Ուրբաթ, 19.04.2024, 04:40
Ցանկ
Հարցումներ
Օգտվում եք մեր գրադարանից
Всего ответов: 11468
Օնլայն-Օֆլայն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Մուտքի ձև
free counters
Главная » 2011 » Դեկտեմբեր » 5 » ՄԵՐ ՀԵՐՈՍ ՇՐՋԱՆԱՎԱՐՏԸ
16:10
ՄԵՐ ՀԵՐՈՍ ՇՐՋԱՆԱՎԱՐՏԸ

Ոգեկոչման միջոցառումներ

Մովսես Գորգիսյանի ծննդյան 50—ամյակի կապակցությամբ

ՀՀ Ազգային հերոս Մովսես Գորգիսյանի ծննդյան 50—ամյակի կապակցությամբ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը եւ զինված ուժերի ղեկավար կազմը դեկտեմբերի 3—ին այցելել են «Ծիծեռնակաբերդ» հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել Մովսես Գորգիսյանի շիրիմի եւ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի անմար կրակի մոտ։
Ինչպես հայտնեցին ՀՀ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, Մովսես Գորգիսյանին նվիրված միջոցառումները շարունակվել են «Առնո Բաբաջանյան» համերգասրահում, որտեղ կայացած հուշ—ցերեկույթին մասնակցել են Մովսես Գորգիսյանի մարտական ընկերներն ու հարազատները, պաշտպանության նախարարը, կրթության ու գիտության նախարարը, զինված ուժերի ղեկավար կազմը, Ազգային ժողովի պատգամավորներ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ։
Խոսելով Մովսես Գորգիսյանի մասին՝ նրա այրի Ռուզաննա Գորգիսյանը, մասնավորապես, ասել է. «Ես Մովսեսի փառաբանումը ուզում եմ կիսել մեր բոլոր մյուս նահատակների հետ, իմ երկրի հպարտություն հանդիսացող բանակի հետ։ Հայոց պետականության համար պայքարին մասնակցած մեր հայորդիները Մովսեսի կերպարի մեջ տեսնում են իրենց կենսագրությունը։ Մեր՝ զինված ուժերի զորամասեր կատարած այցերից շատ տպավորված եմ եւ վստահ եմ՝ ինչ պատերազմ էլ լինի, միեւնույն է, մենք հաղթելու ենք»։
Մովսես Գորգիսյանի մասին իր գնահատանքի խոսքում պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, մասնավորապես, ասել է. «Մովսես Գորգիսյանը գաղափարի մարտիկ էր, սակայն նա ոչ միայն գաղափարներ տարածեց, այլ նաեւ սկսեց դրանք կյանքի կոչել։ Մովսես Գորգիսյանը առաջիններից էր, ով բարձրացրեց կանոնավոր բանակ ստեղծելու գաղափարը, եւ այսօր Մովսեսի գաղափարները պաշտպանում եւ իրագործում է հայոց բանակի զինվորը։ Ազգային հերոս Մովսես Գորգիսյանի հիշատակին նվիրված այս միջոցառման մասնակիցների առջեւ ելույթ ունենալով՝ որպես պաշտպանության նախարար վստահեցնում եմ, որ մեր բանակը կատարում եւ ցանկացած իրավիճակում պատվով է կատարելու իր առջեւ դրված խնդիրները եւ անառիկ է պահելու մեր պետության սահմանները»։
Սեյրան Օհանյանը «Անկախության բանակ» հասարակական կազմակերպության մի խումբ անդամների պարգեւատրել է պաշտպանության նախարարության գերատեսչական մեդալներով։
Միջոցառումն ուղեկցվել է ասմունքով, երգի պետական թատրոնի երգչախմբի եւ ՀՀ ՊՆ «Զորական» երգի համույթի ելույթներով, ինչպես նաեւ Մովսես Գորգիսյանի կյանքի ու գործունեության վերաբերյալ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պատրաստած ֆիլմի ցուցադրությամբ։

"Հայաստանի Հանրապետություն" օրաթերթ.    06-12-2011

http://hhpress.am/?sub=hodv&hodv=20111206_14&flag=am




Ազգը զորեղ է իր հերոսներով
Ազգը զորեղ է իր հերոսներով18:05 - 13.01.2012

Ազգային հերոս Մովսես Գորգիսյանի հիշատակն այսօր  Նկարիչների միություն էր բերել նրա ընտանիքին, ընկերներին: Պատճառը` հերոսի ծննդյան 50-ամյակին նվիրված ուսանողական ցուցահանդես է` «Մովսեսն` անկախության ջահակիր» խորագրով:

 Ցուցահանդեսին ներկայացված են Երեւանի Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական ուսումնարանի, Խ. Աբովյանի անվան Երեւանի պետական մանկավարժական համալսարանի եւ Երեւանի գեղարվեստի պետական ակադեմիայի ուսանողների աշխատանքները` գեղանկար, քանդակ եւ գրաֆիկա:

