Ուրբաթ, 19.04.2024, 19:52
Ցանկ
Հարցումներ
Որ ԲՈՒՀի ուսանող եք(եղել)
Всего ответов: 16523
Օնլայն-Օֆլայն

Онлайн всего: 2
Гостей: 2
Пользователей: 0
Մուտքի ձև
free counters
Главная » 2019 » Մարտ » 3 » ՇՆՈՐՀԱՆԴԵՍ
17:05
ՇՆՈՐՀԱՆԴԵՍ

291-ՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄ

2019 թ-ի մարտի 2-ին, շաբաթ օրը, ժամը 13.00-ին Խաչատուր Աբովյանի անվան Մանկավարժական համալսարանի գիտական գրադարանի հումանիտար գրականության մեծ ընթերցասրահում տեղի ունեցավ «Չորեքշաբթի» գրական ակումբի 291–րդ հանդիպումը:

Հանդիպումն ամբողջովին նվիրվեց «Չորեքշաբթի» գրական ակումբի անդամ, Երևան քաղաքի թիվ 194 դպրոցի ուսուցիչ Մարիամ Թարվերդյանին, ներկայացվեց նրա բանաստեղծական աշխարհը: Հանդիպմանը հնչեցին նրա ստեղծագործությունները:
Հանդիպմանը մասնակցեցին «Չորեքշաբթի» գրական ակումբի անդամներ, Երևանի թիվ 194 դպրոցի տնօրենի տեղակալներ, ուսուցիչներ, հինգ տասնյակից ավելի աշակերտներ, ծնողների հետ, Մարիամ Թարվերդյանի բազմաթիվ ընկերներ:

Մարիամ Թարվերդյանի կենսագրությունից

Ծնվել է 1955 թ-ի հունվարի 14-ին, Արարատի մարզի Տափերական գյուղում: Ավարտել է գյուղի միջնակարգ դպրոցը, ապա ստացել է մանկավարժական կրթություն: 1974-1976 թթ-ին եղել է Նուբարաշենի թիվ 95 միջնակարգ դպրոցում դասվար, 1985-2012 թթ-ին՝ Երևանի Գրիգոր Զոհրապի անվան թիվ 43 միջնակարգ դպրոցի դասվար: 2012 թ-ին դպրոցը վերակառուցվել է ավագ դպրոցի: Նույն թվականից դասվար է աշխատում Երևանի Արմեն Հովհաննիսյանի անվան թիվ 194 դպրոցում: Ստեղծագործում է 2015 թվականից: 2018 թ-ին տպագրել է իր առաջին «Հոգուս գույները» բանաստեղծությունների գիրքը: Անդամակցում է մի շարք գրական, մշակութային միությունների: Արժանացել է Մշակույթի հանրապետական խորհրդի «Մշակույթի լավագույն գործիչ» կոչման /2017 թ./: Աշխատանքային գործունեությունը գնահատվել է պատվոգրերով, շնորհակալագրերով:

Հնչեցին բազմաթիվ ելույթներ: Օրվա առիթով բոլոր ելույթ ունեցողները կարդում էին Մարիամ Թարվերդյանի բանաստեղծություններից: Չորս տասնյակից ավելի բանաստեղծություններ արտասանեցին նրա հին և ներկա աշակերտները:

Հանդիպումն ամփոփեց Տիգրան ՊետրոսՅանցը: Նա Մարիամ Թարվերդյանին հանձնեց իր հիմնադրած :«Զորավար» հիմնադրամի պատվոգիր:

Աննա Մարտիրոսյան
Լուսանկարները՝ Սյուզաննա ԱռաքելՅանի

Просмотров: 639 | Добавил: Mankavarj | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 2
2 Nnvzhv  
0
atorvastatin pill <a href="https://lipiws.top/">lipitor 80mg uk</a> order lipitor 80mg for sale

1 Ywakml  
0
order atorvastatin 80mg online <a href="https://lipiws.top/">buy lipitor 10mg generic</a> buy lipitor 10mg generic

Имя *:
Email *:
Код *:
Փնտրել
Օրացույց
«  Մարտ 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւբՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Արխիվ
Block title
Block content
ԿԱՅՔԻ ՕՊԵՐԱՏՈՐ ԱՐՄԵՆ ԷԴՈՒԱՐԴԻ ՄԿՐՏՉՅԱՆ.e-mail-armen193@mail.ru© 2024 Хостинг от uCoz