Կիրակի, 29.06.2025, 16:54
Ցանկ
Հարցումներ
Քանի տարեկան եք
Всего ответов: 12770
Օնլայն-Օֆլայն

Онлайн всего: 11
Гостей: 11
Пользователей: 0
Մուտքի ձև
free counters
Главная » 2013 » Հունիս » 18 » ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒՄ ԵՆ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ
17:28
ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒՄ ԵՆ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ



Հայազնուհի
ՀՊՄՀ ուսանողուհի

...Ես կարծեցի, որ գտել եմ, բայց թե ինչպես կորցրեցի՝ չհասկացա,
Ես կարծեցի, որ տիրել եմ, բայց կարծես թե մոլորվել եմ՝ չհասկացա:
Ամենուրեք քո բույրն առնում, քեզ արթմնի երազում եմ,
Քո պատկերը հոգուս խորքում ինձ հնամյա քուրմ է թվում:
Ինչ պատահեց՝ չհասկացա, ինչու այդքան շուտ մոռացար,
Մենակ էինք մենք խորանում, ինչ պատահեց, որ հեռացար:
Սեր ծնեցիր մութ գիշերում, երկունքիս ցավը մոռացար,
Սեր տվեցիր անծայրածիր, բայց շատ ափսոս՝ չհասկացար...

***

Երջանկություն, ուրվականի պես եկար
Մորմոքեցիր խոցված հոգիս ու անցար,
Սիրուց խոցված հոգուս անդորրը
Հրդեհեցիր, բռնկեցիր ու անցար:
Ինձ այդ պահը հավերժություն էր թվում,
Օ, Սադայել կրկին խաբել կամեցար,
Ինչ էլ լինի սիրուդ զոհն եմ մեհյանում,
Բագինն ինչու օտարեցիր ու անցար...


***

Գիշերային կախարդական մենություն
Անկարող եմ քո հմայքին դիմանալ,
Սեր, խոստումնալից լռությամբ
Փոթորկեցիր ու աննկատ հեռացար:
Ես չգիտեմ այն պարգև էր ի վերուստ,
Թե սոսկ պատրանք, ցանկություն,
Տաք նենգությամբ բարուրված
Ինձ գրկեցիր, շոյեցիր ու հեռացար:
Չհասկացա ինչ պատահեց ու ինչպես,
Ափսոսանք չէ, որ զգում եմ ես հիմա
Երազանքս մի վայրկյանում կատարվեց,
Բայց փափագս անկատար էլ կմնա...

Просмотров: 1153 | Добавил: Mankavarj | Рейтинг: 5.0/53
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Փնտրել
Օրացույց
«  Հունիս 2013  »
Երկ Երք Չրք Հնգ Ուբ Շբ Կր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Արխիվ
Block title
Block content
ԿԱՅՔԻ ՕՊԵՐԱՏՈՐ ԱՐՄԵՆ ԷԴՈՒԱՐԴԻ ՄԿՐՏՉՅԱՆ.e-mail-armen193@mail.ru© 2025 Хостинг от uCoz