 Երևանի արվեստի պետական ակադեմիայի դեկան Խաչատուր Ազիզյանի խոսքով` այն ազգը, որ չունի փառահեղ հերոսներ, որպես ազգ սպառվել է և այլևս գոյություն չունի: «Մենք` հայերս, ունեցել ենք հերոսներ, ունենք և պետք է ունենանք»,- ասաց նա` հավաստիացնելով, որ այսօր ցուցահանդեսին մասնակից ուսանողները փաստում են, որ դաստիարակվում են հայրենասիրական ոգով:

 Գորգիսյանի այրին` Ռուզան Գորգիսյանը, կարևորեց այն ուժն ու եռանդը, որով ստեղծագործել և դեռ պետք է  ստեղծագործեն ուսանողները. «Նրանց գործերում կարող ենք ականատես լինել, թե ինչպես են նրանք ընկալում անկախությունը, հայի հավաքական կերպարը»:

 Նրա խոսքով` ինքը մեծ ցավ է ապրում` տեսնելով, որ այսօր հատկապես երիտասարդները  չեն ճանաչում մեր մեծերին: «Այս  և նմանօրինակ ցուցահանդեսների նպատակը մեկն է` կրթել և դաստիարակել մատաղ սերնդին»,- ասաց տիկին Գորգիսյանը:

http://www.yerkir.am/am/news/18403.htm



Կեցցե՜ այն Հայաստանը,

որը վաղն է գալու

Լրանում է ՀՀ Ազգային հերոս Մովսես Գորգիսյանի 50—ամյակը

1988 թվականի մայիսի 28—ին՝ ազգային զարթոնքի օրերին Ազատության հրապարակում վեր բարձրացավ հայոց եռագույնը, եւ այլեւս երբեք չխոնարհվեց, քանզի այն նվիրյալ հայորդու ամուր ձեռքերում էր։ Նրա անունը Մովսես Գորգիսյան է։ Նրա օրինակով պետք է վարակվեին հազար—հազարները՝ մեկ բռունցք դառնալով եւ լծվելով Հայաստանի անկախ պետականության վերականգնման գործին։
Մովսես Գորգիսյանն իր ապրած կյանքով ապացուցեց, որ հայրենիքը, իր ազգի ազատ եւ ինքնիշխան ապագան ավելի թանկ են, քան սեփական կյանքը, ռեժիսորի կարիերան եւ անգամ ընտանեկան երջանկությունը։ Ճակատագրական այն պահին, երբ վտանգված էր հայրենի սահմանը, նա զենքը ձեռքին դուրս եկավ մարտի դաշտ եւ 1990 թվականի հունվարի 19—ին իր մահկանացուն կնքեց Երասխավանի պաշտպանության ժամանակ։
Նա տիտղոսակիր է եւ հերոսական կերպարի մարմնացումը բոլոր այն հայորդիների, որոնք ընտրել են հայրենիքը որպես գերակա սրբություն։ Այսպիսին է ՀՀ ազգային հերոս Մովսես Գորգիսյանն իր համակուրսեցու, սցենարիստ—ռեժիսոր Սամվել Թադեւոսյանի համար, ով իր հոգու պարտքը համարելով՝ «Խոնարհ հերոսներ» ֆիլմաշարի առաջին դրվագը նվիրեց ազգի նվիրյալ հայորդուն։ Այսպիսին է Մովսես Գորգիսյանը յուրաքանչյուր հայի համար, ում սրտի եւ հոգու համար թանկ են հայրենի հողը եւ նրա լուսավոր ապագան։
Մովսես Գորգիսյանը Ծիծեռնակաբերդի անմար կրակի մոտ երդվել էր նվիրվել Հայաստանի պետականության վերականգնմանը, հայրենիքի անկախացման ազգային ազատագրական պայքարին՝ անդամակցելով ընդհատակյա Ազգային միացյալ կուսակցությանը (ԱՄԿ), եւ այլեւս երբեք չշեղվեց իր ընտրած ճանապարհից։ Նա 6 անգամ ձերբակալվել է խորհրդային վարչակարգի դեմ բացահայտ եւ անզիջում քաղաքական գործունեություն ծավալելու համար։
Ընդամենը 28 տարեկան էր, երբ բռնեց հավերժի ճամփան, սակայն իր ապրած կյանքը ուղեցույց դարձավ գալիք սերունդների համար։ Այսօր, երբ իրականություն է դարձել հերոսի երազած անկախ Հայաստանը, Մովսես Գորգիսյանի խոսքերը հնչում են որպես զգուշացում եւ պատգամ. «Սուգը հավերժ է, երբ պայքար չկա», «Ազգային պատկանելիությունը միայն ազգին ծառայելով է որոշվում», «Այն ազգը, որ ազատություն չի տենչում, որը հաշտվել է իր ստորաքարշ ու ստրուկ վիճակի հետ, ուրեմն՝ որպես ազգ ու տեսակ սպառել է իրեն ու այլեւս գոյություն չունի։ Մնացյալ բոլոր ճիգերը զուր են, ավելորդ»։
Մովսես Գորգիսյանի ապրած կյանքն ու մղած պայքարը չի մոռացվել ոչ ընկերների, ոչ ժամանակակիցների կողմից, այն չի մոռացվել նաեւ այսօր։
ՀՀ ազգային հերոս Մովսես Գորգիսյանի անվան բարեգործական հիմնադրամից «ՀՀ»—ին տեղեկացրեցին, որ հերոսի ծննդյան օրը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում նրա գերեզմանի մոտ կխնկարկվի նրա լուսավոր հիշատակը, իսկ Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում տեղի կունենա հանդիսավոր միջոցառում։ Նշենք, որ այս տարի ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորությամբ ստեղծվել էր հատուկ հանձնաժողով, որը տարվա ընթացքում կազմակերպել է հոբելյանական միջոցառումներ՝ նվիրված ազգային հերոսներ Ջիվան Աբրահամյանի եւ Յուրա Պողոսյանի 50—ամյակներին, հերթը Մովսես Գորգիսյանինն է։
Տարվա ընթացքում արդեն իսկ տեղի են ունեցել Մովսես Գորգիսյանի 50—ամյակին նվիրված տարբեր միջոցառումներ նրա անունը կրող մանկապարտեզում, Արմավիր քաղաքի «Տիգրան Մեծ»—ի անվան ռազմամարզական հատուկ վարժարանում, ՊՆ մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմաավիացիոն ինստիտուտում եւ մի շարք զորամասերում, իսկ հաջորդ տարի հունվարի 13—ին կամփոփվեն «Մովսեսն անկախության ջահակիր» խորագրով հանրապետական ուսանողական ցուցահանդես—մրցույթի արդյունքները։
Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ

"ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ"  03-12-2011

http://hhpress.am/?sub=hodv&hodv=20111203_2&flag=am




ՍՈՒԳԸ ՀԱՎԵՐԺ Է, ԵՐԲ ՊԱՅՔԱՐ ՉԿԱ

ՄԱՆԱՆԱ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

Այսօր լրանում է Հայաստանի անկախության վերականգնման նվիրյալ, Հայաստանի Ազգային հերոս Մովսես Գորգիսյանի 50-ամյակը:

Մովսես Գորգիսյանն առաջիններից էր, որը դուրս եկավ պայքարի Խորհրդային Միության դեմ: Պարույր Հայրիկյանի, Աշոտ Նավասարդյանի, Անդրանիկ Մարգարյանի հետ եղել է 1967 թ. Հայկազ Խաչատրյանի ստեղծած Ազգային միացյալ կուսակցության (ԱՄԿ) անդամ, 1987 թ. սեպտեմբերից ԽՍՀՄ տարածքում առաջին բացահայտ գործող քաղաքական այլընտրանքային կազմակերպության` Պ. Հայրիկյանի ստեղծած Ազգային ինքնորոշում միավորման (ԱԻՄ) վարչության անդամ: Սովորել է Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի ռեժիսուրայի բաժնում: 1984 թ. նկարահանվել է Ա. Մանարյանի «Հող եւ ոսկի» ֆիլմի գլխավոր դերում, սակայն, ցավոք սրտիՙ նա ժամանակ չունեցավ կայանալու այդ բնագավառում: Արցախյան շարժման առաջամարտիկներից էր եւ առաջիններից, որ Ազատության հրապարակում ծածանեց եռագույնը:

«Սուգը հավերժ է, երբ պայքար չկա», այս նշանաբանով նա կոչ էր անում մարդկանց, որ չկորցնեն իրենց հավատն ապագայի նկատմամբ, եւ ավելացնում. «Կեցցե այն Հայաստանը, որ վաղն է գալու», կրկնելով այս խոսքերը, հավատով լցված սպասում էր այն բաղձալի օրվան, երբ անկախ ու ազատ Հայաստանը պետք է բարգավաճի:

Մովսես Գորգիսյանը ստեղծել է «Անկախության բանակ» ջոկատը` որպես ապագա ազգային բանակի հիմք: Նա ընդամենը 28 տարեկան էր, երբ զոհվեց թշնամու գնդակից` Երասխավանի պաշտպանության ժամանակ:

Այսօր Մովսես Գորգիսյանի ծննդյան 50-ամյա հոբելյանի կապակցությամբ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում գտնվող նրա գերեզմանին տեղի կունենա խնկարկման ծիսակարգ, իսկ Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում` հանդիսավոր միջոցառում:


«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #219, 03-12-2011   -   http://azg.am/AM/2011120315


Просмотров: 1696 | Добавил: Mankavarj | Рейтинг: 5.0/109
Всего комментариев: 2
2 Uelgwt  
0
atorvastatin brand <a href="https://lipiws.top/">atorvastatin for sale</a> atorvastatin online

1 Xbipzz  
0
order lipitor generic <a href="https://lipiws.top/">order lipitor generic</a> lipitor 20mg pills

Имя *:
Email *:
Код *:
Փնտրել
Օրացույց
«  Դեկտեմբեր 2011  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւբՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031
Արխիվ
Block title
Block content
ԿԱՅՔԻ ՕՊԵՐԱՏՈՐ ԱՐՄԵՆ ԷԴՈՒԱՐԴԻ ՄԿՐՏՉՅԱՆ.e-mail-armen193@mail.ru© 2024 Хостинг от uCoz