ՈՒ Շ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
Նոյեմբերի
28-ին, ժամը 13.00-ին Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական
մանկավարժական համալսարանի գիտական գրադարանի հումանիտար գրականության
ընթերցասրահում տեղի կունենա ՀՊՄՀ սոցիալ-տնտեսական աշխարհագրության և աշխարհագրության դասավանդման
մեթոդիկայի ամբիոնի վարիչի պաշտոնակատար, մանկավարժական գիտությունների
թեկնածու, դոցենտ Աշոտ Աջամօղլյանի ՛՛Վերելք Արարատ՛՛ գրքի /խմբագիր Տիգրան ՊետրոսՅանց/
շնորհանդեսը և ՀՊՄՀ սոցիալ-տնտեսական աշխարհագրության ամբիոնի աշխատակից,
քարտեզագիր Տիգրան Բաբայանի ՛՛Արևմտյան Հայաստանը լուսանկարներում՛՛
լուսանկարաշարի ցուցադրությունը:
Արարատն է «լեռների լեռը»
20.11.2012
«2010 թվականին ճանապարհորդելով պատմական Հայաստանում և
բարձրանալով Արարատի լանջերով՝ գործնականում համոզվեցի, որ Արարատն է
«լեռների լեռը»». այս է եղել այն պատեհ առիթը, որ աշխարհագետին՝ Աշոտ Աջամօղլյանին մղել է գրելու «Վերելք Արարատ» գիրքը: «Բնասեր,
թե ճանապարհորդ, զբոսաշրջիկ թե լեռնագնաց, ով առաջին անգամ հյուրընկալվում
է հայկական գեղեցիկ բնաշխարհում, անմիջապես հետաքրքրվում է իր առջև հառնող
երկնասլաց առասպելական Արարատ լեռով, որի ուսումնասիրման կարևորագույն
ժամանակաշրջանը 19-րդ դարն է»,-armspu.am-ի հետ զրույցում նշեց գրքի
հեղինակը՝ ՀՊՄՀ սոցիալ-տնտեսական աշխարհագրության և աշխարհագրության դասավանդման
մեթոդիկայի ամբիոնի վարիչի պաշտոնակատար, մանկավարժական գիտությունների
թեկնածու, դոցենտ Աշոտ Աջամօղլյանը: Վերջինիս կարծիքով այդ ժամանակշրջանի հետ կապված բոլոր նյութերն արժանի են հատուկ ուշադրության և առանձին հրատարակության: Իր
այս գրքում նա փորձ է արել լրացնել այդ բացն ու լուսաբանել հայ, ռուս,
եվրոպացի գիտնականների, լեռնագնացների, զբոսաշրջիկների՝ դեպի Արարատ լեռը
կատարած վերելքն ու բնության տարերքի դեմ նրանց հաղթահարած
դժվարությունները:
Գրքում առանձնակի տեղ
է հատկացված հայ մեծ լուսավորիչ Խաչատուր Աբովյանին, որը 1829 թվականին Ֆ.Պարրոտի, իսկ 1845 թվականին Հ.Սեյմուրի հետ բարձրացել է Արարատի գագաթը: Գրքում
համառոտ ներկայացված են Արարատի երկրաբանական ու ֆիզիկաաշխարհագրական
նկարագիրը, լեռ բարձրացած գիտնականների դիտարկումները՝ կապված 1840 թվականի
հունիսի 20-ի երկրաշարժի հետ:
«Վերելք
Արարատ»-ում տեղ են գտել նաև Մանկավարժական համալսարանի սոցիալ-տնտեսական
աշխարհագրության ամբիոնի աշխատակից, քարտեզագիր Տիգրան Բաբայանի՝
2008-2009 թվականների վերելքների ժամանակ կատարած լուսանկարները: Գիրքը խմբագրել է ՀՊՄՀ գիտական գրադարանի տնօրեն, պատմաբան Տիգրան Պետրոսյանցը:
Մանկավարժական
համալսարանի հիմնադրման 90-ամյակի առթիվ լույսընծայված գիրքը նախատեսված է
ուսուցիչների, ուսանողների, զբոսաշրջիկների, լեռնագնացների և բոլոր
հետաքրքրասերների համար:
http://armspu.am/news/n/1374/ln/am
|