Հինգշաբթի, 21.11.2024, 23:17
Ցանկ
Հարցումներ
Ինչ գրքեր եք նախընտրում
Всего ответов: 11372
Օնլայն-Օֆլայն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Մուտքի ձև
free counters
Главная » 2013 » Մարտ » 31 » ՀՊՄՀ ԳԻՏԱԿԱՆ ԳՐԱԴԱՐԱՆԻ ԳՐԱԿԱՆ ՍՏՈՒԴԻԱ
00:17
ՀՊՄՀ ԳԻՏԱԿԱՆ ԳՐԱԴԱՐԱՆԻ ԳՐԱԿԱՆ ՍՏՈՒԴԻԱ



Տա Թև
Տաթև Ոսկանյան

Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարան
Անբացատրելի, անմեկնելի տխրություն, որ անուն, սեռ, տարիք չունի... Իմ տխրությունն ունի միայն ԱԶԳՈՒԹՅՈՒՆ ու ԴԱՎԱՆԱՆՔ...
Չի հասկանա ինձ օտարը... միգուցե կարեկցի, բայց չի հասկանա...
Իսկ ՄԵՆՔ կարեկցանքի կարիք չունենք. մեզ պետք է ճանաչել, պետք է հասկանալ... երբ մեզ Ճանաչեն, կսկսեն իրենք իրենց կարեկցել, որ այդքան ընդգրկուն են, ծավալուն, բայց գոյություն չունեն ՃՇՄԱՏՐՈՒԹՅԱՆ ՈՒ ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ ՓՈՔՐԻԿ բայց ՃԿՈՒՆ ՈԼՈՐՏՈՒՄ:
Այնտեղ գոյություն ունենք ես, ՏԽՐՈՒԹՅՈՒՆՍ, ԱԶԳՈՒԹՅՈՒՆՍ ՈՒ ԴԱՎԱՆԱՆՔՍ...
Իսկ ո՞վ եմ ես... ես,որ փոքրիկ բայց ճգվող սահմաններով արդարության գոյությանը դեռ հավատում եմ ...
ես եմ, չեք հիշում ինձ,
մի անգամ արդեն փորձել եք ինձ ջնջել ձեր համայնապատկերից,
ինձ , որ ձեր անգեղ գորշությունն իմ հայ լինելով եմ ոսկեզօծել,
Ես եմ, որ ձեր աշխարհ կոչվածի սիրտն էի, ու ինձնից դուրս եկող ամեն մի մանուկ ձեր լեշ դարձակ աշխարհի մարմինը սնող մայր զարկերակի մի ճյուղն էր... Չեք հիշում Նարեկացուն, որ ձեր գարշահոտ ոգիներն էր փորձում լվացել Տիրոջ աչքում, չեք հիշում...
Ես եմ, չե՞ք հիշում: Երբ ձեր արյունով ու գողացված ոսկով հղփացած ու արդեն բարձրաշխարհիկ դարձած վայրենի լամուկներն աչքերը փակում են, ես եմ նրանց կոպերը ներսից քերծում, ճշմատրթությունից կյանք առած մղձավանջներով...
Ես եմ, որ սպանեցիք, բայց ՉՄԵՌԱ...
Ես եմ, որ ձեր նման արնախումներին ոչնչություններին չգոյությանն արժանացնելու ցանկության համար
գոռում եմ ՄԵՂԱ...
Ես եմ ...
Սպասում եմ, որ արդարությանն այս սողացող, անթև
հրաշքով լինի, թե մեր իսկ ձեռքով
այսօր կամ վաղը, մեկ է, ՆԱ ՏԱ ԹԵՎ...
Կանցնենք անջրպետն այն մի թռիչքով...
Վառվող ծիրանենի

Վառվում էր հսկա մեր ծիրանենին,
ՈՒ սևանում էր քողը ծաղկունքի ...
Թափվում էր գինին մեր սուրբ խորանին,
Եվ արնոտվում էր քողը գարունքի :

Վառվում էր հսկա , վեհ ծիրանենին,
Նրա հետ սիրտս ծխում էր, կիզվում ,
Ոչ ցող, ոչ անձրև `չորացած հողին
Բողբոջներն էին ծխահար դիզվում :

Վառվում էր անտեր, մերկ ծիրանենին.
Երկդիմի խաղեր խաղալով քամին
Տանում էր հույսս ու ծաղիկներին`
Որդեկորույս էր իմ ծիրանենին:

Կորած սերմերն էր պտտում քամին ,
Ու մշուշվում էր լույս ծիրանենին:
Իսկ ծաղիկները կորցրած հայրենին ,
Հանձնվում էին օտարի դավին:

Մոլախոտերին կյանք էին տալիս `
Հողը,երկինքը վերքը ուրացած,
Արնոտ ձեռքերն բերք էին տալիս `
Բարի մշակին իրենց մոռացած …

Հանգչում էր այրված մեր ծիրանենին …
Իմ կարմիր վերքում, կապուտակ երկնում,
Ցորյանի արտում ` մշակի երգում ,
Ես ծիրանագույն հույսեր եմ տեսնում:

Ու իմ երազում շիվերը կանաչ
Հասակ են առնում, ու հողին կառչած`
Ծաղկում է նորից հողում հայրենի
Այրվող , բայց հառնող մի ծիրանենի:


Դեպի ներս

Ապակին փշրող բռունցի նման,
Սուր-սուր բառերից իմ ներսն է քերծվում,

Իմ լռությունից, իմ համրությունից
Ինձնից առավել, ոչ ոք չի հուզվում...

Հոդախախտ եղած պինդ ոսկրի նման
Իմ տեղն ու դերը կորցրել եմ կարծես.

Իմ կոպտությունից, իմ ամրությունից ,
Ոչ ոք չի տուժվում, ավելի, քան ես:


Ճանապարհներին

Ճանապարհները կյանք են առաքում
Երկու հեռավոր, մութ կանգառներին,
Ճանապարհները և բաժանում են,
Եվ միացնում են հեռավորներին:

Հանդիպումները` խորթ ու հարազատ,
Հիշեցումներն են հրաժեշտների:
Եվ ձեռքերը, որ ճոճվում են հանդարտ,
Ավարտն են հուշում տեսությունների....

…Ինչ-որ մի խաղ են խաղում անազնիվ,
Խաչվում են, կիսվում, բաժանվում, հատվում,
ՈՒ երբ քայլել ենք սովորում հազիվ,
Ինչ որ մի կետում կյանքն է ավարտվում…

Մենք էլ կփորձենք լուսնի պես անքուն ,
Քայլել սովորել ճանապարհներին`
Չէ որ նրանք են մեր կյանքն առաքում
Երկու հեռավոր, մութ կանգառներին…


Կրպակը

Այն հին կրպակից ոչինչ  չեմ գնել:

Բացի փոշոտված թերթերի կույտից,

Ճոճվող սեղանին հենված ծերուկից,

Այնտեղ ոչինչ էլ, ոչ-ոք չի գտել:

Այն հին կրպակը վաղուց եմ փնտրել,

Հիշեցի պարող էլեկտրալարը...

Իմ երջանկության թաց պորտալարը

Կարծեմ, այնտեղ  էր երկինքը  կտրել:

Այն հին կրպակը,այնտեղ  չէ արդեն,

Դե հիմա կասես` տերերն էլ մարդ են,

Գուցե քանդել են, որ  տուն կառուցեն,

Կամ էլ մի գողտրի սրճարան բացեն…

Բայց հին կրպակը մերն էր, չե՞ս հիշում,

Երբ աղոտ լույսից ճաքող բիբերով,

Ներսում ծփացող  արյան լիտրերով,

Մեր երջանկության չափն էր որոշվում:

Այն հին կրպակը վաղուց չեմ տեսել…

Չսովորեցի լռել այդպես էլ,

Բացի ծերուկից, թերթերի կույտից,

Այս կյանքն իմ սիրտն է ծամել ու մարսել:

12.04.2013 թ.


