Տասնօրյա ցուցադրություն
«ՀԱՅԱՍՏԱՆԸ ՆԱՄԱԿԱՆԻՇԵՐՈՒՄ»
Դեկտեմբերի 9-18-ը Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի գիտական գրադարանի հումանիտար գրականության ընթերցասրահում գործել է «Հայաստանը նամականիշերում» ցուցահանդեսը, որի նպատակն էր փոքրաչափ տպագիր նյութերով ճանաչելի դարձնել Հայաստանը:
Գիտական գրադարանի տնօրեն Տիգրան ՊետրոսՅանցը ցուցահանդեսի նպատակի մասին նշեց. «Նամականիշերը թույլ են տալիս ստեղծագործական առավել մատչելի ձևով հայտնի իրողությունները հասցնել ամենալայն զանգվածներին: Նամականիշերը յուրատիպ տպագիր փաստաթղթեր են, որոնք փոքր ձևի մեջ ներկայացնում են երկիրը, այդ երկրի պատմությունը, եր
...
Читать дальше »