Նարինե Բաղդասարյան
Սիրտ իմ Սիրտ իմ ասա, ինչ ես դու ուզում, Ինչու ես սպառնում, շնչել չես թողնում, Ինչ ես դու ուզում, ինչ ես երազում, Կարոտ ես տենչում, մոլեգին ցավով, Բաց արա դռնակդ, թող թռչեմ գնամ, Ազատվեմ այդ տանջող ցավերից, Ապրել եմ ուզում, ոչ թե տանջվել, Սիրել եմ ուզում, ոչ թե մեղադրել, Այնպես ես գրկել ու բաց չես թողնում, Կարծես թե մի մեծ բան ես կորցնում, Քո մի մասնիկն եմ դարձել ես հիմա, Ու տանջվում եմ քո կապանքներում,,, Թե խղճում ես ինձ, ազատիր ցավից, Թող թռչեմ գնամ, ազատվեմ քեզնից, Բայց խղճում եմ քեզ,,,, Ինչպես կարող եմ քեզ մենակ թողնել, Երբ քո մասնիկն եմ, ես վաղուց դարձել, Ինչու ես լռում, դե մի բան ասա, Ցավից կծկվել ու ձայն չես հանում, Մի թե չես լսում, թե ինչ եմ ասում, Ես հասկանում եմ քեզ համար խորթ է, Անգամ չգիտես թե ինձ ինչ ասես, Թողնես, չթողնես, դու էլ չգիտես, Ուզում ես դառնամ քո կողակիցը, Ուզում ես որ մենակ չմնաս, Ախր դու ինձ հետ արդար չես վարվում, Ստիպում ես որ քեզ հետ հավասար տանջվեմ, Դե ինձ էլ ինչ է մնում անելու, Պետք է ենթարկվեմ քո հզոր կամքին Ու դառնա ուղեկիցը քո ողջ կյանքի....***
Դատարկություն եմ զգում հոգուս խորքում, Հիասթափություն, անտարբերություն, Ու խեղդող կարոտ.... Ում եմ կարոտում, ինքս էլ չգիտեմ, Բայց կարոտում եմ, շատ եմ կարոտում... Գուցե անցյալիս..? Բայց չէի ուզի, որ այն կրկնվեր... Գուցե հենց նրան...? Չէի ուզի, որ նա կյանքումս լիներ, Իսկ մի գուցե կարոտել եմ Իմ արցունքներին, իմ թաց աչքերին, Անկեղծ եմ ասում, ուզում եմ լացել, Ու դատարկությունս արցունքով լցնել...
|