Ուրբաթ, 26.04.2024, 12:59
Ցանկ
Հարցումներ
Որ ԲՈՒՀի ուսանող եք(եղել)
Всего ответов: 16523
Օնլայն-Օֆլայն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Մուտքի ձև
free counters
Главная » 2012 » Հունվար » 18 » ՄԵՐ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՌԵԿՏՈՐՆԵՐԸ
02:59
ՄԵՐ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՌԵԿՏՈՐՆԵՐԸ



70 ամյակ

ԱԿԱԴԵՄԻԿՈՍ

ԷԴՈՒԱՐԴ ՂԱԶԱՐՅԱՆ

ՀՀ ԳԱԱ-ի նախագահ ակադեմիկոս Ռ.Մ. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
ակադեմիկոս Վ.Մ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

2012 թվականի հունվարի 16-ին լրացավ վաստակաշատ հայ գիտնական, կիսահաղորդիչների ֆիզիկայի եւ նանոէլեկտրոնիկայի բնագավառի ճանաչված մասնագետ, Հայաստանի ԳԱԱ ակադեմիկոս, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարանի ընդհանուր եւ տեսական ֆիզիկայի ամբիոնի վարիչ Էդուարդ Մուշեղի Ղազարյանի ծննդյան 70-ամյակը:

Է.Մ. Ղազարյանը ծնվել է 1942 թվականի հունվարի 16-ին, Երեւանում, հայտնի լրագրող Մ.Ա. Ղազարյանի ընտանիքում: 1959 թվականին ընդունվել է Երեւանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը, իսկ չորրորդ կուրսից տեղափոխվել Մոսկվայի Մ.Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարան, որը գերազանց ավարտել է 1965 թվականին` «ֆիզիկա» մասնագիտությամբ: 1969 թվականին, ասպիրանտուրան եւ զինված ուժերի շարքերում ծառայությունն ավարտելուց հետո, նա վերադարձել է Հայաստան, որտեղ եւ 1970 թվականին պաշտպանել է թեկնածուական, իսկ այնուհետեւ` 1981 թվականին, դոկտորական ատենախոսություն: 1983 թ. նրան շնորհվել է պրոֆեսորի գիտական կոչում, իսկ 1996 թվականին նա արդեն ՀՀ ԳԱԱ իսկական անդամ էր` «Ֆիզիկա» մասնագիտության գծով:

Իր կայացումը որպես գիտնական` ակադեմիկոս Ղազարյանը ստացել է համաշխարհային համբավ ունեցող բոգոլյուբովյան գիտական դպրոցում` լինելով պրոֆեսոր Վ.Լ. Բոնչ-Բրուեւիչի աշակերտը: 1970 թվականին հաջողությամբ պաշտպանելով բարդ գոտիական կառուցվածք ունեցող կիսահաղորդիչներում նոր երեւույթներին նվիրված թեկնածուական ատենախոսությունը` Է. Ղազարյանն իր աշխատանքներով գրավեց գիտական հանրության ուշադրությունը: Ստացված արդյունքներն ունեցան բազմաթիվ հղումներ ոչ միայն գիտական հոդվածներում, այլ նաեւ մենագրություններում: Հետագայում Է. Ղազարյանի գիտական հետաքրքրություններն այլեւս առնչվում են կիսահաղորդիչների էլեկտրոնային եւ օպտիկական բնութագրերի ուսումնասիրմանը` պայմանավորված լիցքակիրների չափային քվանտացմամբ:

