Շաբաթ, 23.11.2024, 23:15
Ցանկ
Հարցումներ
Քանի տարեկան եք
Всего ответов: 12769
Օնլայն-Օֆլայն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Մուտքի ձև
free counters
Главная » 2013 » Ապրիլ » 24 » ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒՄ ԵՆ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ
15:08
ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒՄ ԵՆ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ


Նելլի Հովհաննիսյան
Երևանի պետական համալսարան


***


Դամ-դամ-դամ-դամ
Ժպտում է քնած բնությունը`
Աչքերով խոնավ,
Ու վեր է թռչում անդունդի խորքից
Հինավուրց մի նավ…
Ջուրն է կորցրել` Ճամփան իր մոլոր,
Չոր, ցամաք փայտով գլորվում է լուռ
Ու չի էլ կարող մայրը ծերուկի
Արցունք նվիրի թեկուզ աղի
Բայց գոնե լողա դեպի օվկիանոս…
Շուրջ ափերն են առանց ալիքի,
Փայտն ու ավազը նոր պար են սկսում
Ու խոտն է միայն դատավոր դարձած՝
Կանաչ թքելով դադար աղերսում,
Հրամայում է. Ոչ ոք չի լսում…
Ժպտում է նավին արեգակը զուսպ,
Աչքերը փակում ու շառագունում,
Սսըըըըս… սուլում է ու ուժ տալիս գետնին
Պատանի քամին , զվաճանում է …
Գետինը հանդարտ քարեր է թքում
Ու տատանվում է նավը վիրավոր…
Առագաստ չունի, որ քամուց փախչի
Ու ոչ էլ կայմն է ավազին զսպում…
Նավը սուրում է… թույլ-թույլ գլորվում
Բայց հպարտ է նա. Չի կարող պարտվել…
Արդեն փայտերը, մաս-մաս բզկտված,
Գետնին են տրվել…
Հանկարծ նավն անուժ սկսում է դողալ,
Հասել է արդեն իր նպատակին,
Ջուր է նա տեսնում խոտերի կողքին
Ու վերջին ուժով առաջ է սողում…
Հասնում է ջրին ու… հիասթափվում…
Ժպիտը դեմքին, դեռ ամուր ղեկով
Իջնում է դեպի հատակը ճահճի…
Դանդաղ լողում է իր վերջին շնչով…
Դամ-դամ-դամ-դամ.
Մայր բնությունը հանգիստն է գրկում,
Բայց ժպտում է լուռ, տխրում հաղթական,
Որ պատժվել է անառակ որդին
Ու լաց է լինում սիրտը քարացած…
Դամ-դամ-դամ-դամ
Խավարն է մաքրում հոգին բնության …


***


ՇԱԽՄԱՏ

Գիշեր էր. Նրանք էին… սերն էր, լիալուսինն ու  հիասթափությունը… իսկ սեղանին անտարբեր քարաթափ ընկած էր մի հին շախմատ…

- Դու նորից սկսել ես խաղալ, Լևոն, բայց խոստացել էիր չէ՞, թողնել:

- Բայց դա այնքան էլ հեշտ չէ, գոնե փորձել եմ, փոքրիկս, դե մի քիթդ կախի՜ր…

- Չէ՛, փաստորեն դու ստել սիրում ես, եթե մի նժարին դնեմ զգացմունքներդ ,մյուսին ստերդ…

- Լիզա, վերջ տո՜ւր, մեկը մյուսի հետ կապ չունի, ախր ինչու չես ուզում հասկանալ, որ ես…

- Սսսս, մի՛ խոսիր, արդեն գիտեմ շարունակությունն ինչ լինելու, անգիր եմ արել… Հոգնել եմ գիտես, բայց համակերպվել եմ: Ավա՜ղ, արդեն անցել են սպիտակ ձիով ասպետների ժամանակները:

- Բայց մի օր ձին կգա չէ՞ տիրոջ հետևից, ու հետո ինչ որ իմ ձին կլինի արդեն ծեր ու չի ունենա առաջվա տեսքը, թեկուզ ներկված լինի կարմիր ամոթով, բայց կգա չէ…

- Իսկ դու ձիով մի՛ խաղա, Լևոն, ես արդեն պատրաստվում եմ շախ անել թագավորիդ…

                                          ****

Կեսօր էր. Տխուր ու հույսով լի աչքերն էին, թախծախառն ժպիտն ու անսպառ ջերմությունը… Իսկ սեղանին անզոր փռվել էր գինու վերջին շիշը…

- Մե՜րի, դու գիտե՞ս, որ գեղեցիկ ես:

- Առաջին ասողը չես, Լևոն, բայց գուցե մի օր դառնաս վերջինը:

- Մի՛ մոռացիր, որ մենք ընկերներ ենք, գիտես երբեմն ես երջանիկ եմ, որ քեզ պես ընկեր ունեմ  և….

