"Ապրելու իրավունքը"` Գարեգին Գևորգյանի վաստակ
06.03.2012
Մանկավարժական համալսարանի հումանիտար գրականության ընթերցասրահում
տեղի ունեցավ Գարեգին Գևորգյանի «Ապրելու իրավունք» գրքի շնորհանդեսը:
Այն 77 էջից բաղկացած բանստեղծությունների ժողովածու է:
«Ժամանակակից
հայ գրականությունը ողողված է ոչինչ չասող, մեծածավալ պոետական
ժողովածուներով: Ներկայիս պոեզիայի բազմազանության մեջ «Ապրելու իրավունքը»
առանձնահատուկ երևույթ է: Հետևելով Գարեգինի ստեղծագործական ուղուն` կարող
ենք ասել, որ այս գիրքը բացառիկ երևույթ է ոչ միայն նրա
ստեղծագործություններում, այլև արդի քնարերգության դաշտում»,- բացման
խոսքում ասաց Գրողների միության նախագահ Լևոն Անանյանը:
Գրքի
յուրաքանչյուր տպագիր տողի հանդեպ հեղինակը վերաբերվել է մեծ
պատասխանատվությամբ և բծախնդրությամբ: Երեք բաժիններն էլ մի հետաքրքիր
ամբողջություն են, որում ներկայացված է ժամանակի ամբողջ խռովքը, ներկայիս
հակասությունները: Բանաստեղծություններում նաև սասունցու ապաստարան է,
տունը, մանկությունը, որոնց մասին հիշողությունները օգնում են այլ կերպ
վերապրել ոչ հաճելի հուշերը:
Շատ գրքերում բացակայում է
այսօրվա ռիթմը, շունչը, իսկ «Ապրելու իրավունք»-ում առկա է այն տագնապը,
որը բնորոշ է հայրենիքի ճակատագրով մտահոգ գրողին:
Գրքի խմբագիր Թադևոս Տոնոյանը գիրքը խմբագրելիս կարևորել է բանաստեղծի մտածողության և հոգեկան ապրումների փոխանցումը ընթերցողին:
«Պետք
է խրախուսել այսպիսի բանաստեղծներին, ովքեր չեն ուզում, որ հայն իր
երկրում գաղթականի կարգավիճակ ունենա, որ ստրուկները հաղթեն արքաներին:
Դժվար երկունքով այս հրաշալի ծնունդը պիտի գնահատվի, այսօրվա շնորհանդեսը
պիտի խթանի այլ գրքերի ծնունդին: Այս ժողովածուն հավաստեց գրքի ապրելու
իրավունքը»,- հավելեց Լևոն Անանյանը:
Խեղված արժեհամակարգի ու բարքերի դեմ Գարեգին Գևորգյանը պայքարում է իր վճիտ պոեզիայով:
Արվեստագիտության
դոկտոր, պետական մրցանակի դափնեկիր Հրավարդ Հակոբյանը շնորհավորեց
գործընկերոջն ու հավաստեց. «Ընթերցողները սիրում են պոեզիան, երբ հասկանում
եմ ամեն ինչ: Խոսքը պետք է լինի պարզ ու պատկերավոր: Գարեգինի
ստեղծագործություններից ընթերցողներիս է հասնում այն միտքը, որով նա ապրում
է, հուզվում»:
Մանկագիր
Սուրեն Մուրադյանը նույնպես կարևորում է գրքի լույս ընծայումը. «Պոեզիայի
հեղեղի մեջ այս գիրքը կարծես մարգարիտ լինի: Գրքում հրաշալի է ներկայացված
հատկապես գյուղական պատկերներն ու մանկության օրերի կարոտը»:
Գարեգին
Գևորգյանը շնորհակալություն հայտնեց ներկաներին` ընդգծելով. «Եթե ծնվելու
իրավունքը ստանում ենք ի վերուստ, ապա ապրելու իրավունքը վաստակում ենք
ժամանակի ընթացքում: Ես սիրում եմ իմ երկիրը, քան այլ երկրի պսպղուն
քարերը: Ես իմ ազգի զավակներից եմ և ապրում ու ստեղծագործում եմ իմ երկրում
իմ ժամանակին համընթաց»:
Շնորհանդեսին ներկա էին
համալսարանի ռեկտոր, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռոբեն
Միրզախանյանը, պրոֆեսորադասախոսական կազմը, Գարեգին Գևորգյանի գրական
ընկերները:
Գարեգին Գևորգյանի
''Ապրելու իրավունք'' գրքի շնորհանդեսը
Խաչատուր Աբովյանի անվան հայկական
