ԱՆՀԱՆԴՈՒՐԺՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԱԶԳԱՅԻՆ ԱՂԵՏԻ Է ՎԵՐԱԾՎՈՒՄ
ՀՐԱՎԱՐԴ ՀԱԿՈԲՅԱՆ, Գիտության վաստակավոր գործիչ, արվեստագիտության դոկտոր-պրոֆեսոր, Խաչատուր Աբովյանի անվան ՀՊՄՀ դասախոս
Տարիքի
առաջ գնալու հետ մարդ արարածը հաճախ է ինքն իրեն միտք անում,
տալիս-առնում, մտածում երկրի ու իր անցած ճանապարհի մասին: Բայց ինչ եղել
էՙ եղել է, չես կարող հետ բերել: Կարեւորը նոր սխալներից խուսափելն է,
մանավանդ, երբ այդ սխալները քաղաքական երանգ ու հասարակական հնչեղություն
են ստանում:
«Հայի ամենից աննպաստը,- գրում է
Դերենիկ Դեմիրճյանը, - իր երկրի դիրքն է, սակայն ինքն ամենից համառ կառչեց
նրան: Որքան անհայտ է թվում իր ապագան, բայց եւ որքան հուսացող է նա»:
Քաջալերական այդ տողերի տպավորությամբ ես էլ ցանկանում եմ մի քանի խոսք
ասել առաջին հայացքից սարսափելի չթվացող մարդկային բնավորության մի
հատկանիշի` անհանդուրժողականության մաս
...
Читать дальше »