Չորեքշաբթի, 23.06.2021, 23:47
Ցանկ
Հարցումներ
Քանի տարեկան եք
Всего ответов: 12746
Օնլայն-Օֆլայն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Մուտքի ձև
free counters
Главная » 2015 » Օգոստոս » 1 » Շ ն ո ր հ ա ն դ ե ս
15:23
Շ ն ո ր հ ա ն դ ե ս

ՏՊԱԳՐՎԵԼ Է ՄԱՐԳՈ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԻ 
«ՃԵՐՄԱԿԱՄՇՈՒՇ ԱՆՈՒՐՋՆԵՐ» ԳԻՐՔԸ

- «Չորեքշաբթի» գրական ակումբը իր երկու տարվա գործունեության ընթացքում առաջին անգամ ներկայացնում է իր անդամներից Մարգո Մնացականյանի «Ճերմակաշուշան անուրջներ» գրքը,- դիմելով Խաչատուր Աբովյանի անվան Մանկավարժական համալսարանի հումանիտար գրականության ընթերցասրահի կամարների տակ հյուրընկալված հարյուրից ավելի գրասերներին ասաց գրադարանի տնօրեն, «Չորեքշաբթի» գրական ակումբի հիմնադիր Տիգրան ՊետրոսՅանցը և շարունակեց,- Մարգոն ծնվել է Արտաշատի տարածաշրջանի Այգեստան գյուղում: Ավարտել է գյուղի միջնակարգ դպրոցը, ապա՝ Երևանի բժշկական ուսումնարանը: 23 տարի աշխատել է Երևանի սրտաբանության գիտահետազոտական ինստիտուտի ավագ բուժքույր: 1994 թ-ին փոխադրվել է Հունաստան և զբաղվում է օծանելիքի արտադրությամբ: Ստեղծագործում է վաղ դպրոցական հասակից: Տպագրվել է «Պիոներ կանչ» և շրջանային թերթերում: Ու հիմա ձեր ձեռքին է նրա «Ճերմակաշուշան անուրջներ» գիրքը, որի տպագրությունն հենց այսօր ավարտել է «Ֆորտունա-Համշեն» հրատարակչությունը: Գրքի ծնունդը երեխայի ծննդյան սպասման նման է և այդ կհասկանան բոլորը, ովքեր այդ պահն ապրել են, իսկ այստեղ նստածների կեսից ավելին ունեցել և կարծում եմ դեռևս կունենա այդ զարմանահրաշ ապրումը: Պատկերացրեք երկու օր առաջ եկել էր իմ տարեկից ընկեր, արժանավոր մտավորական Ռուբեն Նահատակյանը, բերել էր իր օրերս տպագրված հոդվածների ժողովածուն և խոսակցության ժամանակ ասաց, որ տպագրության նախորդ գիշերը չի կարողացել քնել, իսկ երեկ այդ նույնը ասաց Մարգո Մնացականյանը: Իմ կողմից հավելեմ, որ այդպես է ու ես այդպիսի 44 անքուն գիշեր եմ ունեցել: Շնորհավորենք Մարգո Մնացականյանյին գրքի ծննդյան առիթով և մաղթենք, որ տպագրության պատրաստ մյուս գործերը ևս նվիրի ընթերցողին:
Գրքի խմբագիր և հրատարակիչ, բանաստեղծ Վարուժան Խաստուրը ասաց. «Մարգո Մնացականյանի «Ճերմակաշուշան անուրջներ» գիրքը բաղհյուսված է անձնական ապրումների ու մտորումների ծավալումներով: Փոքրիկ բանաձևում-խոհերից մինչև վիպակը լույսի սպասավորություն է և բարության ծիսակատարություն: Ասելիքի անմիջականությունը, վճիտությունը յուրահատուկ հմայք են հաղորդում գրվածքին և ընթերցողին տանում երազների ու վերհուշի մի ինքնատիպ աշխարհ, ու զգացմունքների առատությունից օդը հագենում է կարոտների բուրմունքով, ու ծփում է քո առջև օվկիանոսը սիրո: Ինչ-որ մի իրեղեն հեքիաթ է ժպտում Մարգո Մնացականյանի քերթվածքների տողատակերից՝ գեղեցիկ, վերասլաց, և օծանելաց թագուհու ամպաբույրը փոխանցում է հաղորդությունը զվարթունների պերճությանց՝ գրքի հեղինակի պես լուսեղեն, գրքի հեղինակի պես ճերմակաշուշան…»:
