Երեքշաբթի, 03.12.2024, 19:38
Ցանկ
Հարցումներ
Օգտվում եք մեր գրադարանից
Всего ответов: 11469
Օնլայն-Օֆլայն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Մուտքի ձև
free counters
Главная » 2016 » Օգոստոս » 11 » ՍԱՀՄԱՆ
17:59
ՍԱՀՄԱՆ

ԱՅՑ ԱՌԱՋՆԱԳԾԻ ԶՈՐԱՄԱՍԵՐ

Ժիրայր Թովմասյան

Յուրի Աբրահամյան

Օգոստոսի 2-5-ը ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի անդամները շրջայցը կատարեցին Արցախի պաշտպանության բանակի զորամասեր և առաջնագիծ:
Հասարակական խորհրդի անդամներին՝ ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական Գեղամ Հարությունյանին, «Զորավար» բարեգործական հիմնադրամի տնօրեն Տիգրան Պետրոսյանցին, Երևանի պետական համալսարանի ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի տնօրեն Վահագն Վարագյանին, «Հայկական Փի Ար ասոցիացիա» գիտատեղեկատվական ՀԿ-ի նախագահ Աստղիկ Ավետիսյանին, «Դիալոգ» մամուլի ակումբի տնօրեն Սյուզաննա Բադոյանին ընդունեց Պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալ, գեներալ-մայոր Վարդան Բալայանը
Խորհրդի անդամները ոչ պաշտոնական հանդիպում ունեցան Արցախի վարչապետ Արա Հարությունյանի և փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանի հետ:
Շրջայցի ընթացքում խորհրդի անդամները հանդիպումներ ունեցան գնդապետներ Գևորգ Մանգասարյանի, Կարեն Գրիգորյանի, Արամ Չիլինգարյանի, Գեղամ Գաբրիելյանի, փոխգնդապետներ Արամ Հայրիյանի, Մարտին Ջհանգիրյանի, Վահան Ոսկանյանի, մայոր Խորեն Ասրյանի ղեկավարած զորամասերում, այդ զորամասերի պաշտպանական բնագծերում: 
Խորհրդի անդամները հանդիպեցին ժամկետային զինծառայողների, նորերս զորակոչված ու դեռևս զինվորի այբուբենը սովորող նորակոչիկների հետ, ծանոթացան նրանց սոցիալ-կենցաղային պայմաններին: Հետևեցին առաջնագծում իրականացված և շարունակվող շինարարական, ռազմատեխնիկական համալրման ու ինժեներական աշխատանքների ընթացքին:
Ամենաակնառուն, որ տեսանելի էր ամենուր հրամանատար-զինվոր հարաբերությունները բացարձակ նոր որակի էին, առկա էր հայր-որդի, եղբայր-եղբայր հարաբերությունը, բոլորը մեկի, մեկը բոլորի համար սկզբունքը: Հրամանատարները հպարտությամբ էին պատմում ապրիլյան պատերազմում իրենց դիրքապահ զինվորների, սպաների քաջագործության, անձնուրացության մասին: 
Առաջնագծում ծառայություն իրականացնող զինվորների տրամադրությունը արդարացված բարձր էր: Զինվորները, որ մասնակցել էին պատերազմական գործողություններին, կարողացել էին կանգնեցնել թշնամուն և, ի վերջո, խափանել նրանց ներթափանցման փորձը, հարգանքով էին խոսում մարտերը ղեկավարած հրամանատարների, իրենց զինակից ընկերների անձնուրաց քաջագործության մասին: Նրանց տրամադրությունը բարձր էր, հոգեպես ու ֆիզիկապես պատրաստ էին հայրենի եզերքի պաշտպանությանը: Յուրաքանչյուրն իր տեղում գերազանցորեն տիրապետում էր իր անելիքին, գիտեր իր գործողությունների հաջորդականությունը ցանկացած իրավիճակում: Խորհրդի անդամներին առանձնապես հիացրեց դիրքերից մեկը, որտեղ ծառայում էին իրենց գործի իսկական վարպետները՝ դիրքի պատասխանատու, կրտսեր սերժանտ Արտակ Կիրակոսյանի, նրա օգնական, շարքային նռնականետորդ Խաչատուր Հովհաննիսյանի գլխավորությամբ: Այստեղ ամեն ինչ արված էր թշնամու ցանկացած ոտնձգությունը ժամանակին կանխելու ուղղությամբ: 
