Սիրանուշ Ստեփանյան Բանասիրական ֆակուլտետի մագիստրատուրա առաջին կուրս
Քեզանից առաջ Քեզանից առաջ խոր դատարկություն, Բայց այն լցնելու համառ ցանկութուն: Քեզանից առաջ անիմաստ հուզմունք, Դեռ չասված խոսքեր ու անսեր զգացմունք: Քեզանից առաջ լոկ պատկերացում, Մի երազ անբիծ, որը չի խոցում: Քեզ հետ մի աշխարհ, որը չի եղել, Որքան էլ փորձեն տիեզերք պեղել: Քեզ հետ անուրջն է գունավոր, լուսեղ, Որ կա աշխարհում կամ բարի մի տեղ: Քեզ հետ այդ բարին դրախտ է դառնում, Չկան չար բաներ, մարդիկ չեն մեռնում: Քեզանից հետո երազս մեռավ, Որն իր հետ ամբողջ հույզերս տարավ: Քեզանից հետո մռայլ են դառնում, Դժգույն դեմքերն իմ առաջ հառնում: Քեզանից հետո դեռ քեզ եմ հիշում, Ու իմ հուշերից երբեք չեմ խորշում:
Հենց այնպես Չի լինում և ոչ մի բան այս կյանքում հենց այնպես, Չեն հանդիպում մարդիկ իրար ուղղակի, պարզապես: Աստծո կամքն է այն ամենը, ինչ որ կա մեր շուրջ, Սա կատակ չէ, իրավ բան է`անչափ բարդ է ու լուրջ: Գուցե մեկին ձեռնտու է սա կոչել պատահական, Չվերլուծել այն փաստերը, որ մեր շուրջն են ու ստույգ կան: Շատերին էլ վախեցնում է խոստովանել` դա է ճիշտ, Իսկ ոմանց էլ ցավեցնում է ու պատճառում է մեծ վիշտ: Չէ որ հաճախ Աստծո կամքը այն չէ, ինչ ուզում ենք մենք, Հենց դրանից խռովում ենք և ուզում պատճառ գտնել: Վերլուծում ենք մենք անդադար այն, ինչ ցավեցնում է մեզ, Չգտնելով մենք էլ նորից դառնում ենք շատ հեզ: Ամեն անգամ նույն ավարտն է. դրանից եմ ես հոգնել, Համոզված եմ համամիտ ես ինձ հետ այս պահին դու էլ: Եթե իսկապես
Եթե իսկապես ծնունդն ես դարի, Ու քո քայլերում հաստատուն, արի, Պատրաստ եղիր դու բախվել միշտ քարի, Բայց նայիր, հանկարծ, հույսդ չմարի:
Եթե իսկապես ունես նպատակ, Խոսքդ է անկեղծ ու ոչ թե դատարկ, Կյանքն ընդունիր իբրև մի կատակ, Որ չընկնես երբեք ու տեսնես հատակ:
Եթե իսկապես վեր ես գնալու, Քո ձեռքով դու նոր դռներ բանալու, Առաջնորդ հիմա դու ես դառնալու, Ճիշտ ուղին մարդկանց նորովի տալու:
Եթե իսկապես մարդ ես մնացել, Մարդկության առաջ դու չես փոքրացել, Բախտը, հավատա, քեզ չի շրջանցել, Իրենից անկախ քո կողմն է անցել:
Առաջին հայացք
Առաջին հայացք,անորոշ է շատ, Այն ստեղծում է միշտ կեղծիքի մի պատ: Ու թվում է քեզ`բոլորն են բարի, Ընկերոջ համար խիզախ են,արի, Անկեղծ են թվում,անչափ մարդամոտ, Չեն կոխի երբեք մի մրջյունի ոտք: Բայց սա առաջին հայացքն է միայն, Հաջորդ հայացքից դառնում են ունայն: Նույնիսկ այն դեպքում,երբ գիտես դու ստույգ, Թե քեզ հարմար է իբրև կյանքի զույգ, Բայց հետո հաջորդ հայացքն է գալիս, Ու նոր բախումի տեղիք է տալիս: Վերջում տեսնում ես անծանոթ մի մարդ, Քո առաջ պարզած խաղաթուղթ ու կարտ: Էլ պետք չէ անցնել հայացքին հաջորդ Քեզ այնտեղ կզգաս միայն ավելորդ:
|