ԿՈՄԻՏԱՍԻ ՄԱՍԻՆ ՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ
ՖԻԼՄԻ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Հեղինակային կոլեկտիվի՝ պրոդյուսեր, ռեժիսոր Գագիկ Հարությունյանի, գրականության և արվեստի թանգարանի երաժշտական ֆոնդի ավագ գիտաշխատող Մարինե Մուշեղյանի, պատմաբան, մշակութաբան Տիգրան ՊետրոսՅանցի (վերջիններս նաև այս թեմայով գիտական աշխատություններ են գրել), ռեժիսոր Մովսես Գասպարյանի, օպերատոր Կարեն Բաղինյանի մասնակցությամբ Խաչատուր Աբովյանի անվան Մանկավարժական համալսարանի Աղավնաձորի բազայում հանգստացող 100-ից ավելի ուսանողների համար ցուցադրվեց Post factum «Անցյալն է որոշում, թե ոնց պետք է կառուցես ապագան» 40 րոպեանոց վավերագրական ֆիլմը:
Ֆիլմի դիտումից հետո ծավալվեց քննարկում: Հեղինակային կոլեկտիվի անդամները պատասխանեցին ֆիլմի դիտման արդյունքում ուսանողներին հետաքրքրող երկու տասնյակից ավելի հարցերի:
Տիգրան ՊետրոսՅանցը շնորհակալություն հայտնեց Համալսարանի ուսխորհրդի նախագահ Ներսիկ Մարգարյանին հանդիպումը կազմակերպելու համար: |