Խրախուսելի էր, որ ամենուր դիրքապահ զինվորների 30-40 տոկոսը բուհերի առաջին կուրսն ավարտած ուսանողներ էին, որոնք հայրենիքին ծառայելը իրենց կենսագրության ամենալուսավոր փաստն էին համարում և շեշտում էին, որ ծառայությունից հետո առավել սիրով կշարունակեն ուսումը բուհերում: Նրանց թվում էին նաև Մանկավարժական համալսարանի պատմության և իրավագիտության ֆակուլտետի իրավաբանական բաժնի առաջին կուրսի ուսանող Ժիրայր Թորոսյանը, գեղարվեստական կրթության ֆակուլտետի նկարչական բաժնի մագիստրոս Յուրի Աբրահամյանը:
Շատ կարևոր էր, որ հաշվի առնելով ապրիլյան պատերազմի ժամանակ երևան եկած թերությունները, ահռելի ինժեներական-շինարարական աշխատանքներ էին կատարվել ամբողջ առաջնագծում: Դիրքերը գրեթե ամենուր տեխնիկապես վերազինվել էին: Առկա էին և գիշերային, և ցերեկային տեսասարքեր, որոնք ավելի ապահով էին դարձրել զինվորների ծառայությունը առաջնագծում, ինչպես նաև տեսանելի էին դարձրել թշնամու ցանկացած շարժը բավականին խորությամ:
Հասարակական խորհրդի անդամները զորամասերում հետաքրքրվեցին սահմանափակումով զորակոչված զինվորների ծառայական խնդիրներով, տարբեր զորամասերում հանդիպեցին նման զինվորների հետ: Սահմանափակումով զորակոչված զինվորները բոլորն էլ ծառայում էին ըստ իրենց համար սահմանված կարգավիճակի:
Մի շարք զորամասերում խորհրդի անդամները մասնակցեցին նորակոչիկների սննդի ընդունման, զորատարածքներում նոր կառուցվող զորանոցների, ճաշարանների կառուցման գործընթացներին: 
Այցեր եղան նաև Մարտակերտի և Մեխակավանի հոսպիտալներ: Նշված հոսպիտալներն ապրիլյան պատերազմի օրերին առաջինն են ընդունել վիրավոր զինվորներին, սպաներին և առաջին օգնություն կազմակերպել ու առաջին անհետաձգելի վիրահատություններ կատարել: Հոսպիտալներում ստեղծված են բոլոր պայմանները թե խաղաղ պայմաններում, թե մարտական գործողությունների ժամանակ անհրաժեշտ օգնություն իրականացնելու համար:
Հասարակական խորհրդի այցը արդյունավետ էր:

Տիգրան ՊետրոսՅանց

Հասարակական խորհրդի անդամ
Մանկավարժական համալսարանի գիտական գրադարանի տնօրեն
«Զորավար» բարեգործական հիմնադրամի տնօրեն

Просмотров: 1313 | Добавил: Mankavarj | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 2
2 Rpngbc  
0
buy atorvastatin 40mg without prescription <a href="https://lipiws.top/">atorvastatin 40mg us</a> order atorvastatin 20mg online cheap

1 Vwriwy  
0
order atorvastatin for sale <a href="https://lipiws.top/">order atorvastatin 10mg online cheap</a> buy lipitor 10mg for sale

Имя *:
Email *:
Код *:
Փնտրել
Օրացույց
«  Օգոստոս 2016  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւբՇբԿր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031
Արխիվ
Block title
Block content
ԿԱՅՔԻ ՕՊԵՐԱՏՈՐ ԱՐՄԵՆ ԷԴՈՒԱՐԴԻ ՄԿՐՏՉՅԱՆ.e-mail-armen193@mail.ru© 2024 Хостинг от uCoz