ԱՌԱՋԱԴՐՎԵՑԻՆ ՀՀ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ԹՂԹԱԿԻՑ ԱՆԴԱՄՈՒԹՅԱՆ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐ
19.11.2010 թ.
ՀՊՄՀ գիտխորհուրդը միաձայն ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի առաջիկա ընտրությունների համար առաջադրեց թեկնածուներ: Առաջադրվեցին ՀՊՄՀ նախկին ռեկտոր, դոկտոր-պրոֆեսոր Արտուշ Ղուկասյանը, ամբիոնի վարիչներ, դոկտոր-պրոֆեսորներ` Աելիտա Դոլուխանյանը, Լալիկ Խաչատրյանը, ՀՊՄՀ շրջանավարտ, պատմական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր, ՀՀ արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ, ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Կիրակոսյանը: Որոշում ընդունվեց Գիտությունների ազգային ակադեմիայի իսկական անդամի ընտրություններում սատարել Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանին:
|