Կիրակի, 22.05.2022, 19:21
Ցանկ
Հարցումներ
Գնահատեք մեր կայքը
Всего ответов: 13098
Օնլայն-Օֆլայն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Մուտքի ձև
free counters
Главная » 2013 » Ապրիլ » 21 » ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒՄ ԵՆ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ
01:16
ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒՄ ԵՆ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ


Արմեն Այվազյան
ՀՊՄՀ կուլտուրայի ֆակուլտետ
թանգարանային գործ և հուշարձանների պահպանություն բաժին
 մագիստրատուրա, 2-րդ կուրս

Մեկ-մեկ մտածում եմ,թողնեմ հեռանամ,
Մեկ-մեկ խենթանամ,գուցե մոռանամ,
Ու ամեն հարցի պատասխանը ես չիմանամ,
Միայն թե մի փոքր հանգստանամ...
Ես հաճախ եմ մտածում այն մասին,
Որ կյանքը` դա լոկ ապրելը չէ այս երկրի վրա,
Այլ սերն է,սիրելն ու սիրվելն է,
Որ կյանք լինի,որ անիմաստ ու անհեթեթ կյանք չլինի...
Պետք է սիրես,պետք է զգաս այդ,
Որ ապրել կարողանաս,
Պետք է սիրվես,պետք է զգաս այդ,
Որ շնչել կարողանաս...

***

Նստած այսպես ժայռի վրա,
Որ կախված է ձորի վրա,
Հնամենի վանքի տակ,
Մտածում եմ,մտածում,
Սիրտս առանձնանալ է ուզում...

Տեսա ես այսօր սիրահար զույգի,
Կանգնել էին նրանք ձորի պռնկին,
Գրկել մեկմեկու ու հանդարտ նայում էին
Ձորի վայրէջքին ու միջով հոսող սիրով լի Քասախին,

Ու դու չկայիր,բայց ինձ հետ էիր,
Ես քեզ չտեսա,բայց աչքիս առաջ էիր,
Չխոսեցիր ինձ հետ,սակայն քո ձայնն էի ես լսում.
Չժպտացիր դու ինձ,բայց առավոտից քո ժպիտն էր ինձ ուղեկցում...


Հովհաննավանք,Քասաղի կիրճ


ՔՈ ԺՊԻՏԸ

Երբ դու չկաս,կողքիս չես,
Երբ չեմ տեսնում,չեմ գտնում քեզ,
Աչքերս փակում եմ ու քո ժպիտն եմ հիշում...
Աչքերս բացում եմ ու քո ժպիտն եմ վայելում...

Քեզ չեմ տեսնում,չենք զրուցում,
Բայց ժպիտդ ինձ հետ է,
Հոգուս հետ է,սրտիս հետ է,
Քո ժպիտը ինձ հետ է...

Քո ժպիտը,արևային քո ժպիտը,
Գարնանային մեղմ ու շողուն քո ժպիտը,
Նուրբ,երազկոտ քո ժպիտը...
Ինձ հետ է քո ժպիտը...

Քո ժպիտը կազդուրիչ է,
Խենթացնող է,կատարյալ է...
Քո ժպիտը` ամենայն տեղ,ամենայն ժամ...
Ինձ հետ է քո ժպիտը...

Եվ դու հարցնում ես ինձ
Թե քո մեջ ինձ ինչն է դուր գալիս...
Առանց հապաղելու ասում եմ քեզ`
Քո ժպիտն է ինձ դուր գալիս...

Ժպտա,ժպտա,դու շատ ժպտա...
Միայն ժպտա...ես սիրում եմ քո ժպիտը...


***

Այնպես մաքուր ու պարզ ես դու,
Այնպես անկեղծ ու հեզ ես դու,
Իսկ ժպիտիդ մասին չխոսեմ էլ...
Ու աչքերդ էլ չգովեմ ես...

Մարդկային ես,լավ ընկեր ու բարեկամ ես,
Աչքերիցդ լոկ հորդում է...
Ու ժպիտդ էլ պարգևում է...
Մտերմություն,հանգստություն ու բարություն...

Ինչքան էլ,որ խոսքեր ասեմ լավ ու բարի,
Գուցե կարծես,թե ասում եմ,գովում էլի...
Ինչքան էլ,որ նկարագրեմ,գրեմ միայն,
Գուցե կարծես,թե սիրտդ եմ ուզում շահել միայն...

Թեկուզ ինչ էլ ասեմ,ինչ էլ գրեմ,
Մի բան կասեմ,մի բան միայն,
Դու տարբեր ես,հարազատ ես,
Լավ ընկեր ես,լուսեղեն ես...


17/11/2012


Կյանք է,այդպես էլ է պատահում...

Կյանք ես մտնում ու մեծանում,
Կյանք ես ապրում ու հասկանում,
Որ մեկ-մեկ այնպես է ստացվում,
Երբ զարմանում ես,թե կյանքում արդյոք,լինում է այդպես.
Կյանք է,այդպես էլ է ստացվում...

