68-ՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄ
Սեպտեմբերի 13-ին, շաբաթ օրը, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի գիտական գրադարանի «Չորեքշաբթի» գրական ակումբն անցկացրեց իր հերթական 68-րդ հանդիպումը:
Տիգրան ՊետրոսՅանցը հանդիպման սկզբում շնորհավորեց ակումբի հիմնադիր անդամ Հրաչյային /Ժորա Հակոբյան/ Մայր Աթոռի Գևորգյան ճեմարան ընդունվելու, ակումբի նորեկ Արփինե Լազարյանին` «Ժայռ» մրցույթի բանաստեղծական անվանակարգում հաղթելու, Նանա Մկրտչյանին` երրորդ վիպակի ավարտի, Քնարիկ Հովհաննիսյանին` ՀՊՄՀ ուսխորհրդի սոցիալական հանձնաժողովի նախագահ ընտրվելու առթիվ և հաջողություններ մաղթեց նրանց ապագայում:
Հանդիպման «Ստեղծագործական ժամացույց» բաժնում իրենց նոր ստեղծագործությունները կարդացին Արփինե Լազարյանը, Թամարա Պետրոսյանը, Նանա Մկրտչյանը, Քնարիկ Հովհաննիսյանը, Աշխեն Մելքումյանը, Գայանե Ղազարյանը, Մնաց Մնոյանը, Մարգարիտա Հովսեփյանը, Իշխան Բադալյանը: Բոլոր ստեղծագործությունների շուրջ ծավալվեցին քննարկումներ:
Հանդիպման ավարտին Սերինե Հովհաննիսյանը ներկայացրեց Արագածի հարավարևելյան ստորոտի պատմական վայրերով ճանաչողական արշավ կատարելու առաջարկը: Մասնակիցները պաշտպանեցին առաջարկը և որոշեցին 69-րդ հանդիպումը իրականացնել Անբերդի պալատական համալիրի մոտ և կոչ արեցին ակումբի բացակա անդամներին անպատճառ մասնակցել ճանաչողական արշավին և արտագնա հանդիպմանը:
Հանդիպումն ամփոփեց Տիգրան ՊետրոսՅանցը: |