«ՉՈՐԵՔՇԱԲԹԵՑԻՆԵՐԻ» ՕՐ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆԻ ԳՐԱԴԱՐԱՆՈՒՄ
Ապրիլի 20-ի օրը Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական Մանկավարժական համալսարանի գիտական գրադարանում խիստ ընդգծված «Չորեքշաբթի» գրական ակումբի օր կարելի է համարել:
Օրվա սկզբին ՀՊՄՀ ուսանողուհի Լիանա Մանուկյանը Անուշավան Հովսեփյանի հետ ավարտին հասցրեց իր նախաձեռնած «Մշակութայի եղեռն» լուսանկարային պլակատը: Մարդկային անասելի կորուստների թվում լուսանկարային պատկերները փաստում են հայկական մշակույթի կորուստները, որոնք իրականացրել են թուրքերը՝ հայկական ինքնության ու հայկական բնիկ օրրանը սեփականելու միտումով: Պլակատը փակցվեց գրադարանի հումանիտար գրականության ընթերցասրահի մուտքի պատին:
Այդ ժամանակ եկան ՀՊՄՀ ուսանողներ Էվելինա Միրզոյանն ու Հռիփսիմե Մարտինյանը, մի փոքր ավելի ուշ՝ Մարգարիտ Հովսեփյանը:
Ամենամեծ ուրախությունն այն էր, որ Մարգարիտան դատարկաձեռն չէր եկել: Նա բերել էր «Չորեքշաբթիական» դառնալուց հետո հրատարակած իր երկրորդ «Կարոտի թևերով» ժողովածուն և «Անցյալը չի լռում» գրական անթոլոգիան: Երկրորդ ժողովածուում տեղ են գտել «Չորեքշաբթեցիներ» Իշխան, Մարինե Բադալյանների, Մարգարիտ Հովսեփյանի ստեղծագործություններից:
«Չորեքշաբթի» գրական ակումբի հիմնադիր Տիգրան ՊետրոսՅանցը շնորհակալություն հայտնեց Լիանա Մանուկյանին պլակատի մտահղացման և իրականացման համար և ջերմորեն շնորհավորեց Մարգարիտ Հովսեփյանին ստեղծագործությունների հրատարակման առթիվ:
«Չորեքշաբթեցիների» մյուս խումբը եկավ օրվա երկրորդ կեսին ՀՊՄՀ ուսանող, երգիչ-երգահան Լիլիթ Համբարձումյանի գլխավորությամբ: Նրա խումբը կատարեց «Կիլիկիա» երգը: Խումբն այսուհետ կրելու է «Զորավար» անունը, որով նրան կնքեց Տիգրան ՊետրոսՅանցը: |