Հայաստանի անկախության օրվա առթիվ
ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ,
ՆԿԱՐՆԵՐԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ
Հայաստանի Հանրապետության Անկախության օրվան ընդառաջ Խաչատուր Աբովյանի անվան Մանկավարժական համալսարանի գիտական գրադարանում կազմակերպվեց Համալսարանի գեղարվեստական կրթության ֆակուլտետի կերպարվեստի բաժնի մագիստրոսական կրթության 2-րդ կուրսի ուսանող Գագիկ Ավետիսյանի «ՀԱՅՐԵՆԻ ԵԶԵՐՔՈՎ» խորագրով միջոցառումը՝ «Միր Բաշիր» ուսումնասիրության շնորհանդեսը և Արևմտյան Հայաստան կատարած նկարների ցուցահանդեսի բացումը:
Մասնակցում էին տարբեր ֆակուլտետների ուսանողներ, դասախոսներ: Եկել էր նաև Արցախյան պատերազմի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը:
Միջոցառման բացման խոսքն ասաց գիտական գրադարանի տնօրեն, Արցախյան պատերազմի մասնակից, պահեստի փոխգնդապետ Տիգրան ՊետրոսՅանցը:
Գրքի մասին խոսք ասաց հիմնական գրախոս, քաղաքական գիտությունների դոկտոր Լևոն Շիրինյանը:
Հեղինակին ողջունեցին և հաջողություններ մաղթեցին գեղարվեստական կրթության ֆակուլտետի փոխդեկան Արմինե Բաղդասարյանը, դասախոսներ Մարտիրոս Բադալյանը, Սաթենիկ Մելիքյանը, Արկադի Տեր-Թադևոսյանը, ուսանողներ Անի Ամիրջանյանը, Վահան Ավետյանը:
Գրքի գրվելու հանգամանքների, ցուցահանդեսում ներկայացված նկարների մասին խոսեց Գագիկ Ավետիսյանը: Նրա խոսքի ընթացքում էկրանին ցուցադրվեցին կադրեր Պատմական Հայաստան կատարած այցելության թեմաներով:
Անուշ ԲԱԲԱՅԱՆ
Լուսանկարները՝ հեղինակի |