Երեքշաբթի, 17.05.2022, 00:07
Ցանկ
Հարցումներ
Ինչ գրքեր եք նախընտրում
Всего ответов: 11338
Օնլայն-Օֆլայն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Մուտքի ձև
free counters
Главная » 2012 » Հունվար » 15 » http://www.azg.am/AM/2012011415
03:57
http://www.azg.am/AM/2012011415



ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ «ՕՐԵՐԻ» ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՄԻ ՔԱՆԻ ԽՈՍՔ ԱՅՍ ԱՌԻԹՈՎ

Մ. Բ.

«Օրերի» վերջին համարը նվիրված է Հայաստանի կրթության ասպարեզում տեղի ունեցող մի շարք փոփոխություններինՙ նոր դպրոցներ, ծրագրեր, մանկավարժական կրթության հեռանկարներ, «Արմենիակա» ծրագրում Հայկական ճարտարապետական ժառանգությանը: Գրեթե բոլոր նյութերի հեղինակը հանդեսի գլխավոր խմբագիր Հակոբ Ասատրյանն է, որի խմբագրականը ներառում է բոլոր այն շերտերը, որոնցով կարելի է ամբողջացնել ոլորտի ընդհանուր խճանկարը:

Կրթական համակարգն առհասարակ այն հիմքը կամ արմատն է, ոի վրա բարձրանում-աճում է ապագա հասարակության ծառը, ասել է, թեՙ կրթության որակը ուղիղ համեմատական է հասարակության մակարդակին:

Հայ հասարակությունն ու դրա մթնոլորտը, այսօր առանց տարակուսանքի, հիվանդ է: (Ինչպես եվրոպահայ մտավորական բարեկամս է ասումՙ հայերի հիվանդությունը բնորոշվում է փառամոլությամբ, փողամոլությամբ, նախանձով): Աշխատանքային մակարդակներում մասնագիտական պատասխանատվությանՙ պրոֆեսիոնալ մոտեցման իսպառ բացակայություն (ով ինչպես կարող է, ինչպես կստացվի, ինչքան կհասցնի), մասնագիտական-աշխատանքային գնահատման տարօրինակ չափանիշներ ու միջոցներ (զանգերՙ վերեւներից, պատիվ-կաշառք-քծնանքՙ ներքեւներից, կեղծիք-խարդավանք-բամբասանքի սարդոստայն եւ զանազանք): Բացառիկ միավորներն անհատների կամ խմբերի, եղանակ չեն ստեղծում:

Սրանց հետեւանքները այսօրվա հայկական տիրող մթնոլորտն է հիմնարկ-ձեռնարկություններում, կազմակերպություններում. բարքեր, որոնք թափանցել են նաեւ մշակութային, կրթական ոլորտներ եւ ձեւավորել մարդկային հարաբերությունների կեղծ միջավայրՙ անվստահության, միմյանց հանդեպ ներքին անմաքրության, որում յուրաքանչյուրը սեփական դերի գիտակցումը զանց է առնում: Զանգվածները կրթելու, հղկելու եւ նրանցից հասարակական խավեր ձեւավորելու բարդ եւ պատասխանատու խնդիրը կրթական-մշակութային դաշտի եւ զանգվածային լրատվամիջոցների վրա է, բայց նրանք էլ, մեղմ ասած, նույն տիղմի մեջ են: Բարեբախտաբար կան մարդիկ, որոնք դուրս են դրանից եւ փորձում են տարբեր միջոցներով դուրս հանել նաեւ ուրիշներինՙ առողջ մտածողության սաղմեր տարածելու ջանքերով:

Կրթության որակի բարելավմանՙ ծրագրային, մեթոդական, դասագրքային փոփոխությունների փաթեթի մեջ շատ էական են դասավանդող ուսուցչի, պրոֆեսորի մասնագիտկան ու մարդկային որակները: Գաղտնիք չէ, որ ուսուցիչը իր օրինակով սերունդ է կրթում, ինչպես առաջնորդ-ղեկավարը հասարակության ուղենիշ կրող է լինել եւՙ է: Եվ իրավացի է Հ. Ասատրյանը, երբ գրում է, որ «ուսուցչի անհատականությունից է կախված, թե վաղը ինչպիսին կլինի մեր դպրոցականը կամ բուհ ընդունվող պատանին», որով էլ կարելի է ուրվագծել ապագա հասարակության պատկերը:

Անդրադառնալով հայաստանյան մանկավարժական կրթությանըՙ «Օրերը» որպես օրինակ ընտրել է Երեւանի մանկավարժական պետական համալսարանի փորձը, ինչը ներկայացնում է ռեկտոր, պատմական գիտությունների դոկտոր Ռուբեն Միրզախանյանի հետ հարցազրույցը: Համալսարանի հնարավորությունների բացառիկությունը, ըստ ռեկտորի, ապահովում է նախ եւ առաջ բուհի պոտենցիալը (աշխատակիցների եւ ուսանողների թվով ԵՊՀ-ից հետո երկրորդն է), առկա աշխատաշուկան. Հայաստանում գործող 1404 դպրոցները համալսարանի շրջանավարտներին մասնագիտական ինքնադրսեւորման հնարավորություն են տալիս: Համալսարանի ամենաակտուալ խնդիրըՙ կրթության մակարդակի բարձրացումը, իրականացվում է հաշվարկված ծրագրերի միջոցով: Հանրապետությունում ճանաչված մասնագետների համալրումը բուհ (ակադեմիկոսներ, գիտությունների դոկտորներ) նպաստում է ուսման որակի բարձրացմանը: Այս առումով ռեկտորը դրական գործոն է համարում բուհում աշխատավարձերի 40 տոկոսով բարձրացման փաստը:

Պրոֆեսորադասախոսական կազմին վերաբերող ռեկտորի մտահոգությունը տարիքային խնդրի հետ է կապված. գիտական կոչումով երիտասարդ մասնագետներիՙ արտերկիր մեկնումը դժվարություններ է ստեղծում: Ավագ սերնդի մանկավարժների եւ այսօրվա ուսանողության միջեւ առկա է ընկալումների եւ մոտեցումների նկատելի անջրպետ: Ակտուալ են դառնում ուսանողական գործընթացի դեմոկրատացումը, բարելավումը, անկաշկանդ համակարգի կայացումը:

Ռ. Միրզախանյանը անհատի, մարդու աշխարհայացքի ձեւավորման համար շատ կարեւորում է միջհամալսարանական կապերը, նրանցՙ արտերկիր դուրս գալու հնարավորությունը, ինչն առայժմ սահմանափակ է: Բուհում անցած հոկտեմբերից սկսել է Ֆինլանդիայի Օուլուի համալսարանի հետ համագործակցությունը, մերոնք ֆինն դասախոսների հետ նոր ծրագրեր են կազմում. հյուրերը, դասախոսություններ են կարդում:

Հայաստանյան բուհերում տարածված աղետըՙ կոռուպցիան կանխելու ճանապարհը նույնպես հետաքրքրական է: Ըստ ռեկտորի, այս հարցը արմատապես կփոխվի ծնողների պատկերացումների փոփոխությանը զուգահեռ, երբ երեխայի բուհ ընդունվելը այլեւս չի ֆետիշացվի, քանի որ «զուտ դիպլոմի առաջնայնության միտքը ճանապարհ է գտնումՙ այն գնելու կամ ստանալու»: Կյանքը, սակայն, իր սրբագրումներն է անում. «Մասնավոր սեփականատերերին թույլ մասնագետներ պետք չեն, ինչ դիպլոմ էլ ներկայացնեն», կարծում է ռեկտորը: Անդրադարձ է արված նաեւ համալսարանում սփյուռքահայ կամ օտար ուսանողների ներգրավման խնդրին:

Հանդեսիՙ Մանկավարժական համալսարանին նվիրված հատվածում կարդում ենք հարցազրույց ակադեմիկոս, բազմաթիվ մենագրական հետազոտությունների, դասագրքերի, հոդվածների հեղինակ, Մետափիլիսոփայության, փոխակերպական տրամաբանության եւ փաստարկման տեսության միջազգային գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Գեւորգ Բրուտյանի հետ, անդրադարձ է արվում գիտության եւ մանկավարժության, կյանքի եւ փիլիսոփայության կապերին, իր հիմնադրած փաստարկման երեւանյան դպրոցին:

Հաջորդ էջերը տրամադրված են ֆիզմատ գիտությունների դոկտոր Էդվարդ Կոկանյանի հետ հարցազրույցին, տեղեկացվում է իր ղեկավարությամբ հետազոտական լաբորատորիայի գործունեության (արդի լազերային ֆիզիկայի, ֆոտոնիկայի, հեռահաղորդականության եւ օպտիկական սենսորների համար նոր նյութերի ստեղծում եւ ուսումնասիրում), եվրոպական համանման կենտրոնների հետ համագործակցության հեռանկարների մասին:

Հանդեսում տեղ են գտել նաեւ ֆինն պրոֆեսոր Ռաունի Ռասանեի հետ կարճ մի հարցազրույց, անդրադարձներ ամերիկահայ հրապարակախոս, գրականագետ Էդմոն Ազատյանի , Միչիգանի համալսարանի պրոֆեսոր Գեւորգ Բարդակչյանի ՙ մանկավարժական համալսարանում ունեցած դասախոսություններին, հրաժեշտի խոսք անցած տարի կյանքից հեռացած բուհի դասախոսներՙ հրապարակախոս-թարգմանիչ Արմեն Հովհաննիսյանի եւ հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Կառլեն Ոսկանյանի հիշատակին:

«Օրերն» անդրադառնում է Հայկական ճարտարապետական ժառանգությանը նվիրված տվյալների շտեմարան «Արմենիակա» ծրագրին, դրա նպատակներին եւ օգտակարությանը (ձեւավորել հասարակական հոգածություն եւ վերաբերմունք, միավորել հին ու նոր հավաքածուները, մեր արխիվները մատչելի դարձնել օտարներին), ստեղծել հայկական հուշակոթողների մասին ամբողջական շտեմարանՙ լուսանկարներով եւ նկարագրությամբ, դրանց աշխարհագրական տեղանքով, պատմական եւ այլ տվյալներով (մոտ 40 000-ն արդեն արձանագրված ենՙ 300 000 լուսանկարով):

Հոգեւոր-մշակութային անդրադարձներում տեղեկացվում է «Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի գործունեության, Մայր աթոռում «Գարեգին Ա» հոգեւոր-կրթական կենտրոնի հիմնարկեքի, «Հոգեւոր սպասավորների պատրաստության հայրապետական հիմնադրամի» (նախագահՙ Պերճ Սեդրակյան) ստեղծման մասին, ներկայացվում են Սրապիոն Դանիելյանի եւ վաղամեռիկ, տաղանդավոր արվեստագետ Մինայի նկարչական աշխարհը, տարակարծիքների տեղիք տված «Հայոց լեզու 5-7-րդ դասարանների համար» դասագիրքը (համահեղինակներՙ Հովհաննես Բարսեղյան, Փառանձեմ Մեյթիխանյան):

Չեխական եւ արտերկրի իրականությունից «Օրերը» անդրադառնում է Պրահայի ազգային փոքրամասնությունների 11-րդ հանդիպմանը, Պրահայում Հայաստանի դեսպանության բացմանը, Բուդապեշտում կազմակերպված հայագիտական գիտաժողովին (զեկուցողՙ Հայկ Ութիջյան) եւ այլ հարցերի:

Просмотров: 1182 | Добавил: Mankavarj | Рейтинг: 5.0/95
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Փնտրել
Օրացույց
«  Հունվար 2012  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւբՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031
Արխիվ
Block title
Block content
ԿԱՅՔԻ ՕՊԵՐԱՏՈՐ ԱՐՄԵՆ ԷԴՈՒԱՐԴԻ ՄԿՐՏՉՅԱՆ.e-mail-armen193@mail.ru© 2022 Хостинг от uCoz