Պատուհանագոգի աղջիկը
Այդ երկրի բնակիչները պնդում էին, թե փառահեղ անցյալ են ունեցել, թեև ներկան խղճալի վիճակում էր: Բայց այն փաստը, որ դա մի երկիր էր, հարուստ չհղկված ալմաստներով, խոսում է տեղացիների պնդումների օգտին: Այնտեղ մարդկանց երակներում հոսող արյան մեջ հոգին էր լուծված, աչքերում կրակ կար, բայց նրանք ոչինչ վառել ու մոխրացնել այդպես էլ չէին սովորել: Նրանց աչքերում վառվող կրակը նման էր արևին` այնքան մեծ էր, բայց այնքան հեռու… որ միայն ճառագայթներից կարելի էր ենթադրել, թե գոյություն ունի: Այնտեղ մարդիկ սիրում էին լույսը, գիտությունը, միտքը, ու ամենակարևորը, մարդուն, բայց արևից էներգիա ստանալ, այդպես էլ չսովորեցին… Այնտեղ ընդունված էր զսպել հասարակ մարդկային կիրքը ու դա վերածելով մի այլ բանի, դրսևորել, բոլոր հնարավոր ու անհնարին տարբերակներով, միայն թե այդ ամենի շարժիչը չկոչվեր կիրք, իսկ այն կրողը` թուլակամ տարփասեր: Առավել միամիտներն ու հասարակները դա դրսևորում էին իրենց առօրյայում, աշխատանքում, գյուղացիները հող մշակելով, այգին ոռոգելու համար դրացու հետ կռիվ տալով, քաղաքացիները և ունևորներն իրենց շուրջ շքեղություն սփռելով, տնային տնտեսուհիները դրանով համեմում էին իրենց ստեղծած խորտիկները, սկեսուրները քննադատում էին հարսներին, հարևանները բամբասում էին իրենց նորաոճ հարևանուհուց, ով անգամ մեքենա էր վարում և պատկերացնում եք, ամուսնուն ինքն էր աշխատանքի տանում իր մեքենայով(այդ իսկական պայթուցիկ կայծ էր տեղացի, անգործ ու բամբասկոտ կանանց հրազգայուն լեզուների համար): Քաղաքական գործիչները հնարավորինս շատ, հնարավորիս հմտորեն ստում էին, սիրահարները դրանով հերոսություններ էին անում, կոտրելով այգու ամենաբարձր խնձորենու ճկված ճյուղը (թեև դա էլ նորաձև չէր ): Որոշները բարձր երաժշտության տակ հնարավորինս արագ վարում էին իրենց դեգրադացված կյանքի բարձրագույն պարգևները` թանկարժեք մեքենաները , իսկ առավել զգայունները կիրքը վերածում էին արվեստի...
Ասում են, այդ ազգի ամեն մի ներկայացուցչի աչքերում Աստված մի բեկոր էր թողել Ադամի ու Եվայի փշրած երկնքից: Իսկ ինչ է արվեստը, եթե ոչ մի փոքրիկ բեկոր գեղեցկությունից, որը նույնացվում է երկնքի հետ :

-Միթե այս կյանքից չեք վերցրել այն միակ փոխհատուցումը, որ տրվում է մեր ճաքած ափերը օծելու համար, միթե Ձեր ապրած տարիների փորձը Ձեզ չի հուշել, ինչպես վտանգավոր քաղաքներում դռներն են կողպվում գիշերվա միջոցին, այնպես էլ մարդկանց ականջները. չէ որ վտանգավոր ժամանակներում ենք ապրում, կամ, միգուցե վերապրու՞մ… Ասում են, թե սա կյանքի առաջին շրջապտույտը չէ, հարգելի... Ձեր անունը, ես մոռացել եմ:
Ծիծաղելի ստացվեց, չէ որ մոռանում են իմացածը, չգիտեի պարզապես: Ոչ, ոչ, մի ներկայացեք, ըստ իս անունները հորինվել են, որպիսի մեզ` հասարակներիս բաժանեն միմյանցից և մեր միակ յուրահատկությունը` պարզությունն է, որ աջ ու ձախ ջանում են խցկել ինչ-որ հատուկի մեջ: Այժմ այն բացառիկ դեպքերից է, երբ դրա անհրաժեշտությունը չկա:
Իմ լռությունը մեծ ուժ ունի, գիտե՞ք, ընկերներս ասում են, թե լռությունս տարրալուծում է անգամ ամենաթանձր ճոռոմախոսությունը: Միթե կարծում եք ինձ դուր է գալիս մարդու միօրինակ ձայնը: Չէ …

***

Սիրտս նման է Մասիսին անմեռ,
Այո, չեմ հասնի փառքին վեհության,
Բայց և կտանեմ երկու զուգահեռ,
Որոնք կբերեն հավասարության:

Իմ հրաբուխը դարձավ սառցալեռ,
Բայց ջերմությունը` խորություն խորոց,
Տևական ցրտից, դարձյալ չսպառվեց`
Իմ անտես խորքում դեռ կա հուր ու բոց:


Աշխարհն օտար է կիսամեռ սրտիս,
Ու ես էլ պանդուխտ հարազատ հողում…
Բայց շղթայակապ լուսե Մասիսիս,
Կյանքս ուրացած, ես ու՞մ եմ թողնում:



***

Թռիչքի պահին բոլորդ ինձ հետ,
Իմ ձեռքը բռնած վեր եք բարձրանում,
Իսկ անկման պահին հետզհետե
Մենության ճաքն է ձեզնից բաժանում:

Երբ գիշերը մութ հեգնում է լույսին,
Անհետանում է դավաճան ստվերս,
Երբ մթությունն է կուրացնում լուսնին,
Մենության վախն է ծալում ծնկներս:

Երբ որ մտքերս պտույտի պահին
Մի պահ շեղվում են իրենց ուղեծրից ,
Իմ երկչոտ սիրտը դողում է ահից`
Մենություն կոչվող տևական մահից:

Չի «գողանում»

Միգուցե թողած մառանը հարուստ, 

Մի բաժակ խիղճ է աջ ու ձախ մուրում,

Նա , գուցե , սերն է իր հոգեպահուստ, 

Երեսը ճանկռող կատվին նվիրում:

Ոչ ոքի պարզած ափը չի դաղում,

Թեև կրծքի տակ սիրտն է շիկանում...

Սակայն սնափառ տոնով չի ճառում,

Թե ոսկե ավանդ ունի այս դարում:

Սրտից վանելով վրեժ, արցունք, լաց`

Կծելով շրթունքն իր արնակալած,

Ինքնալուծվելով իր հողն է մաղում,

Այդ մի բուռ հողում անցյալն է թաղում :

Անգամ թե բախտի հետ է նա խաղում,

Ապա ազնիվ է նույնիսկ այդ բանում.

Բացի Տվողից` բախտ հորինողից ,

Ոչ-ոքից, երբեք բախտ չի «գողանում»:

 

08.02.13


Վառվող ծիրանենի

Վառվում էր հսկա մեր ծիրանենին,
ՈՒ սևանում էր քողը ծաղկունքի ...
Թափվում էր գինին մեր սուրբ խորանին,
Եվ արնոտվում էր քողը գարունքի :

Վառվում էր հսկա , վեհ ծիրանենին,
Նրա հետ սիրտս ծխում էր, կիզվում ,
Ոչ ցող, ոչ անձրև `չորացած հողին
Բողբոջներն էին ծխահար դիզվում :

Վառվում էր անտեր, մերկ ծիրանենին.
Երկդիմի խաղեր խաղալով քամին
Տանում էր հույսս ու ծաղիկներին`
Որդեկորույս էր իմ ծիրանենին:

Կորած սերմերն էր պտտում քամին ,
Ու մշուշվում էր լույս ծիրանենին:
Իսկ ծաղիկները կորցրած հայրենին ,
Հանձնվում էին օտարի դավին:

Մոլախոտերին կյանք էին տալիս `
Հողը,երկինքը վերքը ուրացած,
Արնոտ ձեռքերին բերք էին տալիս `
Բարի մշակին իրենց մոռացած …

Հանգչում էր այրված մեր ծիրանենին …
Իմ կարմիր վերքում, կապուտակ երկնում,
Ցորյանի արտում ` մշակի երգում ,
Ես ծիրանագույն հույսեր եմ տեսնում:

Ու իմ երազում շիվերը կանաչ
Հասակ են առնում, ու հողին կառչած`
Ծաղկում է նորից հողում հայրենի
Այրվող , բայց հառնող մի ծիրանենի:


01.11. 2009


Հեգնում եմ

Ամեն բարության փշրանքի դիմաց
Ես աղ ու հաց եմ ձեր առջև դրել
Ամեն գարնանը սրտումս ծաղկած`
Ողջ ծաղկաբույլն եմ ձեր ճահճին փռել...

