Գայանե Պողոսյան ՀՊՄՀ սկզբնական կրթության ֆակուլտետ
Լուռ գիշեր…Կարոտ ու հիշողություն, Սիրով պարուրված մի ողջ պատմություն Որն արդեն չկա... կորեց մշուշում Հեռացավ, թողեց իր ստվերը մեր կյանքում Սակայն չեմ զղջում, էլ չեմ ափսոսում, Չեմ հուսահատվում և չեմ կարոտում, Պարզապես`գիտես դժվար է հիշել, Դժվար է այսպես ուղակի ասել, Ամեն ինչ կանցնի, վերքը կբուժվի, Սիրտս չի ցավի, և չի արտասվի: Անկեղծ… Հոգնել եմ, ես շատ եմ հոգնել Չեմ ուզում այլևս ոչինչ լսել, Ուղղակի գնա... ու ետ մի նայիր Դու ինչ ունեիր վաղուց կորցրիր...***
Հիշում ես արդյոք դու մեր օրը այն, Երբ հանդիպեցինք շատ պատահական Անկեղծ` ցավոտ է, դժվար է հիշել Սիրում ես մեկին դժվար է ասել Շատ պատահական այդ հանդիպումը Փոխեց մեր կյանքի ողջ ուղղությունը Հասկացանք սիրո ուժգնությունը, Սիրեցինք միմյանց մինչ վերջին շունչը: Եվ ահա այսօր դժվար է ասել, Դժվար է հիշել և կրկին փաստել Ինչ խոսք այսպես լինում է հաճախ Կյանքն է այսպինին, շատ փոփոխական, Պարզապես մենք էլ պետք է ընդունենք, Որ մենք պայքարել,սպասել չգիտենք: |