ՎԱՐՁՔԴ Ի ԿԱՏԱՐ, ՎԱՍՏԱԿԴ ԱՐԴԱՐ
Հայաստանի գրողների միության և Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի կողմից Հայաստանի գրողների միության դահլիճում կազմակերպվեց ամերիկահայ գրականագետ, մատենագետ, թարգմանիչ, ազգային գործիչ, հրապարակախոս, Խաչատուր Աբովյանի անվան Մանկավարժական համալսարանի դասախոս Հովսեփ Նալպանտեանի 60-ամյակին նվիրված հանդես: Հանդեսի ժամանակ կազմակերպվեց նաև նրա երկու գրքերի շնորհանդեսը:
Մանկավարժական համալսարնի գիտական գրադարանի տնօրեն Տիգրան ՊետրոսՅանցը ջերմորեն շնորհավորեց Հովսեփ Նալբանդյանին տարեդարձի առթիվ, մաղթեց երկար տարիների բեղմնավոր կյանք:
Նա ներկայացրեց հեղինակի «Միջազգային պատմութիւն /ժամանակագրութիւն/ /1789-2015/» ծավալուն գիքը /720 մեծադիր էջ/: Բանախոսը խոսեց գրքի կառուցվածքի, բովանդակային ընդգրկման, ժամանակային բաժանումների, ժամանակագրությայան համաշխարհային սարդոստայնի մեջ հայկականի ներկայացման մասին:
Տիգրան ՊետրոսՅանցը մասնավորապես նշեց. «Հովսեփ Նալբանդյանը իր «Լույս» հանրագիտարանային հատորներով, «Ամերիկահայ գրքի պատմութիւն. 1858-2011» մատենագիտությամբ և դրա հավելվածներով, «Հայկական բառարաններու համառօտ պատմութիւն» մատենագիտությամբ, «Մեսրոպ Մաշտոց, Մեծասքանչը» հատորով, «Միջազգային պատմութիւն /ժամանակագրութիւն/ /1789-2015/» հատորով հավակնում է լրացնել հայ հանրագիտակ հեղինակների՝ Հայր Ղևոնդ Ալիշանի, Հայր Էփրիկյանի, Հայկ Խաչատրյանի ընդհատված շարքը»:
Լուսանկարը՝ Կարինե Ամիրյանի |