Գրքը սրբագրել է մեկ այլ մտավորական, նուրբ հոգու մեկնաբան-բանաստեղծ Անահիտ Տարոնցին: Նա մասնավորապես ասաց. «Մարգո Մնացականյանը արձակի պոետ է: Նրա արձակի գույնը ճերմակ թախիծն է, լուսավոր ու քնքուշ հուշը, որ ընթերցողին տանում է հեղինակի հայրենի օրրան, մանկության եզերք և ստիպում թախծել նրա հետ: Գիրքը սիրո, թախծի ու կարոտի նամականի է՝ հյուսված մարգարտյա փոքրիկ զրույցներից, որոնք իրենց ճանապարհին ձուլվում են հեղինակի ներկային ու անցյալի դառն հուշերի զարդատուփին: Նա նրբորեն կերտել է հարազատ մարդկանց կերպարներն իրենց կենցաղով՝ հոգսերով ու ցավերով, ուրախություններով ու հաղթանակներով: Գրքում վիպակի հերոսուհու հայրը հոգատարությամբ, մորը փոխարինող սրտացավ վերաբերմունք է ցուցաբերում՝ դստերը տեղափոխելով այլ աշխարհ, որտեղ էլ կայանում է մեր սիրելի հերոսուհին: Սա է գրքի վեհ գաղափարը, մնացածը հյուսվում է քնարական հենքի վրա, ուր չկա չարություն, չկա վրեժ: Գեղեցիկ ու անբասիր սիրո լուռ մեղեդի է հնչում՝ մեղմ, երազային… վերջին ակորդների տակ հեռանում է հերոսուհին, արցունքների միջից ժպտում մարդկանց և գգվում երեկոյի ճերմակ մշուշներին, իրեն հարազատ մշուշներին, որոնց գրկում էլ սիրել էր, ճախրել, ճանաչել Վան Գոգի երփներանգ վրձնի չքնաղ կտավների գույների մեղեդին՝ Ռեյ Չարլզի ջազի տակ: Իր խոստովանությամբ՝ այսօր էլ հեկեկում են պատմվածքի էջերը, որ իր հետ մինչև կյանքի վերջ կգնան հավերժություն»:
Գրքի հրատարակության առիթով հեղինակին ջերմորեն շնորհավորեցին Գայանե Մկրտչյանը, Նոր Նորք վարչական շրջանի կենտրոնական գրադարանի տնօրեն Նազենի Արզումանյանը, բանաստեղծ, հեղինակային երգերի կատարող Նարինե Բալասբեկյանը, Ադամ Ադամյանը, գրող-լրագրող Հակոբ Սրապյանը /«Անպատճառ շարունակիր գրել և փորձիր չափածո՝ քո արձակը հուշում է, որ դու արդեն բանաստեղծ ես»/, գրող-լրագրող Վրեժ Սարուխանյանը /«Ինձ զարմացրեց Մարգոյի հայերենը, պարզ, անպաճույճ, բայց մաքրամաքուր ու հրեղեն»/, նկարչուհի Զարուհի Թովմասյանը, լրագրող Կիմա Եղիազարյանը, Արտաշատի տարածաշրջանի Այգեստան գյուղի դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի կրտսեր քույրը՝ Ռուզաննա Մնացականյանը /«Ես հպարտ եմ կրկնակի, եռակի, ավելի… Տարիներն անցել են, բայց քույրս ի կատար ածեց պատանեկան երազանքը՝ գրքի տեսքով»/, նույն տարածաշրջանի Շահումյան գյուղի ռուսաց լեզվի ուսուցչուհի ավագ քույրը՝ Սոնյա Մնացականյանը, Հայաստանում ապրող փոքրիկ Յանի Ավլաստիմիդիսը, լրագրող-բանասեր Մելանյա Պետրոսյանցը /«Մարգո Մնացականյանը եզակի հայ է, ապրելով օտար երկրում երկու որդիներին՝ Արեգին ու Նարեկին դաստիարակել է իսկական հայեր, որոնք նեցուկ են այդտեղ հայտնված շատ-շատ մարդկանց»/:
