Աննա ԱվետիսյանՀՊՄՀ ուսանող Մի պահ աչքերս փակեցի, ու ինձ թվաց, Թե անդունդի եզրին եմ կանգնած, Թե քայլ անեմ անդունդը կնգնեմ: Ու աչքերս բացեցի… Եվ հիմարաբար քայլ արեցի Եվ իրոք…անդունդը գլորվեցի… Ու ինձ թվում է թե, մինչև հիմա դեռ գլորվում եմ, Գլորվում և ճանապարհիս ինձ հետ տանում, Ու հարազատ,սիրելի մարդկանց եմ կործանում: Ու ամեն անգամ քարի դիպչելիս, Ոտքս ու ձեռքս չեն ցավում հարկավ, Այլ սիրտս ու հոգիս, Ցավում է ուժգին ու էլ ավելի ուժգին, Ամեն մի քարով էլ ավելի ցավոտ, Ու ոչ թե այն ցավից, Որ ինձ տվեցի, Այլ որ գիտակցաբար, բայց ոչ իմ իսկ ցանկությամբ, Այլ հիմարաբար քեզ ինձ հետ անդունդը տարա: Ու հիմա էլ ավելի ուժգին է ցավում, Երբ ձեռք ես մեկնում, Փորձում ես օգնել, ցավում է, Չէ որ արժան չեմ դրան, Չէ որ նույնը չեմ կարող քեզ տալ: Ներիր խնդրում են ,որ գիտակցաբար, բայց հիմարաբար, Երկուսիս էլ անդունդը տարա….
|