Լավագույն ընթերցող 2014
ՀԻՆԳԵՐՈՐԴ ՄՐՑՈՒՅԹԻ
ՀԱՂԹՈՂՆԵՐՆ ՀԱՅՏՆԻ ԵՆ
2010 թվականից սկսած հինգերորդ անգամ Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի գիտական գրադարանն ամփոփել է լավագույն ընթերցողների մրցույթը: Լավագույն ընթերցող են դարձել տարվա ընթացքում 150–ից ավելի տպագիր նյութերից օգտված բակալավրիատի, մագիստրատուրայի առկա և հեռակա բաժինների ուսանողներ
Միշա Թադևոսյան
Թեհմինե Մակոյան
Հասմիկ Հովսեփյան
Քնքուշ Սիմոնյան
Անի Այվազյան
Գայանե Պողոսյան
Հասմիկ Պետրոսյան
Հայկանուշ Շարոյան
Ռուզաննա Հունանյան
Անի Հարությունյան
Մանուշակ Մարկոսյան
Անտելիկա Մարգարյան
Շահանե Բախշեցյան
Միշա Թադևոսյանը, Թեհմինե Մակոյանը, Գայանե Պողոսյանը, Հասմիկ Պետրոսյանը, Ռուզաննա Հունանյանը, Քնքուշ Սիմոնյանը, Հայկանուշ Շարոյանը, Հասմիկ Հովսեփյանը, Մանուշակ Մարկոսյանը, Անի Այվազյանը, Անի Հարությունյանը, Նարե Մուրադյանը, Գոհար Նիկողոսյանը, Մերի Դալլաքյանը, Հերմինե Սերոբյանը, Լուսինե Մաճկալյանը, Քնարիկ Հովհաննիսյանը, Անի Հովսեփյանը: Լավագույն ընթերցողներ են դարձել նաև ՀՊՄՀ Վահան Թեքեյանի անվան թիվ 57 հիմնական դպրոցի և ՀՊՄՀ ավագ դպրոցի աշակերտներ Անտելիկա Մարգարյանը և Շահանե Բախշեցյանը: Առաջին անգամ ընտրվել է «300 օր ընթերցասրահում» անվանակարգի հաղթողը` Անի Բադալյանը: Համալսարանի մի խումբ դասախոսներ` Աելիտա Դոլուխանյանը, Լաուրա Ասատրյանը, Յուրի Գասպարյանը, դարձել են հաղթող, նրանց դասագրքերը, ուսումնական ձեռնարկները պահանջվել են 11.000–ից ավելի անգամ: Երրորդ անգամ անընդմեջ դրսի հեղինակներից հաղթող է ճանաչվել անվանի հոգեբան Ալբերտ Նալչաջյանը, որի գրքերը պահանջվել են ավելի քան 25.000 անգամ: Համալսարանի 10 ֆակուլտետներից հաղթող է ճանաչվել սկզբնական կրթության ֆակուլտետը, որի 1450–ից ավելի ուսանողներ պարբերաբար օգտվել են գրադարանից: Գրադարանի գործունեությանը 14 անդրադարձ կատարելու համար «Գրադարանի բարեկամ» անվանակարգի հաղթող է դարձել «Ազգ» շաբաթաթերթը:
Հաղթողների վկայականները հանդիսավորությամբ կհանձնվեն դեկտեմբերի 18–ին, ժամը 12.00–ին: |