Մարտիրոսյան Գոհար
Այս գարունն էլ եկավ անցածների նման, Եվ ողողեց աշխարհն իր լույսերով վառման, Լցրեց բույրով կյանքի՝ ամեն մի սիրտ կարոտ, Եվ հեռացավ անդարձ՝ իր քայլքով վարանոտ: Կգան նոր գարուններ, կանցնի կյանքը խելառ, Դու չկա՜ս, ու չկա՜ս, իմ հարազա՜տ, համա՜ռ… Նորից մի երգ տխուր՝ մի քիչ խաղաղ ու լուռ, Կհեղեղի ներսս՝ ինչպես գարնան աղբյուր: Նորից հուշեր կգան՝ հնացած ու սին, Կտանեն ինձ պաշտելու քո բագինը հին... Քո տաճարում խոնարհ սիրո աղոթք կասեմ, Կամ կլսես, կամ՝ ոչ, կամ կգաս, կամ՝… Գուցե փակես անդարձ մի խավարումով, Աղոթքիս առաջ անկեղծ, նվիրական, Քո սուտ ու սուրբ տաճարի դռները հին ու նոր… 03.04.2013 թ.
***
Եվ ինչու՞ ես ինձ այդքան շատ սիրում, Ո՞ր մեղքիս համար, կամ ո՞ր հանցանքիս, Ո՞ր արժանիքիս, կամ ո՞ր բեկումիս, Ո՞ր ցանքսիս համար, կամ ո՞ր հերկումիս, Ասա՛, ինձ, ասա՛, ո՞ր բախտիս համար…. Ո՞ր բախտիս համար, արդյոք չա՞ր, թե՞…. Ո՞ր <<ախտիս>> համար, արդյոք սե՞ր, թե՞…. Ո՞ր խոսքիս համար: Ո՞ր խոսքիս համար, Եվ կամ արարած ո՞ր բարու համար, Գուցե չարարված այն բարու համա՞ր, Որ գլխիս դարձավ կրակ ու պատիժ… Եվ ինչու՞ ես ինձ այսպես լուռ սիրում, Այսպես մեղմ սիրում, քո մեջ պարփակված, Ինձնից ու քեզնից թաքուն ես սիրում: Հանուն այդ սիրո ես խնդրում եմ քեզ, Չէ՛, աղոթում եմ քո սիրո առաջ, Քո համատարած, քո անծայրածիր, Քո արարչագործ մե՜ծ սրտի առաջ…. Մի քիչ քի՛չ սիրիր… Մի քիչ քի՛չ սիրիր, որ քեզ չտանջես, Մի քիչ քի՛չ հոգա, որ ինձ չվանես, Մի քիչ քի՛չ նեղվիր, որ քեզ չնեղես, Եվ քիչ-քիչ արի, որ սիրտս չայրես: Եվ ինչու՞ ես ինձ այսքան շատ սիրում, Բան չեմ հասկանում… Եվ ինչու՞ ես ինձ այդտեսակ սիրում, Որ էլ չգիտեմ՝ խնդամ ու ցնծա՞մ, Թե՞ լամ իմ բախտի ու սիրո համար, Պիտի վայելե՞մ, թե՞ պիտ մոռանամ, Իսկ ավելի շուտ՝ ես կմահանամ քան կմոռանամ… Եվ ինչու՞ ես ինձ այդտեսակ սիրում, Որ չհասկանամ քեզ համար ես կա՞մ, Թե՞ պիտ հեռանամ քո սիրո կյանքից: Եվ ինչու՞ ես ինձ այդտեսակ սիրում, Որ չհավատամ, որ չհավատամ, Թե այսչափ սիրուդ արժանի եղա… Որ չերերամ, որ չվախենամ, Թե այս կյանքում կա և՛ չար, և՛ օտար, Անծանոթ ու մութ մի ուրիշ աշխարհ… Այնքան ես սիրում, որ երազում եմ՝ Երանի թե ինձ մի քիչ քի՛չ սիրես, Բայց կողքիս լինես, Իմ կյանքում լինես, իմ կյանքը լինես: Օ՜, հպարտ եմ ես, նաև երջանիկ, Եվ նրա համար, որ ունեմ հենց քեզ, Սիրվել եմ քեզնից, քո համապարփակ սրտի խորքերից Սեր ես տվել ինձ, կյանք ես տվել ինձ, Բայց և տխուր եմ, քո՛ համար, Եվ ի՛մ, նաև մեր սիրո, որ շատ լինելուց Հոգատարության օվկիան է դարձել, Եվ վախենալով խեղդել իր գրկում սիրած էակին, Օտար նավակով ուղղում է նրան իր ալիքներով Ինչ որ օտար ափ…. Եվ ինչու՞ ես ինձ այսքան շատ սիրում, Բան չեմ հասկանում… 18.01.2013թ.
