Կիրակի, 29.06.2025, 16:44
Ցանկ
Հարցումներ
Որ ԲՈՒՀի ուսանող եք(եղել)
Всего ответов: 16527
Օնլայն-Օֆլայն

Онлайн всего: 2
Гостей: 2
Пользователей: 0
Մուտքի ձև
free counters
Главная » 2018 » Փետրվար » 28 » Զորավոր Զորավար
07:40
Զորավոր Զորավար

Հայաստանասիրություն
ԽՈՆԱՐՀՈՒՄ ՀԱՅՈՑ ԱՐՔԱՅԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՆԻՇՆԵՐԻՆ

Փետրվարի 25-ին, «Վահագն» ռազմահայրենասիրական կազմակերպության նախաձեռնությամբ և մեկուկես տասնյակից ավելի կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ, Երևանի կույրերի միավորման կուլտուրայի տան դահլիճում կազմակերպվեց ոգեկոչման արարողություն նվիրված Անդրանիկ Զորավարի ծննդյան 153-ամյակին, «Վահագն» ռազմահայրենասիրական կազմակերպության 5-ամյակին և Հայոց արքայական խորհրդանիշների փոխանցման հերթական արարողությանը:

Հայոց արքայական խորհրդանիշների փոխանցման հերթական արարողության ավարտին «Զորավար» հիմնադրամի նախագահ, Խաչատուր Աբովյանի անվան Մանկավարժական համալսարանի գիտական գրադարանի տնօրեն Տիգրան ՊետրոսՅանցը ասաց.
«Սիրելի բարեկամներ: Թույլ տվեք գլուխ խոնարհել Անդրանիկ Զորավարի հիշատակին՝ ծննդյան օրվա առթիվ, ջերմորեն շնորհավորել «Վահագն» ռազմահայրենասիրական կազմակերպության 5-ամյա տարեդարձը: Քիչ առաջ դուք ականատես եղաք Հայոց արքայական խորհրդանիշների հանձնման արարողությանը: Սա միայն հանձնում-ընդունում չէ, խորհրդանիշ չէ, այլ իր մեջ կրում է ապագային ուղղված տեսլական՝ Հայոց պետականությունը մեկ թագի տակ հավաքելու մեծ նպատակ»:

Հնչեցին բազում շնորհավորական խոսքեր, հայրենասիրական երգեր, եղան պարգևների հանձնումներ և այդ ամենը մասնակից կազմակերպությունների դրոշների ծածանումով:

Просмотров: 849 | Добавил: Mankavarj | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Փնտրել
Օրացույց
«  Փետրվար 2018  »
Երկ Երք Չրք Հնգ Ուբ Շբ Կր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728
Արխիվ
Block title
Block content
ԿԱՅՔԻ ՕՊԵՐԱՏՈՐ ԱՐՄԵՆ ԷԴՈՒԱՐԴԻ ՄԿՐՏՉՅԱՆ.e-mail-armen193@mail.ru© 2025 Хостинг от uCoz