Շաբաթ, 20.04.2024, 01:57
Ցանկ
Հարցումներ
Որ ԲՈՒՀի ուսանող եք(եղել)
Всего ответов: 16523
Օնլայն-Օֆլայն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Մուտքի ձև
free counters
Главная » 2012 » Հունվար » 23 » http://armspu.am/news/n/515/ln/am ԿԱՅՔԻՑ
18:53
http://armspu.am/news/n/515/ln/am ԿԱՅՔԻՑ
Աշոտ Նավասարդյանի կրթաթոշակը մանկավարժականի ուսանողին

23.01.2012

ՀՀԿ երիտասարդական հիմնադրամի շենքում այսօր տեղի ունեցավ ՀՀԿ երիտասարդական կազմակերպության սահմանած ամենամյա անվանական կրթաթոշակների հանձնման արարողությունը: Այն այս անգամ նվիրված էր Հայոց Բանակի հիմնադրման 20-րդ տարեդարձին:

 

Անվանական կրթաթոշակի արժանանում են ինտելեկտուալ մրցույթում հաղթող ուսանողները: Իսկ մրցույթն ընդգրկում է գրականությանը, մշակույթին ու  հայոց պատմությանը վերաբերող հացեր: 

Մրցույթի  կարգի համաձայն` գերազանց առաջադիմությամբ  ուսանողների միջև անցկացվում է ինտելեկտուալ մրցույթ, որի հաղթողներն արժանանում են Գարեգին Նժդեհի, Աշոտ Նավասարդյանի, Վազգեն Սարգսյանի և Անդրանիկ Մարգարյանի անվան կրթաթոշակների և այլ նվերների: 

Մրցույթին մասնակցելու հնարավորություն ունեն Հայաստանի ռազմական հաստատությունների`այդ թվում ռազմական բուհերի, ուսումնարանների, բարձրագույն ուսումնական հաստատությունների ռազմահոգեբանական ֆակուլտետների ուսանողներ: 

Այս տարի հաղթողները վեցն էին, ովքեր մեկ տարի շարունակ կստանան 20.000 և 25.000 դրամ կրթաթոշակ: Կրթաթոշակներն ուսանողներին հանձնեցին Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ԱԺ պատգամավոր, ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Կարեն Ավագյանը եւ ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը

Առաջին կարգի` Գարեգին Նժդեհի անվան կրթաթոշակի արժանացավ ամենաբարձր միավոր հավաքած ՊՆ Արմենակ Խամփերյանցի անվան ռազմաավիացիոն ինստիտուտի ուսանող Ասատուր Վարդանյանը։

Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանակավարժական համալսարանի կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի զինվորական մանակավարժության և հոգեբանության բաժնի 2-րդ կուրսի ուսանող  Արման Աղաքանյանը գրավեց երկրորդ տեղը և արժանացավ Աշոտ Նավասարդյանի անվան կրթաթոշակի

Վազգեն Սարգսյանի անվան կրթաթոշակակիր դարձան հավասար միավորներ հավաքած ԿԳՆ «Փոքր Մհեր» կրթահամալիրի սան Հրաչ Հակոբյանը և ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի ուսանող Ռաֆայել Սահակյանը։ Անդրանիկ Մարգարյանի անվան կրթաթոշակ ստացավ  Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի ուսանող Հարություն Մարտիրոսյանը։ 

Մրցույթի այս տարվա նորույթը Հայկական բանակի 20-ամյակին նվիրված  հոբելյանական կրթաթոշակն էր, որին արժանացավ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի ուսանող Հայկ Ալեքսանյանը։

 "Պարտավորեցնող  եմ համարում իմ ստացած այս մրցանակը",- ասաց մանակավարժականի  հաղթողն ու շնորհակալություն հայտնեց հարազատ  բուհին վստահության համար:

 

 

Просмотров: 1237 | Добавил: Mankavarj | Рейтинг: 5.0/135
Всего комментариев: 2
2 Tulfkn  
0
atorvastatin 40mg ca <a href="https://lipiws.top/">atorvastatin price</a> purchase lipitor pills

1 Knhlra  
0
buy lipitor 10mg online <a href="https://lipiws.top/">lipitor 10mg cost</a> buy lipitor 10mg pills

Имя *:
Email *:
Код *:
Փնտրել
Օրացույց
«  Հունվար 2012  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւբՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031
Արխիվ
Block title
Block content
ԿԱՅՔԻ ՕՊԵՐԱՏՈՐ ԱՐՄԵՆ ԷԴՈՒԱՐԴԻ ՄԿՐՏՉՅԱՆ.e-mail-armen193@mail.ru© 2024 Хостинг от uCoz