Մարգո Մնացականյանին իրենց երգով շնորհավորեցին Մանկավարժական համալսարանի 3-րդ կուրսի ուսանողուհի, երգչուհի, Հայաստանի մանկական երգչախմբի կազմում այս տարվա սկզբին Սալոնիկում հանդես եկած Տաթևիկ Այվազյանը /կատարեց «Կիլիկիա» երգը/, հեղինակային երգերի հեղինակ-կատարող, գրող Արսեն Համբարյանը /կատարեց Վահան Տերյանի և Դանիել Վարուժանի խոսքերով գրված իր երգերը/:
- Ես երջանիկ եմ, ես լցված եմ աշխարհիս բոլոր հայտնի հպարտություններով, որ այսօր այստեղ, ձեր մասնակցությամբ կյանք մտավ իմ գիրքը, շնորհակալ եմ հրատարակչից, շնորհանդեսի կազմակերպողից, ձեր բոլորից,- ասաց Մարգո Մնացականյանը:
Տիգրան ՊետրոսՅանցը Մարգո Մնացականյանին հանձնեց «Չորեքշաբթի» գրական ակումբի վկայական և նշեց, որ նա հաստատվել է գրական ակումբի ներկայացուցիչ Հունաստանում:
«Ճերմակաշուշան անուրջներ» գրքի հրատարակությունը մի զարմանալի պատմություն ունի: Հեղինակը և ապագա հրատարակիչ-խմբագիրը ծանոթացել են «Ֆեյսբուքի» միջոցով: Այդտեղ կարդալով Մարգո Մնացականյանի վիպակը՝ Վարուժան Խաստուրը նրան առաջարկել է հրատարակել գիրք: Եվ այդպես ու շատ կարճ ժամանակում գիրքը ծնվել է:
«Չորեքշաբթի» գրական ակումբի անդամներից բացի միջոցառման մասնակիցները հիմնականում ֆեյսբուքյան ընկերներ էին: 
Եվ մի քանի գրառում ֆեյսբուքի դիմէջից:
Անահիտ Տարոնցի
Հուլիսի 28: Ճերմակ մշուշների երկնակամար էր բացվել Մանկավարժական համալսարանի շքեղ սրահներից մեկում. Գրքերի աշխարհ էր և գրքի տոն, ուր ամեն գրքի հեքիաթային խոհն էր վերլուծում մեր շատ սիրելի մարտական ընկերը` Տիգրան ՊետրոսՅանցը: Հարյուրից ավելի գրասեր էր սպասում Մարգո Մնացականյանի «Ճերմակաշուշան անուրջներին» գրքին: Մարգո Մնացականյանը դարձել էր արծաթափայլ հովտաշուշան և զրուցում էր իր անցալի հետ: Հնչեցին գրքի խմբագիր Վարուժան Խաստուրի, Վրեժ Սարուխանյանի և այլոց ելույթները, ովքեր մեզ տարան հեղինակի մանկության օրրանը և նրա գրքի պայծառ էջերը, ուր սերն ու կարոտն էին թագավորում:
Հիքսոս Արթուր 
Բարի կեսգիշերն անց հայեր ջան... Երեկոյան, բույլ մը հրաշալի մարդկանց հետ հանդիպեցի... ոմանց հետ առաջին անգամ էի հանդիպում... Առիթը, ֆեյսբուքյան ընկերներից Մարգո Մնացականյանի «Ճերմակաշուշան Անուրջներ» գրքի շնորհանդեսն էր... բայց ասես վաղուցվա մտերիմների հավաքույթ լիներ... շատ հագեցած օր էր, առանձնահատուկ շնորհակալություն կազմակերպիչ «մեղավորին»՝ Տիգրան ՊետրոսՅանցին
Պերճ Դոլինյան
Շնորհավորում եմ Մարգո ջան: 
Նորանոր հաջողություններ և ստեղծագործական գործունեություն եմ մաղթում: Գեղեցկությունդ և ժպիտդ թող միշտ զարդարեն քեզ և քեզ շրջապատող բարեկամներիդ:

 

Просмотров: 903 | Добавил: Mankavarj | Рейтинг: 4.5/2
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Փնտրել
Օրացույց
«  Օգոստոս 2015  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւբՇբԿր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31
Արխիվ
Block title
Block content
ԿԱՅՔԻ ՕՊԵՐԱՏՈՐ ԱՐՄԵՆ ԷԴՈՒԱՐԴԻ ՄԿՐՏՉՅԱՆ.e-mail-armen193@mail.ru© 2021 Хостинг от uCoz