Միայն տեսել եմ ` ինչպես եք այրում,
Ինչպես եք փշրում ոգուս տաճարը,
Ու ձեր գաղջ հոգով ինչպես փեղեքում
Տաքից ու սառից ծնված հանճարը...

Իսկ կիսատություն ես էլ չեմ ուզում,
Այն ձեր աղճատված սիրուն ընծայեք...
Ստով երկատված,քառատված հոգին
Ձոհաբերեք կույր, անլեզու կուռքին :

Ձեր ազատության թևերը կտրեք,
Տարեք , ընծայեք ազատ կրքերին.
Ահա տառփանքից ծնված պատռանքը `
Ձեզ համար դա է թևավոր կյանքը ...

Հեգնում եմ,այո, ձեզ`կիսատներիդ,
Ճաղերից կախված անազատներիդ ,
Որ բաժանում եք ձայնը կոկորդից
Արևը ` ցայգի մեկ ակնթարտից...

Ամբողջականի հին մնացորդներ ,
Դուք բաժանում եք մարդուն Տեր Աստծուց,
Իմ կողքով անցնող անդեմ անցորդները ,
Բաժանեցիք դուք մարդուն հենց մարդուց...


03.04.10



Արմատախիլ հասկեր


Տարածքի մեջ մի մատնաչափ
Մեծարում ենք գիրն անարյուն
Իսկ ցորյանի արտում անափ՝
Նուրբ հասկերն ենք ոտնահարում:

Բնության սուրբ անջրպետն ենք
Ճեղքում սրով մեր չար խօսքի...
...Խեղճ հասկերը, ա՜խ, չխեղդենք
Կեղտոտ ջրերում հալոցքի ...

Անհաղո'րդ է Բնությունը
Չար ամբոխի լեզվին թունոտ.
Ոհմակն, ավաղ, սնուցվում է
Խոսքի երկաից արյունոտ...

Ու մտքերս են արդ ցիրուցան.
Ազնիվ հույսերն իմ որբացան.
Արմատախիլ հասկերն ախր
Նշխար այդպես էլ չդարձան...



***

Հանգած լապտերիս պատրույգը վաղուց,
Հույսով ներծծված, մի կայծ է տենչում,
Կույր անցորդներն էլ` ներշնչված քամուց,
Հրդեհը թողած, իմ մոմն են փչում:
Տա Թև
Իմ մեջ մոխրագույն չմնաց արդեն,
Սիրում եմ մաքուր դեմքը ճերմակի,
Միգուցե գորշը իմ խղճին բարդեն,
Բայց ես լավ գիտեմ չափն իմ վերմակի ...
Տա Թև
Վարանումները կճոճեն հոգիս,
Վարարումները միգուցե խեղդեն,
Երազանքները կկտրեն հողից,
Իսկ արևները աչդեն չգիտեմ...
Տա Թև
Իմ կարմիր վերքում,
Կապուտակ երկնում
Ցորենի արտում`
Ազնիվ մշակի անխռտով երգում
Ես ծիրանագույն հույսեր եմ տեսնում...
Տա Թև
Սովորեցրու ինձ շշուկով քայլել,
Սովորեցրու ինձ ճիչս խնայել`
Խուլ լռությունս անխոս շրջանցել,
Բերանս փակած, հոգիս լայն բացել ..
Տա Թև
Ես հավատում եմ գարունների մշտնջենական թագավորությանը...
անգամ աշնան տերևներում եմ ես տեսնում գարնան աչքերը` նորը,
գեղեցիկը ու հավերժականը արարելու աստվածային կարողությունը.
Տա Թև
Ինքս էլ ես գայլ միայնակ,
Մարդ անկատար, թե մի չոր ծառ,
Աշխարհում այս չար,անարդար,
Փափագում եմ լինել մի լույս,
Լինել մի շող, լինել մի հույս,
Լինել կրակ, գոնե ճրագ...
Տա Թև



***


Այդժամ գիտեմ, հիշողության հին ու մաշված տեսանյութից,
Քեզ ձայն տվող ցնորքներից, գուցե մեկը թվա ծանոթ,
Գուցե հիշես. մենք կխոսենք նյութեղենից ու աննյութից,
Ես կլացեմ, դու կխնդաս. կդատարկվենք որպես անոթ:


***



Մոռանում ենք մենք քաղաքն աղմկոտ,
Քայլում ենք…փնտրում կյանքն արվարձանում:
Այստեղ լռին է, քարերը` մամռոտ ,
Գաղտնինքներ է խուլ կյանքը վերծանում …

***


Բարևդ երեկ երեսիս շփեց
Իմ անցած գարնան գինին` դառն ու չոր,
ՈՒ թունդ կարոտեով իմ հոգին հարբեց,
Ինչպե՞ս խումհարից ազատվեմ այսօր:

***

Իմ մեջ մոխրագույն չմնաց արդեն`
Սիրում եմ մաքուր դեմքը ճերմակի,
Միգուցե գորշը իմ խղճին բարդեն,
Բայց ես լավ գիտեմ չափն իմ վերմակի…


Կամուրջ

Թող իմ սերը լուսավորի քո անունը Աստծո աչքում,
Թող իմ սերը լուսարձակի հոգիդ ճնշող հոծ խավարում,
Թող իմ սերը երկինք ուղղված աղերսագին աղոթք դառնա,
Թող իմ Տերը տիեզերքից պատասխանի ու քեզ դառնա…

Թող իմ հույսը լուսավորի քո անունը Աստծո աչքում,
Թող իմ հույսը նոր շող լինի հուսահատված,լքված հոգում,
Թող իմ հուսո առագաստը երկինք ճախրող աղոթք դառնա,
Թող իմ Տերը իր Սուրբ գահից Երկիր նայի ու քեզ դառնա:

Թող հավատս միշտ ճառագի ու շողշողա Աստծո աչքում,
Թող իմ սիրո բողբոջները ծաղիկ դառնան քո մեծ սրտում,
Թող հավատը ,հույսը,սերը աստվածակերտ կամուրջ դառնան,
Միավորեն մեզ ու Նրան.Աստծո աչքերը մեզ դառնան:


ԱՆՑՈՐԴԸ

Կաթիլնմերի մեջ `ասֆալտին ցողված ,
Աշխահր կրկին լույս էր հավաքում ,
Փայլում էր ցոլքը, շաղով ողողված`
Անցորդի թրջված , փնտրող հայացքում …

Հույսի մատներով երազը գունեղ
Իր երանգներն էր հղում աշխարհին ,
Մթին փողոցը ` անշուք ու անգեղ ,
Լույսերն էր համրում թրջված մայթերին :

Ու չէր խանգարում գիշերը խաղաղ ,
Նրբագեղ լույսի խենթ պտույտներին ,
Բախվում էր հույզի ալիքը վարար,
Ճանապարհ կոչվող կյանքի ափերին :

Եվ հավատուրաց մութն էր նահանջում `
Գիշերն աշխարհին կյանքի էր կոչում ,
Փողոցը հույսի գույնով էր լցված ...
Անցորդին կապույտ գիշերն էր կանչում:

***


Այսքան նուրբ ու քնքուշ կարող են լինել միայն երկնագույն թիթեռները...
Այսքան գգվանք ինձ կարող են պատճառել այս արարածները, յասամանի, օզոնի ու թրջված խոտի հոտը, թաց ծաղիկները, փրփրոտ երկինքը, արևը, կիսածածկ իր ժպիտով, անսահման ու անթառամ դաշտերը, հատիկ-հատիկ ծաղիկների քնքուշ թերթիկներին շարված ադամանդե ցողի կաթիլները...
Օրհնում եմ քեզ, ով Զգայուն, Ամենատես, Նուրբ, Քնքուշ և Հզոր Հոգի, այս ամենը արարելու և իմ հոգում արտացոլելու համար...
Սիրում եմ այն, ինչը նվիրեցիր ինձ, անշահախնդրորեն , ակնկալելով միայն սեր,
Սիրում եմ քո ստեղծագործությունը , Տե~ր...
ընդմիշտ քո Տա Թև...