պետական մանկավարժական համալսարանի գիտական գրադարանի հումանիտար գրականության
ընթերցասրահում տեղի ունեցավ Գարեգին
Գևորգյանի "Ապրելու իրավունք"
գրքի շնորհանդեսը:
Գրադարանի տնօրեն Տիգրան Պետրոսյանցը ներկայացրեց
բանաստեղծությունների ժողովածուն և ասաց. "Գրքի յուրաքանչյուր տպագիր տողի հանդեպ հեղինակը վերաբերվել է մեծ
պատասխանատվությամբ և բծախնդրությամբ: Երեք բաժինները մի հետաքրքիր ամբողջություն
են, որում ներկայացված են ժամանակի խռովքը, ներկայի հակասությունները, անցած օրերի
կարոտը: Այստեղ սասունցու տունն է, մանկությունը և այդ օրերի մասին
հիշողությունները օգնում են վերապրել հուշերը և դրանք անցկացնելով հեղինակի
բանաստեղծական պրիզմայի միջով՝ ներկայացնել ընթերցողին":
Հայաստանի գրողների միության նախագահ Լևոն Անանյանը նշեց. "Ժամանակակից հայ գրականությունը ողողված է
ոչինչ չասող, մեծածավալ պոետիկան ժողովածուներով: Ներկա պոեզիայի բազմազանության
մեջ "Ապրելու իրավունքը" առանձնահատուկ
երևույթ է: Հետևելով Գարեգինի ստեղծագործական ուղղուն` կարող ենք ասել, որ այս
գիրքը բացառիկ է ոչ միայն նրա ստեղծագործական կենսագրության մեջ, այլև արդի
քնարերգության դաշտում: Պետք է խրախուսել այսպիսի բանաստեղծներին, ովքեր չեն
ուզում, որ հայն իր երկրում գաղթականի կարգավիճակ ունենա: Դժվար երկունքով ծնված այս
հրաշալի ժողովածուն պիտի գնահատվի և այս շնորհանդեսը պիտի խթանի հեղինակի այլ
գրքերի ծնունդին: Այս ժողովածուն հավաստեց գրքի ապրելու "իրավունքը":
Գրքի խմբագիր Թադևոս Տոնոյանն ասաց, որ գիրքը խմբագրելիս կարևորել է բանաստեղծի
մտածողության և հոգեկան ապրումների միասնությունը և դժգոհեց, որ երբեմն Գարեգինը
բառի, նախադասության, մտքի համար ուղղակի "կռիվ" է տվել:
Արվեստագիտության դոկտոր, ՀՀ պետական
մրցանակի դափնեկիր Հրավարդ Հակոբյանը շնորհավորեց
գործընկերոջն ու ասաց, որ "Ընթերցողները
սիրում են պոեզիան, երբ հասկանում են: Խոսքը պետք է լինի պարզ ու պատկերավոր:
Գարեգինի ստեղծագործությունները հենց այդպիսին են":
Մանկագիր Սուրեն Մուրադյանը ևս կարևորեց գրքի լույս ընծայումը. "Պոեզիայի հեղեղի մեջ այս գիրքը կարծես
մարգարիտ լինի: Գրքում հրաշալի են ներկայացված գյուղական պատկերներն ու մանկության
օրերի կարոտը":
Գարեգին
Գևորգյանը շնորհակալություն հայտնեց ներկաներին. "Եթե ծնվելու իրավունքը ստանում ենք ի վերուստ, ապա ապրելու իրավունքը
վաստակում ենք ժամանակի ընթացքում: Ես սիրում եմ իմ երկիրն ավելի, քան այլ երկրի
պսպղուն քարերը: Ես իմ ազգի զավակն եմ և ապրում ու ստեղծագործում եմ այս երկրում":
Երբ մարդն այլևս երկինք
չի նայում,
կյանքն անողողոքաբար
ստիպում է նրան
"երազանքը"
փոխել պայքարի,
Այդժամ
բանաստեղծությունը մնում է
Գրքի էջերում, մինչդեռ
պոեզիան
այն երկնառաք ուժն է,
որը մարդուն
վերերկրյա խոհերով է
լցնում և
պայքարը վերածում
համակեցության
հոգեպարար զգացումի:
Շնորհանդեսին ներկա էին համալսարանի
ռեկտոր, դոկտոր-պրոֆեսոր Ռուբեն
Միրզախանյանը, դասախոսներ, Գարեգին
Գևորգյանի ընկերները:
"Ապրելու
իրավունք" գրքից բանաստեղծություններ ընթերցեցին
ասմունքողներ Սերգուշ Բաբայանը, Սամվել
