Երկուշաբթի, 17.05.2021, 03:58
Ցանկ
Հարցումներ
Գնահատեք մեր կայքը
Всего ответов: 13092
Օնլայն-Օֆլայն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Մուտքի ձև
free counters
Главная » 2014 » Դեկտեմբեր » 14 » ՀՊՄՀ ԳԻՏԱԿԱՆ ԳՐԱԴԱՐԱՆԻ ԳՐԱԿԱՆ ԱԿՈՒՄԲ
15:50
ՀՊՄՀ ԳԻՏԱԿԱՆ ԳՐԱԴԱՐԱՆԻ ԳՐԱԿԱՆ ԱԿՈՒՄԲ

81-ՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄ

Դեկտեմբերի 13-ին, շաբաթ օրը, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի գիտական գրադարանի «Չորեքշաբթի» գրական ակումբն անցկացրեց իր հերթական 81-րդ հանդիպումը:

Հանդիպման սկզբում Տիգրան ՊետրոսՅանցը ներկայացրեց «Չորեքշաբթի Ա» ժողովածուի տպագրված ու պատրաստի օրինակը:
Նա ներկայացրեց «Զորավար» հիմնադրամի պատվերով պատրաստված «Հայ ժողովրդի վրիժառու բազուկը` Սողոմոն Թեհլիրյան» մեդալը, որով Ցեղասպանության 100–ամյա տարելիցի առթիվ պարգևատրելու է ԱՍԱԼԱ – Հայ վրիժառուներ կազմակերպության այն բոլոր անդամները, ովքեր իրենց կյանքը դրել են հայրենատիրության զոհասեղանին` պարտադրելով աշխարհին հիշելու հայ ժողովրդի նկատմամբ թուրքերի կատարած մեծ ոճրագործությունը՝ սկսած Գուրգեն Յանիկյանից մինչև Արցախյան ազատամարտում զոհված Մոնթե Մելքոնյանը և մյուսները: Մեդալը համապատասխան որոշմամբ ի պահ կհանձնվի Հայոց Ցեղասպանության թանգարանին: Այս առիթով նա անդրադարձավ նաև նախորդ օրերին Հայաստանում տեղի ունեցած մի հակաազգային արտառոց փաստի՝ հայատյաց ու հակաջինջ քաղաքականություն իրականացրած Ջեմալ փաշայի ծոռան Հայաստանյան արկածներին: Նա նշեց, որ ոչ մի թուրք, կլինի Ջեմալի ծոռը թե Աբդուլ Համիդի թոռը, ներողություն կասի, թե լաց կլինի, երբևէ մեզ չի վերադարձնի Հայաստանը, չի վերադարձնի Արարատը, չի վերադարձնի 2 միլիոն սպանվածի արյան գինը, չի վերադարձնի 2 միլիոնից ավելի տեղահանվածների տունուտեղը, հայ չի դարձնի 3 միլիոն իսլամացած հայերի արդեն 15 միլիոն դարձած ծոռների ազգությունը: Նա կոչ արեց չհավատալ որևէ թուրքի, իսկ այն հայերին, ովքեր Հայաստանում լծվել են թուրքական քաղաքականության հայացմանը ուղղակի անվանեց թուրքից վատ:

Տիգրան ՊետրոսՅանցը ակումբի անդամներին ներկայացրեց հերթական հանդիպման հյուր, Մանկավարժական համալսարանի բանասիրական ֆակուլտոտի 1973 թ-ի շրջանավարտ, բանաստեղծ, կրթական գործի կազմակերպիչ Հովհաննես Սարոյանին և հյուրին՝ հանդիպման մասնակից ուսանողներին /Հովհաննես Սարոյանը մեկ տարի առաջ եղել է ակումբի հյուր և նրան արդեն շատերը գիտեին/:

