Չորեքշաբթի, 18.12.2024, 04:42
Ցանկ
Հարցումներ
Օգտվում եք մեր գրադարանից
Всего ответов: 11469
Օնլայն-Օֆլայն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Մուտքի ձև
free counters
Главная » 2017 » Մարտ » 8 » Շնորհավոր Գեղեցկության միամսյակ
14:00
Շնորհավոր Գեղեցկության միամսյակ

Շնորհավոր Մարտի 8

ԵՐԿՈՒ ՆՈՐ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Խաչատուր Աբովյանի անվան Մանկավարժական համալսարանի գիտական գրադարանի հումանիտար գրականության ընթերցասրահում կանանց միջազգային օրվա՝ մարտի 8-ի առթիվ բացվել է երկու նոր ցուցադրություն:

1

ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԿԻՆ ԴԱՍԱԽՈՍՆԵՐԻ ԳՐՔԵԸ

Ցուցադրությունում ներկայացված են գիտության դոկտորներ Աելիտա Դոլուխանյանի, Մելանյա Աստվածատրյանի, Աիդա Թոփուզյանի, Սրբուհի Գևորգյանի, Շողիկ Ոսկանյանի, Լաուրա Ասատրյանի, Ջուլիետա Գյուլամիրյանի, Հասմիկ Հովհաննիսյանի, Ռուզան Թադևոսյանի, Կարինե Դանիելյանի և 70-ից ավելի գիտության թեկնածուների հրատարակած մոտ 180 գիրք: 
Ցուցադրության առթիվ գրադարանի տնօրեն Տիգրան ՊետրոսՅանցը նշեց, որ գրադարանն էլ տոնի առթիվ իր պարտքն է համարում ներկայացնել բուհի կին դասախոսների հրատարակած դասագրքերը, ուսումնաօժանդակ ձեռնարկները, մենագրությունները: «Այս ձեռնարկը կարևոր է նաև նրանով, որ ուսանողները, հատկապես առաջին կուրսեցիները, անմիջապես տեսնում են իրենց դասախոսների գրքերը և առաջիկայում կօգտվեն դրանցից».- նշեց տնօրենը: Ցուցադրությունը կգործի մինչև ապրիլի 7-ը:

2

ՆԱԵՎ ՆԱՄԱԿԱՆԻՇԵՐՈՎ

Երկար տարիների ընթացքում Մանկավարժական համալսարանի դասախոս, կենսաբան Աշոտ Բաբախանյանը հավաքել է հայկական, խորհրդային, աշխարհի այլ պետություններում տպագրված ու շրջանառության մեջ դրված նամականիշեր ու ծրարներ:
Կանանց միջազգային օրվա առթիվ նա 11 տախտակների վրա հավաքել է այդ և այլ առիթներով Հայաստանի Հանրապետության, Խորհրդային Միության և Դեմոկրատական Ռուսաստանի փոստային շրջանառության մեջ դրված ծաղկանկար ծրարներ և նամականիշներ:

Աշոտ Բաբախանյանը և Տիգրան ՊետրոսՅանցը կենտրոնական տախտակի վրա գրել են.

«ՊԱՇՏԵԼԻ ՀԱՅՈՒՀԻՆԵՐ: Գարնան ծաղկաբույր ներկայությունը հազարավոր գույներով լցրել է մեր իրականությունը և կյանքին տվել է կանացի գեղահրաշ կերպար:
Մենք սիրում ենք քնքուշ ու նրբիկ, հմայիչ ու գեղուհի, կամային ու հզոր, առյուծասիրտ ու հայրենապաշտ հայ կնոջը, որ տատ է, մայր, կին, դուստր, հարս, թոռնուհի:
Սիրով ու ծաղիկներով շնորհավորում ենք Ձեր միամսյակը, սիրելի կանայք»:

Աննա ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
գրադարանի բաժնի վարիչ

Просмотров: 987 | Добавил: Mankavarj | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 2
2 Whzaeu  
0
atorvastatin 40mg generic <a href="https://lipiws.top/">atorvastatin 80mg without prescription</a> atorvastatin 20mg ca

1 Nngyyk  
0
buy lipitor 40mg generic <a href="https://lipiws.top/">atorvastatin order online</a> atorvastatin canada

Имя *:
Email *:
Код *:
Փնտրել
Օրացույց
«  Մարտ 2017  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւբՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031
Արխիվ
Block title
Block content
ԿԱՅՔԻ ՕՊԵՐԱՏՈՐ ԱՐՄԵՆ ԷԴՈՒԱՐԴԻ ՄԿՐՏՉՅԱՆ.e-mail-armen193@mail.ru© 2024 Хостинг от uCoz