***

Ինչպես մի անգամ ասաց իմ շատ մտերիմ ընկերներից մեկը, հեռվից նման եմ հոլանդական վարդի, կարծես թե փշեր չունեմ, բայց հենց մոտենում են...
Հիմա մի գաղտնիք բացեմ, ես իրականում չգիտեմ նման եմ թե չէ, բայց իմ էությունը հետևյալն է.
հայկական, ժայռի ծերպին աճած, քամու, օձերի հետ ամեն օր կռիվ տվող, նեկտարը սրտիս, ցողը աչքերիս, աղոթքը շուրթերիս , փշերը սահմաններիս, մասրենի եմ: Չգիտեմ մոտ եմ, թե հեռու այրվող, բայց չմոխրացող աստվածաշնչյան մասրենուն, բայց ես հայկական եմ,
ես ունեմ փշեր ,
հասանելի եմ հոգեպես իմ նմաններին, նրանց ովքեր ևս հայկական են, ովքեր ժայռի պես ամուր են, մասրենու ծաղիկների պես քնքուշ են, իմ երկրի սարերի պես վայրի ու մաքուր, զերծ ամենայն կեղծիքից ու արեստական զարդարանքից...
Իմ զմրուխտս ալպերի կանաչից, ադամանդս ցողի կաթիլներից է:
Բոլորս ունենք քող, որը որոշ չափով ծածկում է մեր էությունը. իմ քողը պոլիէթիլենից չէ, ոչ էլ ծղոտից, իմ քողը մաքուր, թաց մառախուղից է, այն ցրվում է արևի ճառագայթներից, մի-քիչ անձրևում եմ ու երևում է իմ իսկական էությունը:
Իմ սիրտը մասուրի նման է, թվում է կարող ես ճզմել, քամել հյութն ու ըմբոշխնել, բայց մի կոպիտ շարժում, նուրբ կեղևս ճաքում է, ներսի փշոտ մակերեսը ցավեցնելու աստիճան վնասում է մատներդ:
Ինձ Աստված է կարգել որպես ճերմակ ծաղիկներով, կարմիր պտուղով մասուր,
և Աստծո առաջ եմ խոնարվում մինչև անհատակ խորքերը: Ես Աստծո ձեռքին եմ ճզմվում, դառնում հյութ, որ մարդիկ խմեն, Աստծո ժայռոտ ափերին եմ ծաղկում, ծաղիկե մատանիներով պսակում նրա մատները...
Ոչ ոք, թող չխաբնվի նուրբ ծաղիկներիս. ոչ ոք թող չխաբնվի մասուրի պես հրաբոց սրտիս ու նեկտարի պես քաղցր թվացող արցունքներիս:
Բոլորը մեծ սիրով կտամ նրանց ովքեր խնդրում են, ովքեր ճզմելու ու արմատս փորելու միտում չունեն, ովքեր լեռնային մասուրի պես մաքուր են, հպարտ ու կենսատու: Ովքեր Աստծուց են խնդրում նեկտար ու ծաղիկ, եթե ծաղկեմ, կշնորհեմ մեծ սիրով: Բայց ովքեր արմատս են փորում, ծաղիկներս ու պտուղներս են պոկոտում, թող իմանան, մի օր կամ ժայռից են գլորվելու ցած, կամ էլ ձեռքներն են արնոտելու սուր-սուր փշերից...
Հիշեք, իմաստուններ`
ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵՌՆԵՐՈՒՄ ՀՈԼԱՆԴԱԿԱՆ ՎԱՐԴԵՆ ՉԵՆ ԱՃՈՒՄ:

 
Հեղինակի ՛՛ֆեյսբուքյան՛՛ էջից



Просмотров: 1501 | Добавил: Mankavarj | Рейтинг: 5.0/153
Всего комментариев: 2
2 Yurphr  
0
buy atorvastatin without a prescription <a href="https://lipiws.top/">order atorvastatin for sale</a> order atorvastatin 80mg online cheap

1 Fhtswu  
0
atorvastatin canada <a href="https://lipiws.top/">buy atorvastatin 20mg generic</a> order generic lipitor

Имя *:
Email *:
Код *:
Փնտրել
Օրացույց
«  Մարտ 2013  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւբՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Արխիվ
Block title
Block content
ԿԱՅՔԻ ՕՊԵՐԱՏՈՐ ԱՐՄԵՆ ԷԴՈՒԱՐԴԻ ՄԿՐՏՉՅԱՆ.e-mail-armen193@mail.ru© 2024 Хостинг от uCoz