Մարգարիտա Բարեղամյան Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարան Ուզում եմ գոռալ` աշխարհ դու լսիր, Ես հպարտ մարդ եմ, Նոր ուժով լցված մի նոր անհատ եմ: Էլ չեմ վախենում կյանքի խաչմերուկներից Սիրտս կոփվել է դաժան ցավերից, Ես էլ չեմ դողում ոչ մի մանրուքից Ճամփաս եմ ուղղում առաջ` հարավից: Ու չկա արդեն hետ դարձի ճամփա Մտքով եմ մեկ-մեկ hետ դառնում միայն, Եթե փորձում եմ ես հիշել նրան: Բայց դե ես արդեն մի նոր մարդ եմ, Կոփված տանջանքից` մի նոր անհատ եմ....
29.04.2013
***
Երանի ես էլ արև լինեի քեզ պես, Փայլեի ու շողայի ամեն պայծառ օր, Բայց ոչ թե միայնակ ողջ տիեզերքում, Այլ լոկ մեկի հետ իմ ամբողջ կյանքում:
Երանի ես էլ աստղ լինեի քեզ պես, Ամեն գիշեր ինձ նկատեիր թաքուն, Բայց ոչ թե բոլորի նման ես լինեի, Այլ ինձ տարբերեիր դու ողջ երկնքում:
Բայց դու ինձ դարձրեցիր լուսին սառնասիրտ, Խավար ու անփայլ, անսիրտ ու անգույն, Սակայն լուսինն էլ առանց իր գույնի Միևնույն է երևում է, անգամ մութ երկնքում:
Իսկ դու, խավարած երկնաքար ընկնող, Մի օր կհասնես երկնակամարին, Եվ այդ ժամ ներքևից կոտրված սրտով, Կնկատես ինձ, վերափոխված` արևի:
Կհասկանաս, որ խավարած աչքով, Չէիր կարող տեսնել անգամ արևին, Ու որ հեռու է, չկա էլ ճամփա, Ետ դառնալն է արդեն անհնարին:
29.09.2012
***
Եղեռն... Ջարդ, կոտորած, եղել է անկասկած, Ես գիտեմ և դու` ամեն հայ կոչված, Իսկ այն ազգերը քրիստոնյա կոչված, Որ չեն բարձրաձայնում` եղեռն, կոտորած, Ուրեմն իրենց հոգին է ավերված, խաչված:
Եղեռն... Ինչքան ցավ, արցունք կա քո խոսքում, Պատմությունն ապրում է ամեն հայի սրտում, Ես` հայի դուստր, դու` հայի զավակ, Մենք ենք ապագան, հույսը հայկական:
Եղեռն... Քսանչորսը ապրիլի. Այս ցավը կանգուն է նման` լեռների, Չի մեղմանալու, թեև արցունք չկա, Չի մոռացվելու, թեր հույս չկա: Վերքերը կբուժվեն ետ դարձի ճամփին, Երբ տունս կկոչեմ ես Վանն ու ԱՆին, Երբ Մուշում, Բաղեշում կլսվի հայ մանկան ճիչը, Սակայն արյան գետի դեմ սա դեռ ոչինչ է:
Թուրքը պիտի զգա ցավը հայկական, Հայի ձեռքով սպանված թուրքի արյան համ, Թուրքի մանուկը պիտի ողբա հայի առաջ, Ինչպես որ հայն էր ողբում տարիներ առաջ:
Թեև ինչով են զավակներդ մեղսագործ, Դու թուրք արարած, մորթող, չարագործ, Ազգ բնաջնջող նախնիներտ էին անսիրտ, Հայը գիտի ներել, հայը ունի սիրտ:
Սակայն այս ցավը հայի հոգում է... Մոր անգանդում անգամ չծնված, Հայի պտուղը թուրքի հասցված Ցավը զգում է...