***
Արևի հրե ցոլքերով արբած, Առավոտը մտավ լուսամուտից ներս, Ողողեց սենյակս դեռ քնաթաթախ, Հպվեց ծալքերին քնատ կոպերիս: Խելառ ու վարար մի սեր ճառագեց, Գտավ իմ սիրտը մենակ, ու գրկեց, Ու փարատումի հրապույրն առած՝ Տարածվե՜ց, հալվե՜ց… Ու իր հետ բերեց ժպիտներ ծաղկի, Գարուններ բերեց ու արցունք, Ներկապնակի աղբյուրը կյանքի, Ու նեկտար շաղեց իմ հոգուն: Վարարեցի գետի նման, ափերից ելա, Տարածվեցի՜ ու բացվեցի՝ վարդենու նման, Մե՛րթ փոթորկուն, մե՛րթ փոթորկում, Գալիս էի քամու՜ նման… Խենթություն էր ու խենթացում... 03.04.2013 թ.
***
Մտորումիս կիզակետում քո անունն է եռում, Ու ինքնածին մի հարց բողոքում է. Ինչու՞… Սխալներս որոնելիս պատկերներում անգույն Կյանքս աչքիս առաջ մեկ այլ հարց է դնում. Որտե՞ղ…. Կարոտներիս բովում, սպասումիս ծովում Հույսի երերուն լաստ, ու ալիքի տակից Նոր մի հարց է ծնվում. Կգա՞ս…. 04.04.2013 թ.
***
Կարոտս էլ անուն չունի, Համ ու հոտ չունի կարոտս, Կարոտս այլևս հույս չունի Դեմք ու գույն չունի կարոտս: Կարոտս այսուհետ քեզ չունի, Ուրեմն ու՞մ փնտրի աշխարհում, Կարոտս այլևս թև չունի Որ գա ու թառի քո բակում: Կարոտս հիմա լաց չունի Եվ կորուստ չունի այլևս, Կարոտս առաջվա ցավն ունի Բայց էլ դեմք չունի կարոտս…. Կարոտս իր նախկին դերն ունի. Հոգիս է տանջում կարոտս, Ափսո՛ս որ այդ հին դերի մեջ Անունիդ կանչ չունի կարոտս…. Կարոտս էլ հասցե չունի…. 04.04.2013 թ.