Լինում են պահեր,երբ ընկերներդ` մոտ ու հեռու,
Քեզ չեն հասկանում,քեզ չեն հավատում,
Որ անտարբեր են դառնում,
Երբ չեն հիշում.
Կյանք է,այդպես էլ է պատահում...

Ապրում ես,ապրում ու զարմանում,
Թե հնարավոր է արդյոք,
Որ լինի այնպես...որ այն ամենը,ինչ քեզ հետ է կատարվում,
Ընկերներդ հանկարծ չեն նկատում.
Կյանք է,այդպես էլ է պատահում...

Բայց հանկարծ հայտնվում են մարդիկ,
Ովքեր մինչ այդ անծանոթ են եղել քեզ,
Բայց հասկանում են,լավ էլ հասկանում,
Թե քեզ հետ ինչ է կատարվում.
Կյանք է,այդպես էլ է պատահում...

Ու նրանք դառնում են քեզ հարազատ,մոտիկ,բարեկամ,
Ու այն ամենը,ինչ չեն տեսնում տարիների քո ընկերները,
Դա տեսնում են ու զգում են,
Քեզ մինչև վերջերս անծանոթ,բայց նորահայտ լավ հոգիները.
Կյանք է,այդպես էլ է պատահում...

Ուրեմն ճիշտ է,որ աշխարհում ու այս կյանքում,
Կա որևէ մեկը ու կան մարդիկ,
Որ հասկանում են քեզ,որ մտածում են քո մասին,
Բայց դու երբևէ չես փնտրել կամ բնավ էլ չգիտես նրանց.
Կյանք է,այդպես էլ է պատահում...

Ու երբ հանկարծ հանդիպում ես դու նրանց`
Քո կյանքի տագնապալի օրերին,
Հասկանում ես կյանքի արժեքն ու իմաստը,
Հասկանում,որ քո նման մտածող էլ կա էս աշխարհում.
Կյանք է,այդպես էլ է պատահում...

Ու այսքանից հետո մի պահ հանկարծ մտածում ես,
Լավ է գոնե,որ գտնում ես դու այն մարդուն,
Ով պատրաստ է քեզ լսելու և օգնելու`
Հենց այն պահին,երբ դու զգում ես կարիքը դրա.
Կյանք է,ոչինչ,այդպես էլ է պատահում...

***

Եթե մարդիկ սիրտս բացեն,
Ինչեր ասես,որ չեն տեսնի,
Եթե մարդիկ սիրտս բացեն,
Կզարհուրեն,կապշեն հաստատ...

Ախր այնքան բան կա կուտակված
Իմ սրտի մեջ` այս օրերին,
Որ տեսնողը իսկույն կզգա
Թե սրտիս մեջ ինչ կա` ավել-պակաս...

Բայց ուր ես դու,ասա խնդրեմ,
Մի ուշացիր իմ սիրելի...
Փորձիր սրտիս մոտ գալ արդեն
Շատ ժամանակ անցավ-գնաց...

Շատ եմ սպասել,որ գաս ինձ մոտ,
Սիրտս բացես ու զգաս արդեն,
Որ չի լինի էսպես արդեն,
Ժամանակն է,ուշանում ես...


13.12.2012



***


Սիրելու համար,մեկին սիրելու
Հարկ չկա անգամ խոսքեր ասելու,
Միթե սիրելու,սիրելու համար
Պարտադիր պետք է խոսես անդադար...

Կարելի չէ սիրելու համար
Խոսքեր ասել շատ ու բազմաբովանդակ,
Պիտի սիրես դու,սիրես ու միայն
Սիրտդ համակվի ապրումներով այդ...

Սիրելու համար,մեկին սիրելու
Դու պիտի լինես կյանք սիրող էակ,
Չէ որ,երբ սիրես ու լինես սիրված,
Կյանքն էլ կսիրես ու կապրես այլ կերպ...

Կարելի չէ սիրելու համար
Կարծիք հարցնել,ցանկանալ այլ բան,
Դու պիտի միայն սիրելու համար
Քո սրտում պահես մի տեղ հարազատ...

***

Քամին փչում էր,փչում էր ուժգին,փչում մոլեգին,
Այնպես էր փչում,որ իր հետ առնում-տանում էր
Հույսերն իմ,երազներն իմ սրտագին,
Տանում էր իր հետ մտքերն իմ ու իմ հոգին...

Ու քամին փչում էր, փչում էր կրկին,
Ուզում էր տանել իմ երազը վերջին,
Երազներիս երազին`
ՆՐԱՆ էր ուզում քամին ինձանից...

Ու այդ երազը մերթ մոտս էր մնում,մեկ հեռանում,
Մեկ մոտենում, մեկ խամրում,
Ու մեկ էլ հանկարծ այդ <<երազը>>
Ուրիշի աչքին էր զառնում...

Պիտի հավաքվել, պիտի պայքարել,
Որ քամին հանկարծ այս իմ երազն էլ
Չքշի, չտանի` մյուսների նման,
Ու որ չմնամ մենակ ու մոլոր...
Որ քամին,ախ էդ քամին,
Չտանի ՆՐԱՆ...մենակ թե մնա...