Էդուարդ Ղազարյանին իրավամբ կարելի է համարել Հայաստանում ցածրչափային համակարգերի եւ կիսահաղորդչային նանոկառուցվածքների ֆիզիկայի ուղղության հիմնադիր: Արդեն այդ տարիներին, իր բացառիկ ֆիզիկական ներըմբռնման շնորհիվ, Է. Ղազարյանը կռահել էր, որ կիսահաղորդիչներում լիցքակիրների էներգիական սպեկտրի նպատակասլաց կառավարումը` պայմանավորված չափային քվանտացմամբ, լայն հնարավորություններ է բացում նանո գիտության զարգացման համար: 70-ական թվականների սկզբներին ցածրչափային համակարգերի օպտիկայի բնագավառում նա կատարել է աշխատանքներ, որոնք կարելի է համարել պիոներական, առաջարկել է օպտիկական կլանման նոր մեխանիզմներ եւ հայտնաբերել բացառապես չափայնորեն քվանտացված համակարգերին բնորոշ նոր երեւույթներ, ընդ որում` հետեւողականորեն հաշվի առնելով կիսահաղորդչային նանոկառուցվածքներում օպտիկական կլանման վրա էքսիտոնային էֆեկտների, խառնուկային վիճակների, լիցքակիրների դիսպերսիայի օրենքի ոչ պարաբոլայնության ազդեցությունները:

Է. Ղազարյանի գիտական գործունեության մյուս կարեւոր փուլը պինդ մարմնի եւ լազերային ճառագայթման ռեզոնանսային փոխազդեցության ուսումնասիրության հետ կապված հետազոտությունների շարքն է. լազերային ճառագայթման դաշտում խառնուկային կիսահաղորդիչների օպտիկա, հզոր էլեկտրամագնիսական ալիքների եւ բյուրեղացանցի տատանումների փոխազդեցություն եւ այլն:

Վերջին տարիներին Է. Ղազարյանի եւ նրա գիտական դպրոցի գիտական հետաքրքրություններն առնչվում են միաէլեկտրոն, բազմաէլեկտրոն, էքսիտոնային եւ խառնուկային համակարգերի, ինչպես նաեւ այնպիսի բարդ երկրաչափությամբ կիսահաղորդչային քվանտային կետերի օպտիկական բնութագրերի տեսական հետազոտություններին, ինչպիսիք են` էլիպսարդային եւ ոսպնյակաձեւ քվանտային կետերը, քվանտային օղակները, գնդային, մանգաղաձեւ քվանտային շերտերը: Այդ հետազոտությունների արդյունքների մասին Է. Ղազարյանը, այդ թվում նաեւ որպես հրավիրյալ, հանդես է եկել զեկուցումներով բազմաթիվ միջազգային գիտաժողովներում: Ստացված արդյունքներից ամենակարեւորներն ամփոփված են Է. Ղազարյանի եւ նրա աշակերտների կողմից գրված երկու ակնարկային հոդվածներում եւ ներառված ՅՈԻՆԵՍԿՕ-ի «Նանոգիտությունը եւ նանոտեխնոլոգիաները» հանրագիտարանում:

Տարբեր տարիների Է. Ղազարյանը կատարել է նաեւ գիտակազմակերպչական աշխատանքներ. 1999-2001 թվականներին եղել է Հայաստանի կրթության եւ գիտության նախարար, իսկ 2002-2005 թվականներին` ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս քարտուղար, փոխնախագահ:

Ակտիվ գիտական գործունեությանը զուգընթաց Է. Ղազարյանը զբաղվում է նաեւ գիտամանկավարժական եւ լուսավորչական գործունեությամբ: Նա եղել է ավելի քան 30 թեկնածուական ատենախոսությունների գիտական ղեկավար եւ 6 դոկտորական ատենախոսությունների գիտական խորհրդատու:

Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի ֆիզիկատեխնիկական ֆակուլտետի, ՀՀ ԳԱԱ ռադիոֆիզիկայի եւ էլեկտրոնիկայի ինստիտուտի հետ մեկտեղ «Կիսահաղորդիչների էլեկտրոնիկայի» լաբորատորիայի հիմնադիրներից մեկն է, ինչպես նաեւ` ՀՌ(Ս)Հ-ի ընդհանուր եւ տեսական ֆիզիկայի ամբիոնի հիմնադիրը եւ ղեկավարը: Է. Ղազարյանն առաջին անգամ հայերենով լույս տեսած` կիսահաղորդչային նանոկառուցվածքներում տեղի ունեցող ֆիզիկական պրոցեսներին նվիրված` «Նանոէլեկտրոնիկայի ֆիզիկական հիմունքները» մենագրության, ինչպես նաեւ ընդհանուր ֆիզիկայի եւ պինդ մարմնի ֆիզիկայի մի շարք բուհական դասագրքերի համահեղինակներից է:

