Չորեքշաբթի, 30.11.2022, 20:52
Ցանկ
Հարցումներ
Գնահատեք մեր կայքը
Всего ответов: 13099
Օնլայն-Օֆլայն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Մուտքի ձև
free counters
Главная » 2011 » Հուլիս » 7 » ԸՆԴՈՒՆԵԼ Է ՀԱՅՈՑ ՎԵՀԱՓԱՌԸ
16:47
ԸՆԴՈՒՆԵԼ Է ՀԱՅՈՑ ՎԵՀԱՓԱՌԸ

Կաթողիկոսն ընդունեց մանկավարժական բուհերի կոնսորցիումի անդամներին

Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում տեղի ունեցավ Հայաստանի մանկավարժական բուհերի կոնսորցիումի հերթական նիստը՝ կոնսորցիումի հոգաբարձուների խորհրդի նախագահ, ՀՊՄՀ ռեկտոր Ռուբեն Միրզախանյանի նախագահությամբ։ Կոնսորցիումի նիստին մասնակցում էին Գյումրիի պետական մանկավարժական ինստիտուտի ռեկտոր Վարդեւան Գրիգորյանը, Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի ռեկտոր Գուրգեն Խաչատրյանը, Գավառի պետական համալսարանի ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը, Գորիսի պետական համալսարանի ռեկտոր Յուրի Սաֆարյանը, ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի պրոռեկտոր Ֆրունզ Ղազարյանը եւ Արցախի պետական համալսարանի պրոռեկտոր Վահրամ Բալայանը։
Ինչպես հայտնեցին ՀՊՄՀ մամուլի եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, Արցախի պետական համալսարանն այս նիստի ընթացքում դարձավ Հայաստանի մանկավարժական բուհերի կոնսորցիումի անդամ։
Նիստում քննարկվեցին միջբուհական կոնսորցիում հիմնադրամի կարգավիճակը, կանոնադրությունից բխող գործառույթները, նպատակներն ու հեռանկարային զարգացումը։ Կոնսորցիումի զարգացմանը վերաբերող հարցերը ներկայացրեց հոգաբարձուների խորհրդի նախագահ Ռուբեն Միրզախանյանը։ Քննարկվեցին նաեւ միջբուհական կոնսորցիումի համալսարանների կարգավիճակի բարձրացման եւ միջազգային չափանիշներին համապատասխանեցման վերաբերյալ ՀՀ կառավարությանը ներկայացված առաջարկություններից բխող գործունեության եւ ժամանակացույցին վերաբերող հարցեր։ Հիմնադրամի տնօրեն ընտրվեց հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Նաիրա Հոկոբյանը։
Երկու ժամ տեւած նիստից հետո կոնսորցիումի անդամները մեկնեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, որտեղ նրանց ընդունեց Ամենայն Հայոց Կաթողիկոս, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդը։ Վեհափառը կարեւորեց մանկավարժական բուհերի գործունեությունը ապագա սերնդի դաստիարակության գործում, եւ ընդգծեց Հայ առաքելական եկեղեցու պատմության դասավանդման անհրաժեշտությունը։ Պայմանավորվածություն ձեռք բերվեց ստեղծել աշխատանքային խումբ, որը կմշակի մանկավարժական համալսարաններում Հայ առաքելական եկեղեցու պատմության դասավանդման ուսումնական ծրագիր։ Դրանով կառաջնորդվեն կոնսորցիումի անդամ բոլոր բուհերը։
Ռուբեն Միրզախանյանը կոնսորցիումի անունից Ամենայն հայոց կաթողիկոսին նվիրեց «Բարոյախոսություն ըստ Անուշի» գոբելեն աշխատանքը, որի վրա հեղինակը՝ ՀՊՄՀ դիզայնի եւ դեկորատիվ կիրառական արվեստի ամբիոնի վարիչ, մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Անուշ Եղիազարյանը, աշխատել էր ավելի քան 10 տարի։

,,Հայաստանի Հանրապետություն,, օրաթերթ
07.07.2011 թ.


Просмотров: 1167 | Добавил: Mankavarj | Рейтинг: 5.0/232
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Փնտրել
Օրացույց
«  Հուլիս 2011  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւբՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Արխիվ
Block title
Block content
ԿԱՅՔԻ ՕՊԵՐԱՏՈՐ ԱՐՄԵՆ ԷԴՈՒԱՐԴԻ ՄԿՐՏՉՅԱՆ.e-mail-armen193@mail.ru© 2022 Хостинг от uCoz