ԳՈՀԱՐ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ՀՊՄՀ մշակույթի ֆակուլտետի ուսանեղուհի, երգչուհի
Ուզում եմ օրն այս մի քիչ այլ լինի, Ուզում եմ բացվի ուրիշ գույներով, Թող այսօր մի քիչ բարին վարարի, Թող որ ամեն ոք արարի այսօր: Թող որ գտնի նա՝ ով շատ է կորցրել, Թող նա հավատա, ով հույսն է կտրել, Թող այսօր մի քիչ գույնը շատ լինի, Այսօրվա գինին թող որ թունդ լինի: Թող արբեցումը ապրեցնող լինի, Թող հորդան այսօր սիրո անձրևներ, Թող պայքար լինի, կասկածն ընկրկի, Եվ պայքար՝ հանուն, ո՛չ թե դեմ լինի... Ուզում եմ մի քիչ հավատանք մենք մեզ, Հավատանք իրար՝ հավատն է հավերժ, Լինենք ողորմած, բարի, լավատես, Ներենք ու սիրենք, հույս ու լույս սփռենք: Բարի լույս աշխարհ, բարի երթ այսօր, Ուզում եմ այսօր դու էլ վարարես Բարին կերտելու այս կտավի մեջ... Արև եմ ուզում.... 20.06.2013թ.
Սիրով սրբագրում
Սիրել եմ ուզում… Սիրել եմ ուզում այնպիսի սիրով, Որ սիրով լցնեմ այն՝ ինչ որ սեր չի… Սիրել եմ ուզում ես վատը անգամ, Ուզում եմ սերս սրբագործ լինի: Թող սերս, ինչպես հարբեցնեղ գինի, Մարդկանց սրտերից չարը դուրս վանի: Ուզում եմ սերս հրդեհի նման Մաքրի ու սրբի, այրի անվարան, Այն, ինչ որ սեր չի… Ուզում եմ Բարին շատանա մի քիչ, Թեկուզ սպառվեմ-պառավեմ՝ ոչի՜նչ, Միայն սեր լինի… սեր՝ մաքուր ու ջինջ… Սիրվել եմ ուզում… Սիրվել եմ ուզում այնպիսի սիրով, Որ էլ ամպերից արցունք չկաթի, Որ այս ժեռ քարը ցավից չպայթի, Արևից ուրի՛շ ժպիտներ թափվի… Թող գոնե այսօ՜ր ինձ բախտը ժպտա՛ Ու անձրևը այս ինձ մի քիչ սիրի, Թող որ ողողի կաթիլներով իր սիրտս փոշոտված , Թող ջերմ փայփայի վերքս փշոտված, Ցավս քնեցնի ձայնով կաթոցքի… Ուզում եմ այսօր, այստեղ ու այսպես Երկինքը երկնի սիրակաթիլ մի անձրև վարար, Եվ թող կամուրջվեն ծայրերն աշխարհի Յոթնագույն լուսե կամարով սիրո, Ուզում եմ չարը այս ծեր աշխարհի Սերը, գլխահակ սրբագրի պես, մաքրի ու տանի… ԵՌԱԲԼՈՒՐ Եկել եմ ձեզ մոտ տղանե՜ր, Ձեր <<տանն>> եմ, ձեր փառքի հովին, Ձեր հոգու անմեռ հավատով Նորոգում եմ ես հոգին իմ հին, Սերս ու կամքս ազգային: Ձեզ հյուր եմ եկել տղանե՜ր, Ուզում եմ հաղորդվել այս պահին, Ձեր սուրբ, ազգասեր կերպարին, Ձեր հերոս ու վեհ կերպարին Ուզում եմ խոնարհվել ես կրկին: Ուզում եմ ծնկաչոք բարբառել Հազար ու մի փառքի աղոթքներ… Ուզում եմ վարակվել ձեր <<տենդով>>՝ Մեռնել՝ բայց թիզ-թիզ վերցնելով… Ուզում եմ ձեզ արժան լինել՝ Արյունով գծել իմ ուղին: Ուզում եմ պայքրել, եռալ, Տառապել, բայց հասնել տապանին, Փրկության ու լույսի տապանին Ա՜յն երկրի ու հողի հանուն, Որը ազատելու համար ելաք՝ Չափսոսելով ո՜չ կյանք, ո՜չ արյուն… Բայց խնդրում եմ ես ձեզ տղաներ, Խնդրում եմ, միայն չլռեք, Ասե՜ք, ի՞նչ անել, կամ ինչպե՞ս… Ինձ հիմա շա՛տ եք պետք, տղե՜րք, Հավաքվե՜ք այս պահին՝ ինչպես որ Տարիներ առաջ եք հավաքվել… Խնդրում եմ, եկե՜ք խորհրդի, Մի ուղի ցույց տվեք ու ճամփա, Առաջնո՜րդ եղեք, տղանե՜ր, Ձեր փորձով ու գործով անվարան, Ձեր խոսքով բժշկեք դուք հիմա Հոգիներ հիվանդ, օտարված… Դե՛, մի բան ասեք տղե՜րք, Բարկացե՜ք ինձ վրա անխնա, Միայն, խնդրում եմ, մի՜ լռեք… Եկե՜ք խորհրդի, տղանե՜ր… 16.06.2013թ.
ՄՈՆԹԵԻՆ… Այսօր ուխտ եմ արել քո շիրմին, հերո՛ս, Ուխտել եմ ՀԱՅ մնալ արժանի… Լռել եմ քո ժայռոտ ստվերում, Խորհել քո մասին, ու ազգի… Ամոթ ու ցավ է սրտումս, հերո՛ս, Անտեր է այսօրն այս ազգի… Շիրմաքարիդ նստած լսել եմ լուռ Հնչեցրած խոսքիդ արձագանքը լռին, Նայել եմ երկար, քո տապանին. Ափսոս էր քո կյանքը դալար… Քո հայացքի մեջ նույն ցասումն ու սերն էր, Որով սաստել ես դու՝ դեռ հին, Մեզ ներսից կրծող, անիրավ, Քայքայող կասկածները մթին… Լռության մեջ ներսով լսել եմ այսօր Զարկերը քո առյուծ սրտի, Ալիքը խոսքիդ հասել է ինձ, Ների՛ր ինձ, հերո՛ս իմ ազգի… Արած-դրածիցդ շատ բան պակաս է, Քո ավելացրածից շատ ենք կորցրել, Քո գաղափարից օտարվել ենք մենք, Ու քո արյունը մի քիչ… ուրացել… Ես քեզ այսքան մոտ վաղուց չեմ եղել, Եվ այս անգամ էլ՝ ուրիշ է մի բան, Քո ոգու բովով սրբագործվել եմ, Նոր է, նորացած, ի՜մ ոգին անգամ… Քո ոգին Հայկի դարից է եկել, Քո մեջ ապրում էր է՜ն Դավիթը ծուռ, Քեզնով բարձր ենք, քեզնով ամրակուռ, Բայց քեզնից այսօր մի քիչ շեղվել ենք… Այնքան ցավ ու վիշտ, բարկություն կա, որ Խենթանալիք է, գոռալ եմ ուզում… բայց… Չէ՜, լռում եմ… դու ննջիր խաղաղ, Այս սուրբ օջախում բղավել՝ չկա՛, Ու աղոթում եմ… մտքում ծնվում է մի անբառ աղոթք. Փա՜ռք քեզ, հազար փառք… Թող որ քեզ նման շատերը ծնվեն… Աղոթքիս իբրև վերջաբան պիտի Չխաչակնքեմ երեսս, ամոթ, Բռունցքս պիտի պրկվի ինքնակամ… Եվ կզսպեմ ես համբույրս անգամ, Ու չեմ համբուրի շիրիմդ, հերո՜ս, Մինչև որ դրան արժան կդառնամ Ինչ-որ մղումով սուրբ-ազգայնական…
ՆԺԴԵՀԻ ՀԵՏ Ճիշտ են խոսքերդ, զորավա՜ր՝ <<Միշտ ուժն է իրավունք ծնում >>, Ես հիմա հասկացել եմ, ավա՛ղ, Որ մեզ այդ ուժն է պակասում… Մեզ քո կորովն ու սերը, Ազգի առաջ խիղճն է պակասում… Եվ ուխտի այս ուղին անցել եմ Քո խոսքերն անդադար հիշելով, Կշռել ու դատել եմ իմ մեջ, Հազար միտք է եկել-գնացել Բայց ես նոր նորից հանգել եմ՝ Կարևորը ուժն է աշխարհում… Կամք է պետք ու անվախ հոգի. Սեփական ես-ից առավել, Հայրենին, հայն ու հայեցին Պարտք եմ պաշտել ու պաշտպանել: Թե անգամ անձս կործանվի՝ Մի փոքր մասնիկ էլ փրկել… Եվ հողն է ուժ, և մեր ոգին, Արվեստ, մշակույթ ու ամեն ոք՝ Ով կրում է Յան-ով ազգանուն՝ Արժեք է, որ պետք է պաշտպանել… Անցել եմ սարերով մեր երկրի, Ժայռերն եմ տեսել անմատույց, Մեր հոգին ինչու՞ է այսքան սին, Ինչու՞ ենք այսքան խեղճ ու մանրին: Ու՞ր կորավ ժայռեղեն մեր ոգին, Որ Նժդեհ է սնել մեզ համար, Ու՞ր կորան մայրերն այն հպարտ, Որ զինվոր են կերտել՝ քաջ, անպարտ, Որ տվել են Դավիթ ու Մոնթե, Անդրանիկ, Նժդեհ ու Ավո… Ու՞ր է հայի միտքն անհաղթի, Եվ բազուկն ու՞ր մնաց այն համառ, Որ քանդում էր բերդը դարերի, Եվ առաջ ընթանում անվարան… Անցնում էր հաղթական վեհությամբ, Եվ ուներ համբավ այնպիսի, Որ նրան տիրելու մտքին Չէր կարող հանդգնել մինչև իսկ Նապոլեոնը՝ տիրակալն աշխարհի… Եվ այնժամ ուժն էր մեզ տանում Պատմության ուղիով մթամած: Մինչ կորան աշխարհի երեսից Բազմաթիվ հզորներ կարծված… Եվ հնուց ուժն էր մեզ համար Ծնում իրավունք ապրելու, Լինելու ինքնակամ, ինքնատիպ Եվ ոչ թե՝ թալանված և տտիպ… Ուրեմն այսօր էլ պիտ գիտնանք, Որ դարերից եկած իսկությամբ՝ Միշտ <<Ուժն է ծնում իրավունք>>, Եվ պետք է բռունցքվել ուժով այդ… 17.06.2013թ. |