Հինգշաբթի, 25.04.2024, 22:28
Ցանկ
Հարցումներ
Գնահատեք մեր կայքը
Всего ответов: 13100
Օնլայն-Օֆլայն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Մուտքի ձև
free counters
Главная » 2019 » Սեպտեմբեր » 21 » ՇՆՈՐՀԱՎՈՐ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԴ, ՀԱՅԱՍՏԱՆ
15:58
ՇՆՈՐՀԱՎՈՐ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԴ, ՀԱՅԱՍՏԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆ

Փառք Անկախությունդ կերտողներին՝
Հայրենիքի համար զոհված զավակներին, Հայրենիքի սահմանները անառիկ պահող զինվորականներին, Հայրենիքի վերակերտում-ծաղկումը ապահովող աշխատավորներին:
Փառք Հայոց Զինանշանին...
Փառք Հայոց Եռագույնին...

Տիգրան ՊետրոսՅանց

ՄԵՐ ԵՌԱԳՈՒՅՆԸ

Երբ մեր պապերը քո գույններն ընտրեցին՝
կարմիր, կապուտ ու ծիրանագույն,
Ես դեռ չկայի,
Երբ այդ գույներով առյուծանկար պատկեր
գծեցին պալատի պատին,
Ես դեռ չկայի,
Երբ այդ գույներով եռաշերտ, գունեղ Դրոշ գործեցին՝
Ես դեռ չկայի,
Երբ այդ Դրոշով մարտադաշտ ելան՝
Ես դեռ չկայի:

Ես դեռ չկայի, երբ եռագույնը դարձավ հայի գույն՝
ու եռագույնի կարմիրը հուր-հավերժությունն էր,
ու եռագույնի կապույտը ջուր-բնությունն էր,
ու եռագույնի ծիրանագույնը Ոգի-ցորյանն էր:

Ես դեռ չկայի, երբ եռագույնը Ոգի էր, Ոգի,
Ոգի՝ ապրելու և արարելու,
Ոգի՝ հաղթության,
Ոգի՝ ամենայն հարատևության:

Ես դեռ չկայի, որ եռագույնը երկինք պարզվեց,
ու եղավ Դրոշ պետականության,
ու խորհրդանիշ՝ հայկականության,
ու Դրոշ՝ Հայոց Հանրապետության:

Ես դեռ չկայի, երբ կարմիր նեռը այն դրեց զնդան,
և դատապարտեց լուռ մոռացության,
և այդպես ձգվեց յոթը տասնամյակ...

Ես կայի, կայի, ես արդեն կայի,
երբ վերածնվեց մեր եռագույնը,
երբ այն փողփողաց հայ հոգիներում,
երբ վերածնեց մեր ննջած Ոգին,
երբ մարտի տարավ հայորդիներին,
երբ խոնարհվեց հայորդիների տաք շիրիմներին,
երբ դարձավ, դարձավ հաղթության Դրոշ,
երբ կրկին դարձավ պետական Դրոշ:

Մեր եռագույնը հին է իմ նման ու հազարամյա,
Մեր եռագույնը նոր է իմ նման ու մանկահասակ,
Մեր եռագույնը պիտի փողփողա այս Տիեզերքում,
Մեր եռագույնը՝ մեր հավերժության մշտական Վկա:

04.05.2013

Просмотров: 653 | Добавил: Mankavarj | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 2
2 Qkexue  
0
order lipitor 10mg <a href="https://lipiws.top/">cheap atorvastatin</a> purchase atorvastatin pill

1 Prnprq  
0
atorvastatin 80mg uk <a href="https://lipiws.top/">lipitor 20mg without prescription</a> order lipitor sale

Имя *:
Email *:
Код *:
Փնտրել
Օրացույց
«  Սեպտեմբեր 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւբՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30
Արխիվ
Block title
Block content
ԿԱՅՔԻ ՕՊԵՐԱՏՈՐ ԱՐՄԵՆ ԷԴՈՒԱՐԴԻ ՄԿՐՏՉՅԱՆ.e-mail-armen193@mail.ru© 2024 Хостинг от uCoz