Հայ ազգը կարծես նմանվեց Աստծուն, Բնաջնջեցին, սպանեցին թաքուն, Սակայն Աստծու պես հարոււթյուն կառնի, Հայ ազգը կրկին կվերածնվի:
Դուք օտար ազգեր, դուք դեռ կլսեք, Հայ ազգի կողքին դուք դեռ կկանգնեք, Եղեռնը կծանրանա դեր հոգուն, խղճին, Սակայն ոչինչ էլ չի փրկի թուրք դահիճին:
24.04.2013
Ինչո՞ւ ես լռել հնչեղ դու զանգ, Ինչո՞ւ չի լսվում քո կողմից մի ձայն, Ինչո՞ւ չի լսվում ղողանջտ արդար, Քո սուրբ օջախից ով սուրբ դու մեր Հայր:
Ինչո՞ւ ես կանգնել դու ժամանակացույց, Կանգնեցրել քեզ հետ մի հին օրացույց Եվ մի նշված օր կարմիր թանաքով, Որ թողեց կյնքիս մի գիծ իր գույնով:
Ինչո՞ւ եմ կանգնել նուն տեղում դոփում, Ինչո՞ւ քայլերս առաջ չեն տանում, Ինչո՞ւ անցիալը չի մոռացվում, Իսկ ապագաս էլ նոր, չի կառուցվում:
Ինչո՞ւ է լռել աշխարհն այս աղմկոտ, Ինչո՞ւ են մարդիկ այսքան մելամաղձոտ, Ինչո՞ւ չի լսվում էլ մաքուր քրքիջ, Ու լացից բացի չեմ լսում ոչինչ:
Բավ է լռելը, լսում եք, մարդիկ, Կյանքը շատ կարճ է լռելու համար, Մի՞թե չի գալու մարդկային Ճիչը Մանկան ձայնով հնչեցված արդար:
Եկեղեցական զանգ դու ղողանջիր Կանգնած օրացույցի թերթերը փոխելով, Ու կարմիր հետքը թողած վերքերով, Մանկան արդարոթյամբ թող որ ամոքվի:
Գլուխս բարձր քայլում էի հպարտ, Կարծես հաղթել էի մեծ ճակատամարտ, Ազատել մի աշխարհ չար կապանքներից, Մաքրել երկիրը թշնամիներից: Հպարտ էի քայլում, փայլը աչքերիս, Ժպիտը դեմքիս, արևն այտերիս, Հավատը սրտումս, ապագաս ուղիղ, Սակայն կասկած կար, հոգումս` թախիծ: Հաղթահարեցի ես ճակատամարտում, Սպանեցի սրտիս, չհայտնվելով բանտում, Ես եմ իմ կյանքի միակ թագուհին, Ես եմ որոշում իմ կյանքի ուղղին: Հիմա հպարտ եմ, սակայն միայնակ, Ապրում եմ ազատ, առանց նպատակ, Քայլերս ուղղիղ են, մոլոր մտքերով, Սրտումս կուտակված բազում հուշերով: Եվ համոզված եմ կգտնեմ կյանքում, Իմ արքայազնին՝ թաքուն սպասող, Հաղթահարած բազում մարտեում, Ու հպարտ նստած իր վեհ պալատում: Եվ մենք կստեղծենք նոր մի պետություն, Նոր մտքերով, նոր օրենքներով, Եվ համոզված եմ, որ մեր քաղաքում Կապրենք երջանիկ՝ նոր սերունդնեով: 20.04.2013
ԼՈՒՍԻՆԸ ԵՎ ԵՍ
Լուսինը նայեց հառած հայացքիս, Տեսավ պատկերն իր` սառած, խամրած, Լուսինը նայեց անփայլ աչքերիս, Տեսավ իր լույսն է այնտեղ արտացոլված:
Ո՞ւր է իմ փայլը,-հնկարծ բղավեց, Ինչո՞ւ չեմ շողում առաջվա պես ես, Աչքերս կախեի ու ասեցի ես. -Դու փայլում էիր, երբ փայլում էի ես:
Լուսինը իջավ, հասնելով ծովի հատակին, Փորձեց գտնել իր նմանակին, Տեսնելով այնտեղ իր արտացոլանքին, Նա ետ դարձավ հասավ երկնքին:
Իմ տեղն այստեղ է, թեև անփայլ եմ, Ինչևիցե, երկնքում ես մեծ ու թանկ եմ, Ինձ այպես էլ են սիում, գնահատում, Ինչու հրաժարվեմ եթե սիրված եմ:
Գուցե արևի նման ես փայլեի, Սակայն այդպես էլ մնայի աննկատ, Գուցե ծովում իմ շողն արձակեի, Բայց այդպես էլ չունենայի ես երջանիկ կյանք:
Թող արևն էլ շողա ինձանից հեռու, Մենք տարբեր ենք, ի վերուստ է այդպես, Ես էլ իր լույսով այստեղ կշողամ Դու էլ միշտ շողա ինչպես որ ես:
Լուսինը նայեց թախծոտ աչքերիս, Եվ ոչինչ չասեց, միայն հեկեկաց, Այն սերը կյանքում տրված արևից, Վերջնականապես այրվեց, բոցկլտաց:
19.04.2013
ՕԳՆԻՐ ՏԵՐ
Աստված լսեց հառաչանքը իմ Ու փոթրիկը հանդարտվեց հանկարծ, Աչքերս տեսան փայլող արևին Ու տեսա նրան իմ կողքին կանգնած:
Գորշ ամպերն են թեև կուտակված, Բայց չեն շանթարկում, հանդարտ են, խաղաղ, Թեև գոռում են ու լույս արձակում, Բայց չեն հարվածում, հանդարտ են,անվախ:
Շնորհակալ եմ Տեր, խոսքս լսեցիր, Ներիր եթե կարող ես թերահավատիս, Օգնիր ես դուրս գամ այս քարանձավից, Փրկիր կործանումից ինձ` մեխսագործիս:
Թեև մառախուղն պատել է շուրջս, Ու ճանապարհս էլ տեսանելի չէ, Բայց թաց մայթերը, փողոցները սև Ինձ կուղղորդեն գտնել հին տունս:
Ես չեմ վախենում էլ կայծակներից, Տեսել եմ կյանքում փոթորիկ,մրրիկ, Ես վախենում եմ անորոշությունից, Օգնիր ինձ կյանքում լինել երջանիկ:
09.04.2013
ՏՈՒՐ ԻՆՁ ՋԵՐՄ ԲԱՐԵՎ
Կարոտից ծնված արցունքներն հատ-հատ Տես, թափվում են փակ իմ աչքերից, Անունդ պահած սրտումս տառ-տառ Արտասանվում են նուրբ իմ շուրթերից:
Խեղտող մոլախոտը պատել է սիրտս, Էլ ծաղկելու ոչ մի հույս չկա, Փոթորկից հետո թեև անձրև գա Չորացած ծիլը դժվար թե բերք տա:
Կարոտ,ժամանակ,սեր,անգամ հավատ, Ամեն ինչ կարծես սուտ է և կեղծ, Էլ չկա հավատ,էլ չկա բերկրանք, Ամեն ինչ դարձավ թաց` օվկիանի պես:
Ես քեզ սիրու՜մ եմ`այս խոսքերն էլ թանկ, Արդեն էլ չունեն կարևորություն, Ես քեզ կհիշեմ,սիուրմ եմ դեռ կյա՜նք, Սա է դառնալու լոկ հիշողություն:
Ու՞մ է պետք ծաղկել,անգամ վարդի պես, Եթե փշերս ծակում են արնոտ, Ու՞մ է պետք բուրել, անուշ ծաղկի պես, Եթե իմ տեսքը թոշնում է ցավոք:
Աչքերս փակ են,արցունք է հոսում, Շուրթերս էլ մեղմ քեզ հետ են խոսում, Հոգիս ծախել եմ քո սրտին, կյանքին, Ու արժանացել լոկ անգութ բախտին:
Սակայն գիշեր է, լուռ ու խավարոտ, Լույսը կբացվի, կփայլի արև, ՈՒ ինձ հանկարծ մի պայծառ օր Իմ սերը կասի նորից ջերմ` Բարև՜...
15.04.2013
|