***
Ի՞նչ անեմ հոգի՛ս, որ հեռացումի, Սիրո կարոտից, կորուստից հետո, Մոլորված սիրտս ստիպված եղավ Կսկիծը թաղել հոգու խորքերում, Եվ քեզ ժպտալով սպանել սերը: Ի՞նչ անեմ, ասա՛, որ քեզնից հետո Դադարեց հոսքը իմ երակներում, Դադարեց հոսքը մեղմ երանության, Սիրո գարունքի՝ ասել է՝ կյանքի: Ի՞նչ անեմ հոգի՛ս, ի՞նչ անեմ ասա՛: Ի՞նչ անի սիրտս՝ խենթ ու ճարահատ, Երբ սառեց կյանքը այն ճամփաներում, Որ տանում էին դեպի խենթություն, Որով սնվում էր սիրտս սիրառատ: Ասա՛ ինձ հոգիս, ի՞նչ անի սիրտս: Ի՞նչ անի հոգիս, որ լու՜ռ , թևաթա՜փ, Փշրված կյանքի սառած ափերին Կանգնել է անկյանք, անհույս մի հույսով՝ Որ ո՛չ ապրում է, ո՛չ էլ ապրեցնում: Ասա՛ ինձ հոգի՛ս, ի՞նչ անի հոգիս: Ասա՛ ինձ հոգիս, ի՞նչ անեմ հիմա Փշրված կայնքս, երազներս վառ, Հոգիս՝ անորոշ հույսով ծանրացած, Սիրտս ճարահատ, սառած ու անկյանք, Ի՞նչ անեմ ասա՛, ի՞նչ անեմ հիմա: Դե ասա՛ ինձ, ասա՛, ի՞նչ անեմ հոգի՛ս, Որ գոնե կյանքիս հոսքը չկանգնի, Որ չմոխրանամ, որ չճահճանամ, Որ կարող լինեմ նորոգել կրկին Սիրտս ճարահատ, ապշահար սերս, Հոգիս հուսաբեկ, կյանքս կիսակյանք… Ի՞նչ անեմ հոգիս, որ ապրեմ էլի… 31.10.2010 թ.
***
Երբ քո կարոտից մնաց մի լուռ ցավ, Ես ընկերացա նրա հետ կարծես, Նա չխնայեց սիրտս փշրված Տանջեց, մտրակեց վերքս անխնա... Ես հեզ ներումով համակերպվեցի, Եվ փոթորիկը սրտումս խեղդած՝ Լու՜ռ հավաքեցի այն՝ ինչ որ մնաց Իմ պատառոտված սիրո հրաշքից... Ես հավաքեցի հրաշքն իմ սիրո, Իմ ծիածանի գույները պայծառ, Եվ կարկատելով կախեցի պատից՝ Որ ինձ լուռ այրեն իրենց վերքերով: Իմ ծիածանից արյունակաթիլ արցունք էր ծորում, Եվ կարծես արդեն կարմիր էր համակ, Բայց ինչ որ անհույս հույսով համառած՝ Արցունք հեղելով, ես հավաքեցի փշրված սրտիս Մանրահատ, արնոտ կտորտանքները... Հավաքեցի ու սիրո հավատով սոսնձեցի այն՝ Լուռ շշնջալով մի անբառ աղոթք... Ինքս ինձ վահան ու մխիթարիչ Հավատացի ու հուսալքվեցի, Պայքարեցի ու հետ նահանջեցի Բայց և հաղթեցի. ես <մոռացա> քեզ... Այնժամ ցավերիս ու արցունքներիս Մշուշի միջից նայելով հպարտ, Քեզ լուռ ժպտալով մեղմորեն անուշ` Ներեցի: Կարծես՝ մոռացա ցավս: Խաղաղվեցին այն փոթորիկները, Որ ավերակ էին դարձրել աշխարհս, Եվ ցավը անցավ, և ծիածանս շողաց արևոտ Եվ արցունքներս էլ այլևս չկան. (Ես պայքարեցի դրանց դեմ համառ միամտությամբ...) Բայց այս ամենից հետո սիրելիս Դատարկությունը չլքեց հոգիս: Եվ ես հասկացա. ցավը հաղթելով, Եվ պայքարելով տառապանքի դեմ, Համակերպումի շղարշի ներքո անկարելի է Հաղթել պատճառը <արհավիրքների> Եթե դա սերն է... Ես հասկանում եմ. սիրում եմ դեռ քեզ, Եվ միշտ կսիրեմ... Ասում են, փոթորիկներից առաջ մշտապես Խաղաղ է լինում, հայելին ծովի, Որն իր մեջ անվերջ փոթորիկներ է խմորում համառ... Ես հավատում եմ... Որ փոթորիկը շուտով կսկսվի...
|