Հանդիպման «Ստեղծագործական ժամացույց» բաժնում իրենց նոր ստեղծագործությունները կարդացին Նանա Մկրտչյանը /«Մոռացված ժամանակ»/, Անուշավան Հովսեփյանը /«Կռիվ գնացին»/, Լիլիթ Ավագյանը /«Էրեբունի-Երևան»/, Արմենուհի Մելքոնյանը /«Մի ամբողջ օր»/, Ռիմա Հարությունյանը /«Սպասում», «Անվերնագիր»/, Արարատ Խաչատրյանը /«Սակավ օրս», «Ծաղկաշեն»/, Հռիփսիմե Մարտինյանը /«Մեռած առյուծից վախեցող չկա», «Անվերնագիր»/, Սուսաննա ՄարգարՅանը /«Տիեզերական մեղեդի»/, Քնարիկ Հովհաննիսյանը /«Հայելու առաջ»/, Հովհաննես Սարոյանը /«Հիշում եմ»/, Աշխեն Մելքումյանը /«Ես սիրում եմ քեզ»/, Գոռ Բակումյանը /«Դեղձենի»/, Հրաչյա Հարությունյանը /«Արևի շողիկը», հեքիաթ/: Բոլոր ստեղծագործությունների շուրջ ծավալվեց օգտակար քննարկում:

Հանդիպման «Մշակութային լուսանցք» բաժնում Աստղիկ Հակոբյանը կարդաց Վահան Տերյանի «Տխրություն» բանաստեղծությունը: Նույն բանաստեղծության հիման վրա ստեղծված երգը կատարեցին Հռիփսիմե Մարտինյանը, Գոռ Բակումյանը, Աստղիկ Հակոբյանը, Արմենուհի Մելքոնյանը: Վահե Խալաֆյանը կարդաց Քիպլինգից Մուշեղ Իշխանի կատարած թարգմանությունը, Սուսաննա Մարգարյանը՝ Պարույր Սևակի «Մարդ էլ կա, մարդ էլ» բանաստեղծությունը:
Գոռ Բակումյանը ներկայացրեց Հովհաննես Սարոյանի, Անի Կարեյանի, Վահե Խալաֆյանի, Արմենուհի Մելքոնյանի և դիմացի շարքի նստածների մատիտանկարները:

Հանդիպումն ամփոփեց Տիգրան ՊետրոսՅանցը:

ՀԳ. Եվ ծնվեց նաև այսպիսի մի գործ համընդհանուր «ԴՈՒ»-ի կարոտով:

ԴՈՒ...

Դու իմ գանձն ես /Տիգրան ՊետրոսՅանց/
Իմ արևն ես /Սուսաննա ՄարգարՅան/
Իմ միակը /Արմենուհի Մելքոնյան/
Իմ կանթեղը /Ռուբեն Նահատակյան/
Իմ քնքշությունը /Քնարիկ Հովհաննիսյան/
Իմ զվարթ լույսը /Աստղիկ Հակոբյան/
Իմ սրտի հույզը /Վահե Խալաֆյան/
Լույս առավոտը /Հրաչյա Հարությունյան/
Եվ իմ սիրելին /Անուշավան Հովսեփյան/
Իմ միակ ուղին /Գոռ Բակումյան/
Իմ միտքը բեղուն /Ռիմա Հարությունյան/
Իմ անկրկնելին և անմեկնելին /Լիլիթ Ավագյան/
Կորած-գունավոր երազս միակ /Հռիփսիմե Մարտինյան/
Ես այքան-այնպես սիրում եմ քեզ /Աշխեն Մելքումյան/
Երկիր Հայաստան /Տիգրան ՊետրոսՅանց/:

Просмотров: 712 | Добавил: Mankavarj | Рейтинг: 5.0/22
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Փնտրել
Օրացույց
«  Դեկտեմբեր 2014  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւբՇբԿր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031
Արխիվ
Block title
Block content
ԿԱՅՔԻ ՕՊԵՐԱՏՈՐ ԱՐՄԵՆ ԷԴՈՒԱՐԴԻ ՄԿՐՏՉՅԱՆ.e-mail-armen193@mail.ru© 2021 Хостинг от uCoz