Միքայելյանը, Ժաասմեն Գևորգյանը: Էկրանին ցուցադրվեց բանաստեղծի տողերով
ստեղծված Գևորգ Չավուշին նվիրված երգի
տեսահոլովակը:
Շնորհանդեսի ավարտին Գարեգին Գևորգյանը ինքնագրով գրքեր
նվիրեց հանդեսի մասնակիցներին:
Գարեգին
Գևորգյանը Հայաստանի Թեքեյան մշակութային միության վարիչ-քարտուղարն է 2006
թվականից: Հայաստանի գրողների միության
անդամ է 2001 թվականից: 2004 թվականից
դասավանդում է ՀՊՄՀ կուլտուրայի ֆակուլտետում: Աշխատել է Հանրային հեռուստատեսությունում
և մամուլում: Հրատարակել է բանաստեղծական
երեք ժողովածու "Աղբրանց արուն"
/1993թ./, "Սահմանական
ներկա" /2000թ. /, "Երկնքի
ընծան" /2002թ./, ինչպես նաև արվեստագիտական դիմանկարների մի քանի գիրք:
Աննա Մարտիրոսյան
ավագ գրադարանավար
http://armspu.am/news/n/650/ln/am
Երեւանի
պետական մանկավարժական համալսարանի հումանիտար գրականության
ընթերցասրահում նախորդ օրը տեղի ունեցավ Գարեգին Գեւորգյանի «Ապրելու
իրավունք» գրքի շնորհանդեսը:
«Ժամանակակից
հայ գրականությունը ողողված է ոչինչ չասող, մեծածավալ պոետական
ժողովածուներով: Ներկայիս պոեզիայի բազմազանության մեջ «Ապրելու իրավունքը»
առանձնահատուկ երեւույթ է: Հետեւելով Գարեգինի ստեղծագործական ուղուն`
կարող ենք ասել, որ այս գիրքը բացառիկ երեւույթ է ոչ միայն նրա
ստեղծագործություններում, այլեւ արդի քնարերգության դաշտում»,- բացման
խոսքում ասաց Գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը:
Գրքի
յուրաքանչյուր տպագիր տողի հանդեպ հեղինակը վերաբերվել է մեծ
պատասխանատվությամբ եւ բծախնդրությամբ: Երեք բաժիններն էլ մի հետաքրքրական
ամբողջություն են, որում ներկայացված են ժամանակի ամբողջ խռովքը, ներկայիս
հակասությունները: Բանաստեղծություններում նաեւ սասունցու ապաստարանն է,
տունը, մանկությունը, որոնց մասին հիշողությունները օգնում են այլ կերպ
վերապրել ոչ հաճելի հուշերը:
Շատ գրքերում
բացակայում է այսօրվա ռիթմը, շունչը, իսկ «Ապրելու իրավունք»-ում առկա է
այն տագնապը, որը բնորոշ է հայրենիքի ճակատագրով մտահոգ գրողին:
Գրքի խմբագիր Թադեւոս Տոնոյանը գիրքը խմբագրելիս կարեւորել է բանաստեղծի մտածողության եւ հոգեկան ապրումների փոխանցումը ընթերցողին:
«Պետք
է խրախուսել այսպիսի բանաստեղծներին, ովքեր չեն ուզում, որ հայն իր
երկրում գաղթականի կարգավիճակ ունենա, որ ստրուկները հաղթեն արքաներին:
Դժվար երկունքով այս հրաշալի ծնունդը պիտի գնահատվի, այսօրվա շնորհանդեսը
պիտի խթանի այլ գրքերի ծնունդին: Այս ժողովածուն հավաստեց գրքի ապրելու
իրավունքը»,- հավելեց Լեւոն Անանյանը:
Խեղված արժեհամակարգի ու բարքերի դեմ Գարեգին Գեւորգյանը պայքարում է իր վճիտ պոեզիայով:
Արվեստագիտության
դոկտոր, պետական մրցանակի դափնեկիր Հրավարդ Հակոբյանը շնորհավորեց
գործընկերոջն ու հավաստեց. «Ընթերցողները սիրում են պոեզիան, երբ հասկանում
են ամեն ինչ: Խոսքը պետք է լինի պարզ ու պատկերավոր: Գարեգինի
ստեղծագործություններից ընթերցողներիս է հասնում այն միտքը, որով նա ապրում
է, հուզվում»:
Շնորհանդեսին ներկա էին համալսարանի
ռեկտոր, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Միրզախանյանը,
պրոֆեսորադասախոսական կազմը, Գարեգին Գեւորգյանի գրական ընկերները: