ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑԱՍԵՐ ՀԱՂԹՈՂՆԵՐԸ
Խաչատուր Աբովյանի անվան ՀՊՄՀ գիտական գրադարանը երրորդ անգամ իր շուրջ 17 հազար ընթերցողների թվից ընտրել է 2012 թվականի լավագույն ընթերցողներին: Յուրաքանչյուր ֆակուլտետից և ՀՊՄՀ հենակետային վարժարանից ընտրվել է ամենաբարձր ընթերցողական ցուցանիշ ունեցող մեկական ուսանող և մեկ աշակերտ: Հաղթող ընթերցողներից յուրաքանչյուրը 2012 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին գրադարանից օգտվել է հարյուրից ավելի անգամ: Լավագույն ընթերցող է ճանաչվել ՀՊՄՀ կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող ԼԻԼԻԹ ՍՈՍԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ /տարվա ընթացքում օգտագործել է 230-ից ավելի տպագիր միավոր/: Առաջին անգամ ընտրվել են նաև ամենաընթերցված հեղինակները:
Ահա հաղթողները՝
Ուսանողներ՝
Լուսինե Հասրաթյան՝ սկզբնական կրթության ֆակուլտետ, Ադանա Հարությունյան՝ հատուկ կրթության ֆակուլտետ, Տաթևիկ Վարդանյան՝ բանասիրական ֆակուլտետ, Արուսյակ Քասյան՝ օտար լեզուների ֆակուլտետ, Անի Այվազյան՝ կենսաբանության, քիմիայի և աշխարհագրության ֆակուլտետ, Լիլիթ Կարապետյան՝ կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետ, Գրիգոր Կորկոտյան՝ կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետ, Գեղամ Հարությունյան՝ պատմության և իրավագիտության ֆակուլտետ, Օվսաննա Զոհրաբյան՝ ֆիզիկայի, մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետ, Լուսինե Մարկոսյան՝ գեղարվեստական դաստիարակության ֆակուլտետ, Սրբուհի Միքայելյան՝ մշակույթի ֆակուլտետ, Մարիամ Հազարյան՝ ՀՊՄՀ հենակետային վարժարանի աշակերտ:
Ամենաընթերցված հեղինակներ՝
Հայկ Պետրոսյան՝ գրքերը պահանջվել են ավելի քան 10.000 անգամ, Ալբերտ Նալչաջյան՝ գրքերը պահանջվել են ավելի քան 21.000 անգամ:
Տպագրվել է հաղթողներին նվիրված ՛՛2012 թվականի լավագույն ընթերցող՛՛ տեղեկատու գրքույկը:
|