիսիան քաղաքի միջնակարգ դպրոցի 4-6-րդ դասարանների հայոց լեզվի և գրականության, պատմության ուսուցիչ, 1941-1943 թթ-ին՝ Երևանի Վորոշիլովի անվան միջնակարգ դպրոցի 6-7-րդ դասարանների պատմության ուսուցիչ: 1947-1995 թթ-ին աշխատել է Խաչատուր Աբովյանի անվան Մանկավարժական համալսարանում: 1947-1962 թթ-ին եղել է ՀՊՄՀ ԽՄԿԿ պատմության կաբինետի լաբորանտ, ավագ լաբորանտ, 1962-1983 թթ-ին՝ նույն կաբինետի վարիչ, 1983-1995 թթ-ին՝ համալսարանի գիտական գրադարանի գրադարանավար: 1935-1936 թթ-ին սովորել է Երևանի նորաբաց աէրոակումբի օդաչուական և պարաշյուտային բաժիններում: Առաջին օդաչուական ինքնուրույն թռիչքը կատարել է 1935 թ-ի սեպտեմբերի 25-ին՝ դառնալով առաջին հայ կին օդաչուն: Ընդհանուր առմամբ կատարել է օդանավի 25 ինքնուրույն թռիչք և 14 պարաշյուտային թռիչք: Նրա մասին գրել են ժամանակի հայկական ու միութենական թերթերը, ներկայացվել է Մ.Գորկու և Մ.Կոլցովի «Դեն Միրա» հանդեսում: Պարգևատրվել է ՀԽՍՀ Գերագույն խորհրդի պատվոգրով /1972 թ./: Արժանացել է Հոբարձի համայնքի պատվավոր քաղաքացի կոչման /17.08.1991 թ./:

 

Просмотров: 713 | Добавил: Mankavarj | Рейтинг: 5.0/31
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Փնտրել
Օրացույց
«  Դեկտեմբեր 2014  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւբՇբԿր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031
Արխիվ
Block title
Block content
ԿԱՅՔԻ ՕՊԵՐԱՏՈՐ ԱՐՄԵՆ ԷԴՈՒԱՐԴԻ ՄԿՐՏՉՅԱՆ.e-mail-armen193@mail.ru© 2021 Хостинг от uCoz