Չնայած բազմազբաղ լինելուն` Է. Ղազարյանը մեծ ուշադրություն է դարձրել եւ ներկայումս էլ դարձնում է դպրոցական ֆիզիկայի հիմնախնդիրներին: Նա հանրակրթական դպրոցների 7-12-րդ դասարանների ֆիզիկայի նոր դասագրքերի համահեղինակներից է եւ խմբագիրներից մեկը, ինչպես նաեւ` դպրոցականների համար նախատեսված «Բնագետ» գիտամեթոդական հանդեսի հիմնադիր-խմբագիրը:

Է. Ղազարյանն ակտիվորեն մասնակցում է ՀՀ ԳԱԱ գիտական եւ կազմակերպական գործունեությանը: Նա միաժամանակ ՀՀ ԳԱԱ նախագահության անդամ է, ԳԱԱ «Գիտության աշխարհում» գիտահանրամատչելի հանդեսի գլխավոր խմբագիր, Երեւանի պետական համալսարանի` 01.04.10 «Կիսահաղորդիչների ֆիզիկա» մասնագիտացմամբ, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածուի եւ դոկտորի գիտական աստիճաններ շնորհող մասնագիտացված խորհրդի փոխնախագահ:

Է. Ղազարյանի գիտական ձեռքբերումներն արժանի ճանաչում են գտել գիտական հասարակայնության կողմից, ինչի վկայությունն են նրա գիտական հոդվածներին հարյուրավոր հղումները: 1976 թվականին նրան շնորհվել է գիտության եւ տեխնիկայի բնագավառում ՀԼԿԵՄ մրցանակի դափնեկրի պատվավոր կոչում` կիսահաղորդչային միջավայրերի` էքսիտոնային ֆիզիկայի տեսությանը նվիրված աշխատանքների շարքի համար: Կիսահաղորդչային նանոկառուցվածքների էլեկտրոնային եւ օպտիկական հատկություններին վերաբերող գիտական աշխատանքների շարքի համար Է. Ղազարյանն իր աշակերտների հետ միասին արժանացել է ֆիզիկայի բնագավառում 2007 թվականի Հայաստանի նախագահի մրցանակին:

Բարձր գնահատանքի է արժանացել նաեւ Է. Ղազարյանի մանկավարժական եւ պետական գործունեությունը. 1972 թ. նա արժանացել է Խ. Աբովյանի անվան մեդալի, իսկ 2011 թվականին պարգեւատրվել է Անանիա Շիրակացու մեդալով:

Իր ծննդյան 70-ամյակն ակադեմիկոս Է. Ղազարյանը դիմավորում է առույգ հոգով, քաջառողջ եւ լի ստեղծագործական մտահղացումներով: Մեզ մնում է միայն մաղթել նրան քաջառողջություն, ընտանեկան երջանկություն եւ մտահղացած բազմաթիվ ծրագրերի հաջող իրականացում` ի շահ հայ ժողովրդի, Հայաստանի Հանրապետության:

http://www.azg.am/AM/2012011721

Просмотров: 1447 | Добавил: Mankavarj | Рейтинг: 5.0/160
Всего комментариев: 1
1 Xmubqv  
0
lipitor 80mg cheap <a href="https://lipiws.top/">lipitor over the counter</a> order atorvastatin 10mg online cheap

Имя *:
Email *:
Код *:
Փնտրել
Օրացույց
«  Հունվար 2012  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւբՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031
Արխիվ
Block title
Block content
ԿԱՅՔԻ ՕՊԵՐԱՏՈՐ ԱՐՄԵՆ ԷԴՈՒԱՐԴԻ ՄԿՐՏՉՅԱՆ.e-mail-armen193@mail.ru© 2024 Хостинг от uCoz