***

Մեկ-մեկ մտածում եմ, թողնեմ հեռանամ,
Մեկ-մեկ խենթանամ, գուցե մոռանամ,
Ու ամեն հարցի պատասխանը ես չիմանամ,
Միայն թե մի փոքր հանգստանամ...

Ես հաճախ եմ մտածում այն մասին,
Որ կյանքը` դա լոկ ապրելը չէ այս երկրի վրա,
Այլ սերն է, սիրելն ու սիրվելն է,
Որ կյանք լինի, որ անիմաստ ու անհեթեթ կյանք չլինի...

Պետք է սիրես,պետք է զգաս այդ,
Որ ապրել կարողանաս,
Պետք է սիրվես, պետք է զգաս այդ,
Որ շնչել կարողանաս...



ԵՐԲ ԿՈՂՔԻՍ ԵՍ...

Երբ կողքիս ես, պետք չէ ինձ ավելին,
Դա բավ է ինձ, և միգուցե ավելին,
Պետք չէ խոսես, խոսեմ և ես,
Միայն պետք է կողքիս լինես...

Երբ կողքիս ես` կարոտում եմ,
Երբ կողքիս չես` կարոտում եմ,
Երբ տեսնում եմ` կարոտում եմ,
Երբ չեմ տեսնում` կարոտում եմ...

Ունենալ ամեն ինչ, բայց քեզ չունենալ,
Ո'չ,թող չլինեն այդ բոլորը,
Բայց դու լինես, լինես կողքիս,
Թեկուզ չասես, չասես մի բառ,
Բայց լինելով կողքիս`
Հանգստացնես ինձ, բուժես, ոգեշնչես...



ԱՉՔԵՐ, ԱՉՔԵՐ, ԱՉՔԵՐ ՄԻԱՅՆ...

Աչքեր, աչքեր, աչքեր միայն,
Աչքեր` խորին ու լուսավոր,
Աչքեր, աչքեր, աչքեր միայն,
Աչքեր` շողուն ու վեհաշուք...

Քո աչքերում շատ բան կա,
Անշուշտ շատ բան,
Որ կարող է և ուժեղ է
Ամեն բանից, ամեն բանից` երկրի վրա...

Քո աչքերում շատ բան կա,
Որ փնտրեցի ու գտա,
Եվ կա անշուշտ մի պարզ բան,
Մի բան միայն, մի անգին բան,

Որ տարբեր ես բոլորից,
Տարբեր քեզնով, քո բնույթով,
Շարժուձևով, քո աչքերով,
Դու տարբեր ես բոլորից...

Ախ, ինչ կանեի ես առանց քո աչքերի,
Առանց քո ժպիտի ու հայացքի,
Որ գամվել են իմ սրտում
Ու չեն ուզում լքել այն...

Ինչ չեն կարող ասել հիմա
Քո շուրթերը, սիրելիս,
Դա կարող են ասել միայն
Քո աչքերը,  նազելիս...

***

ՈՒԶՈՒՄ ԵՄ...

Չեմ ուզում մտածել վատը,
Չեմ ուզում խորհել այդ մասին,
Ուզում եմ հավատալ միմիայն լավին,
Հավատալ միայն դրան...

Ուզում եմ ժպտաս դու ինձ,
Ու պետք չէ ինձ ուրիշ ոչինչ,
Ուզում եմ ասել, որ սիրում եմ,
Ու պետք չէ ինձ ուրիշ ոչինչ...

Ուզում եմ սիրես դու ինձ,
Ու պետք չէ ինձ ուրիշ ոչինչ,
Ուզում եմ հասկանաս դու ինձ,
Ու պետք չէ ինձ ուրիշ ոչինչ...


Աշնանային մեղեդի

Ու լսվում է մեղեդին,
Լսվում` քաղցր ու մեղմիկ,
Անուշ շշնջում է մեր ականջներին`
Սիրո,հավերժ սիրո մասին...
Ղողանջ է տալիս,շշնջում դանդաղ,
Շշնջում անվերջ ու սրտագին:

Ախ աշուն,ախ մեղեդի աշնանային,
Որ ծառերից վայր ես նետում տերևները`չոր ու դեղին
Որ քամու հետ պար ես բռնում
Ու ջերմացնում մեր սրտերը այս ցրտերին...

Ու լսվում է մեղեդին,
Լսվում` քաղցր ու մոլեգին,
Գալիս է,մտնում մեր սրտերն ուժգին
Ու բերում հույսեր,հույսեր բաղձալի...


Просмотров: 1120 | Добавил: Mankavarj | Рейтинг: 5.0/19
Всего комментариев: 1
0
1 Քրիստինե   [Материал]
Ինձ ամենից շատ դուր եկավ <<Քո ժպիտը>> բանաստեղծությունը

Имя *:
Email *:
Код *:
Փնտրել
Օրացույց
«  Ապրիլ 2013  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւբՇբԿր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930
Արխիվ
Block title
Block content
ԿԱՅՔԻ ՕՊԵՐԱՏՈՐ ԱՐՄԵՆ ԷԴՈՒԱՐԴԻ ՄԿՐՏՉՅԱՆ.e-mail-armen193@mail.ru© 2022 Хостинг от uCoz