Կիրակի, 29.06.2025, 20:36
Ցանկ
Հարցումներ
Որ ԲՈՒՀի ուսանող եք(եղել)
Всего ответов: 16527
Օնլայն-Օֆլայն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Մուտքի ձև
free counters
Главная » 2015 » Ապրիլ » 16 » ԱՍՈՒԼԻՍ
13:09
ԱՍՈՒԼԻՍ

Ասուլիս «ՏԵՍԱԿԵՏ» ակումբում
«ՄԵՔ ԴԵՌ ԳԱԼՈՒ ԵՆՔ»

Ցեղասպանության 100-ամյա տարելիցի առթիվ «ԶՈՐԱՎԱՐ» հիմնադրամը և Երևանի կամերային թատրոնում գործող «ԵՐԿԱԹ» մշակութային կազմակերպությունը Երևանի կամերային թատրոնի դահլիճում ապրիլի 28-ին կազմակերպում են «Մենք դեռ գալու ենք» գրական-երաժշտական երեկո, որի ընթացքում իրականացվելու է «Հայ ժողովուրդի վրիժառու բազուկը. Սողոմոն Թեհլիրյան» մեդալների տվչություն «Նեմեսիսից» սկսյալ բոլոր հայ վրիժառուներին: 
Միջոցառման առիթով ապրիլի 15-ին «ՏԵՍԱԿԵՏ» մամուլի ակումբում կազմակերպվեց ասուլիս: Ակումբի նախագահ, «Հաճըն» հայրենակցական միության ատենապետ Հովհաննես Գրիգորյանը ներկայացրեց բանախոսներին՝ «ԶՈՐԱՎԱՐ» հիմնադրամի տնօրեն, Մանկավարժական համալսարանի գիտական գրադարանի տնօրեն Տիգրան ՊետրոսՅանցին և «ԵՐԿԱԹ» մշակութային կազմակերպության հիմնադիր Սիլվա Կարապետյանին:
Տիգրան ՊետրոսՅանցը հանգամանորեն ներկայացրեց միջոցառման սցենարը, խոսեց միջոցառման հղացման և դրա դաստիարակչական արժեքի մասին, ներկայացրեց կատարողներին: Սիլվա Կարապետյանը նշեց, որ սիրով է միջոցառման համար թատրոնի հնարավորությունները տրամադրում, քանի որ միայն այդպես է հնարավոր երիտասարդությանը հայրենասիրության դասեր տալ:
Բանախոսները և միջոցառման կազմակերպիչներից բանաստեղծ Հովհաննես Շանթը պատասխանեցին լրագրողներին հետաքրքրող հարցերին:
Ասուլիսի սկզբում և վերջում առաջին անգամ հնչեց Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի մարտիկներին նվիրված երգը՝ «Ձեզնով սկսվեց» /տեքստը՝ Տիգրան ՊետրոսՅանցի, երաժշտությունը՝ Լիլիթ Համբարձումյանի/:

Просмотров: 1055 | Добавил: Mankavarj | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Փնտրել
Օրացույց
«  Ապրիլ 2015  »
Երկ Երք Չրք Հնգ Ուբ Շբ Կր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930
Արխիվ
Block title
Block content
ԿԱՅՔԻ ՕՊԵՐԱՏՈՐ ԱՐՄԵՆ ԷԴՈՒԱՐԴԻ ՄԿՐՏՉՅԱՆ.e-mail-armen193@mail.ru© 2025 Хостинг от uCoz