Չորեքշաբթի, 04.12.2024, 11:35
Ցանկ
Հարցումներ
Որ ԲՈՒՀի ուսանող եք(եղել)
Всего ответов: 16525
Օնլայն-Օֆլայն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Մուտքի ձև
free counters
Главная » 2013 » Մարտ » 1 » http://armspu.am/news/n/1769/ln/am - ԿԱՅՔԻՑ
19:18
http://armspu.am/news/n/1769/ln/am - ԿԱՅՔԻՑ

Հանդիպում լսողության խանգարում ունեցող
երեխաների հետ գիտական գրադարանում

01.03.2013



Այդ շրջանակում այսօր Մանկավարժական համալսարանում հյուրընկալվել էին Երևանի լսողության խանգարում ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրի աշակերտներն ու ուսուցիչները:
Վերջիններս շրջեցին թանգարանում և սուրդոթարգմանչուհի Անիկ Վարդանյանի մեկնաբանմամբ ծանոթանացան բուհի պատմությանը, տարեգրությանը, պրոֆեսորադասախոսական կազմին, անվանի շրջանավարտներին:
Տեսածով տպավորված՝ նրանք այցելեցին նաև գիտական գրադարան. հյուրընկալ ու ջերմ մթնոլորտն անմիջապես գրավեց երեխաներին. նրանցից մի քանիսը ընդունեցին գրադարանի տնօրեն, պատմաբան, մշակութաբան, լրագրող Տիգրան Պետրոսյանցի առաջարկը՝  լինել գրադարանի մշտական այցելու:
«Գրքերի աշխարհը տիեզերք է անեզր»՝ Եղիշե Չարենցի «Տաղ` ձոնված գրքերին» ստեղծագործությունից հատված մեջբերեց Տիգրան Պետրոսյանցն ու հյուրերի հետ շրջեց գրադարանում, նրանց ծանոթացրեց գրականության հարուստ ցանկին՝ նշելով, որ այդ բոլոր գրքերը սպասում են իրենց: Աշակերտները հաճելիորեն զարմացան՝ իմանալով, որ լավագույն ընթերցողները գնահատվում են և արժանանում խրախուսանքի:
Չխախտելով բարի ու լավ ավանդույթը՝ Տիգրան Պետրոսյանցը գրքեր նվիրեց նաև նրանց դպրոցի գրադարանին:
Հյուրերը եղան նաև Հատուկ կրթության ֆակուլտետում, որտեղ ծանոթացան բուհի բոլոր՝ և հատկապես այդ  ֆակուլտետի բաժիններին, մասնագիտություններին, միջազգային համագործակցությանը, հատուկ կրթության բնագավառի առաջատար հաստատություններին:
Ֆակուլտետի դեկան, մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Արմինե Ավագյանն իր գործընկերների անունից վստահեցրեց, որ պատրաստ են սիրով աջակցել նրանց նաև ուսումնառության  ընթացքում:
Դեկանը տեղեկացրեց, որ «Տեմպուս»-ի շրջանակում նախատեսվում է համալրել դասախոսական կազմը՝ որոշակի խնդիրներ ունեցող ուսանողների հետ աշխատելու նպատակով:
Միջազգային մրցույթների մասնակից, պարուհի Իրինա Սողոմոնյանը սիրում է սովորել, իսկ Մանկավարժականում սովորելու մասին՝ երազում: Բուհում շրջելուց հետո հասկացել է, որ հենց այստեղ կարող է իրականացնել ծնողների երազանքը՝ ստանալ բարձրագույն կրթություն և դառնալ լեզվաբան:
Նրա համադասարանցի Գրետա Ավագյանն արդեն երկրորդ անգամ է Մանկավարժականում: Նա  խոստովանում է՝ հիացած է տեսածով. բուհի թանգարանը, գրադարանն ու Հատուկ կրթության ֆակուլտետ  կհրավիրի նաև իր ընկերներին:
Աշակերտները ակտիվորեն մասնակցեցին հարց ու պատասխանին. նրանք  հետաքրքրվեցին բոլոր այն պայմաններով, որոնք թույլ կտան իրենց նույնպես սովորել Մանկավարժական համալսարանում:
Աշակերտներին ուղեկցող ուսուցիչները հաստատեցին՝ բարձրագույն կրթություն ստանալու համար այս աշակերտներն ունեն համապատասխան կարողություններ, պարզապես պետք է աջակցել նրանց՝ հաղթահարելու համար իրենց  առջև ծառացած խնդիրները: 
 
   
 
   
 

Просмотров: 1277 | Добавил: Mankavarj | Рейтинг: 5.0/94
Всего комментариев: 2
2 Kjajlr  
0
atorvastatin 10mg pills <a href="https://lipiws.top/">order atorvastatin 40mg for sale</a> order lipitor 20mg generic

1 Zofpui  
0
order atorvastatin 10mg online <a href="https://lipiws.top/">cost lipitor</a> lipitor 40mg price

Имя *:
Email *:
Код *:
Փնտրել
Օրացույց
«  Մարտ 2013  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւբՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Արխիվ
Block title
Block content
ԿԱՅՔԻ ՕՊԵՐԱՏՈՐ ԱՐՄԵՆ ԷԴՈՒԱՐԴԻ ՄԿՐՏՉՅԱՆ.e-mail-armen193@mail.ru© 2024 Хостинг от uCoz