Սաթենիկ ԱվալյանՀՊՄՀ ուսանող Ինչպես արյունն է հոսում բաց վերքից Ու չի մակարդվում, Սրտիցս այսօր անզուսպ հորդում է Մի բուռ տխրություն: Զուր են ճիգերս այն թաքցնելու, Զուր է ամեն բան, Ոչ մի կեղծ ժպիտ չի թաքցնելու Տխրության ճամփան, Ոչ մի ծաղկեփունջ չի լրացնելու Բացն այն մեկ ծաղկի, Որին ես այդքան լուռ երազել էի, Սպասումով գաղտնի, Եվ մեկ ուրիշը չի լրացնելու քո Տեղն իմ սրտում, Իմ հոգու խորքում քեզ միշտ Կհիշեմ ժպիտով թաքուն, Ու ամեն անգամ ես մոմ կվառեմ Քո երջանկության, Ապա նոր միայն երազանքներիս Կատարման համար... Այսքանից հետո փախչում ես ինձնից, Խնդրեմ, քո առջև բաց են դռները, Տխրությանս հետ կարող ես հոսել Դեպի իմ կյանքի հորիզոնները, Միայն խնդրում եմ՝ Դու կողպեք մի դիր իմ սրտի վրա... Չեմ ուզում, որ իմ առաջին սերը Ողջ կյանքում դառնա Միակ ու վերջին...
|