- Խնդրում եմ, Լևո՜ն, այդպես մի՛ խոսիր, դու գիտես, որ իմ թագուհին քո արքայի ձեռքերում է, ու քեզ միայն ցանկությունն է պակասում, որ հաղթես նրան..

                                        ***

Երեկո  էր… Հավատից առկայծող դեմքն էր, հուսահատված ձեռքներն ու լուռ ըմբռնումը… Իսկ սեղանին «ջարդվել» էր անհասցեատեր փշոտ մի վարդ…

- Ինչո՞ւ ես այդքան հաճախ տխրում, Լի՛զ,ես  այնքան ճգնում եմ, որ դեմքիդ վրա ժպիտ պատկերեմ, ի՞նչ ես այդքան մտածում, ա՜խր դու…

- Արթուր, հոգնել եմ, գիտե՞ս առաջ մտածում էի, որ կարող եմ իմ ուզած կերպով ապրել, որ կարող եմ թելադրել ճակատագրիս, որ ես եմ որոշողը, իսկ հիմա ես վախենում եմ առավոտյան աչքերս բացել, որովհետև չգիտեմ, հասկանո՞ւմ ես, չգիտե՜մ, թե վաղը ինձ ինչ նոր անակնկալ է սպասում:

- Լիզա, դու ուղղակի  ամեն ինչ չափազանցնում ես, իհարկե կյանքն անկանխատեսելի է, դե այնպես ինչպես քո սիրելի շախմատում, երբ գիտես, բոլորն իրենց գծած ճանապարհներն ունեն. Բայց չգիտես, թե երբ ու որտեղ դրանք կհատվեն ու ի վերջո ով կհաղթի, չնայած գիտես, կարծում եմ, խաղի իմաստը այնքան էլ հաղթելը չէ, այլ ճիշտ ճանապարհ գտնելը ու վախերից ազատվելը;

- Հահահա, Արթուր, փաստորեն դու փիլիսոփայել էլ գիտես, ինչո՞ւ ես հասարակ խաղի կանոները համեմատում կյանքի կանոնների հետ կամ այդքան մեծ իմաստ հաղորդում:

- Որովհետև, սիրելի՜ս, մեր կյանքն էլ է խաղ, ափսո՜ս, որ դու դա չես կարողանում գիտակցել…

                                                    ***

Առավոտ էր… Հոգնածությունից սպառված հայացքն էր, զարմացած քարացած սիրտն ու երջանկության ցողը… Իսկ սեղանին գլխիկոր թիկնել էր վաղեմի մի կիսաքուն կարոտ…

- Լևո՞ն…

- Ա՜, Լիզա, ողջույն, գիտես չէի կարծում քեզ կտեսնեմ, ինչպե՞ս ես:

- Ճիշտ ես, այսքան ժամանակ է անցել, լավ եմ. Լևոն, իսկ դու… Դու երջանի՞կ ես:

- Դե, ես խաղալս թողեցի, ամուսնացա, սակայն հետո հասկացա, որ չեմ սիրում նրան ու… որ դժբախտ եմ, սկսեցի նորից խաղալ, ահա և իմ շրջապտույտը, իսկ դո՞ւ…

- Բայց դու դեռ ժպտում ես… Ես պատրաստվում էի ամուսնանալ, բայց հետ ո հասկացա, որ չեմ կարող նրա հետ ապրել, որովհետև … չգիտեմ, երևի ուղղակի վախեցա, որ կարող եմ հիասթափվել: Չգիտեմ, բայց գիտես, նոր հասկացա, որ Արթուրը ճիշտ էր…

- Արթո՞ւրը, դա նա՞ է, և ինչո՞ւմ էր իրավացի:

- Ոչինչ մոռացիր, ես պիտի գնամ կներես…

- Լիզա՜, սպասիր, իսկ ես դեռ քեզ կտեսնե՞մ…

- Չգիտեմ Լևոն, ավելի ճիշտ, կախված թե ձիդ որ կողմ կքշես, հաջողությո՜ւն:

***


























Просмотров: 1096 | Добавил: Mankavarj | Рейтинг: 5.0/48
Всего комментариев: 2
2 Csyofk  
0
buy lipitor 20mg <a href="https://lipiws.top/">buy lipitor 80mg generic</a> lipitor 40mg drug

1 Dhuboh  
0
lipitor buy online <a href="https://lipiws.top/">cost lipitor 10mg</a> atorvastatin 40mg us

Имя *:
Email *:
Код *:
Փնտրել
Օրացույց
«  Ապրիլ 2013  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւբՇբԿր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930
Արխիվ
Block title
Block content
ԿԱՅՔԻ ՕՊԵՐԱՏՈՐ ԱՐՄԵՆ ԷԴՈՒԱՐԴԻ ՄԿՐՏՉՅԱՆ.e-mail-armen193@mail.ru© 2024 Хостинг от uCoz