1990 ԹՎԱԿԱՆԻ ԱՅՍ ՕՐԸ` ՕԳՈՍՏՈՍԻ 23-ԻՆ ԸՆԴՈՒՆՎԵՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՀՌՉԱԿԱԳԻՐԸ
ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՆՔ ՈՂՋ ՀԱՅՈՒԹՅԱՆԸ
1990 թվականի այս օրը՝ օգոստոսի 23-ին ՀԽՍՀ Գերագույն խորհուրդն ընդունեց ՀՌՉԱԿԱԳԻՐ Հայաստանի անկախության մասին: Անցել է 22 տարի:
Հայաստանն անցել է դժվարին ճանապարհ: Հիմնականում վերացրել է դրան
նախորդած Սպիտակի երկրաշարժի հետևանքները, ՀԱՂԹԵԼ է թորքերի կողմից իրեն
պարտադրված պատերազմի առաջին ճակատամարտում և ազատագրել շուրջ 70 տարի
Ռուսաստանի օգնությամբ նրանց կողմից ռազմակալված Արցախի պատմական տարածքի զգալի մասը, որի վրա հիմնվել է Հայոց երկրորդ պետականությունը՝ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ...
Ցավոք կյանքի մյուս բնագավառներում դեռևս անելիքներ կան ու շատ խնդիրներ դեռևս հաղթահարված չեն... Բայց կա ամենակարևորը՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԿՐՈՐԴ ԱՆԿԱԽ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ:
Եվ մենք՝ այդ պետության քաղաքացիներս, աչքի լուսի պես պիտի փայփայենք,
սիրենք, պաշտպանենք ու հավերժական դարձնենք պատմության այս շրջադարձում
ստեղծած մեր այս պետականությունը: Իսկ ՀԱՅԱՍՏԱՆՆ ավելի ԼԱՎԸ դարձնելու համար պիտի շարունակենք նրան ԾԱՌԱՅԵԼ, ԾԱՌԱՅԵԼ ու ԾԱՌԱՅԵԼ... Շնորհավորում եմ համայն ՀԱՅՈՒԹՅԱՆԸ անկախության ՀՌՉԱԿԱԳՐԻ ընդունման 22-ամյակի առթիվ: