Կիրակի, 29.06.2025, 17:25
Ցանկ
Հարցումներ
Ինչ գրքեր եք նախընտրում
Всего ответов: 11373
Օնլայն-Օֆլայն

Онлайн всего: 15
Гостей: 15
Пользователей: 0
Մուտքի ձև
free counters
Главная » 2013 » Մայիս » 28 » ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ
04:04
ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ

Ջերմորեն շնորհավորում եմ ՀԱՅ ժողովրդին իր ԱՌԱՋԻՆ ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ, 1918 թվականի մայիսին, Սարդարապատում, Ապարանում, Վանաձորում տարած փայլուն ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԻ համար և այդ հաղթանակներին եմ ձոնում ՛՛Մեր եռագույնը՛՛ բանաստեղծությունը:

Տիգրան ՊետրոսՅանց



                                                                         Նկարը Արթուր Օշականցու
ՄԵՐ ԵՌԱԳՈՒՅՆԸ

Երբ մեր պապերը քո գույններն ընտրեցին՝
կարմիր, կապուտ ու ծիրանագույն,
Ես դեռ չկայի,
Երբ այդ գույներով առյուծանկար պատկեր
գծեցին պալատի պատին,
Ես դեռ չկայի,
Երբ այդ գույներով եռաշերտ, գունեղ Դրոշ գործեցին՝
Ես դեռ չկայի,
Երբ այդ Դրոշով մարտադաշտ ելան՝
Ես դեռ չկայի:

Ես դեռ չկայի, երբ եռագույնը դարձավ հայի գույն՝
ու եռագույնի կարմիրը հուր-հավերժությունն էր,
ու եռագույնի կապույտը ջուր-բնությունն էր,
ու եռագույնի ծիրանագույնը Ոգի-ցորյանն էր:

Ես դեռ չկայի, երբ եռագույնը Ոգի էր, Ոգի,
Ոգի՝ ապրելու և արարելու,
Ոգի՝ հաղթության,
Ոգի՝ ամենայն հարատևության:

Ես դեռ չկայի, որ եռագույնը երկինք պարզվեց,
ու եղավ Դրոշ պետականության,
ու խորհրդանիշ՝ հայկականության,
ու Դրոշ՝ Հայոց Հանրապետության:

Ես դեռ չկայի, երբ կարմիր նեռը այն դրեց զնդան,
և դատապարտեց լուռ մոռացության,
և այդպես ձգվեց յոթը տասնամյակ...

Ես կայի, կայի, ես արդեն կայի,
երբ վերածնվեց մեր եռագույնը,
երբ այն փողփողաց հայ հոգիներում,
երբ վերածնեց մեր ննջած Ոգին,
երբ մարտի տարավ հայորդիներին,
երբ խոնարհվեց հայորդիների տաք շիրիմներին,
երբ դարձավ, դարձավ հաղթության Դրոշ,
երբ կրկին դարձավ պետական Դրոշ:

Մեր եռագույնը հին է իմ նման ու հազարամյա,
Մեր եռագույնը նոր է իմ նման ու մանկահասակ,
Մեր եռագույնը պիտի փողփողա այս Տիեզերքում,
Մեր եռագույնը՝ մեր հավերժության մշտական Վկա:


04.05.2013

Просмотров: 1659 | Добавил: Mankavarj | Рейтинг: 5.0/195
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Փնտրել
Օրացույց
«  Մայիս 2013  »
Երկ Երք Չրք Հնգ Ուբ Շբ Կր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031
Արխիվ
Block title
Block content
ԿԱՅՔԻ ՕՊԵՐԱՏՈՐ ԱՐՄԵՆ ԷԴՈՒԱՐԴԻ ՄԿՐՏՉՅԱՆ.e-mail-armen193@mail.ru© 2025 Хостинг от uCoz