ԻՄ ՈՒՍՈՒՑԻՉԸ
Մանկավարժ, մատենագետ, գրադարանագետ, գրքագետ Քնարիկ Կորկոտյանը եղել է իմ դասախոսը կուլտուրայի ֆակուլտետի գրադարանագիտության և մատենագիտության բաժնում սովորելուս տարիներին: Ավելի ուշ դարձել ենք գործընկերներ, երբ նույն ամբիոնում անցել եմ դասախոսական աշխատանքի: Մարդկային իր հատկանիշներով գրավող էր, ընկերային հարաբերությունների մեջ կարեկից ու արժեվորող: Այսօրվա հեռավորությունից ևս տեսանելի է նրա ձեռագիրը իր սաների գործերի մեջ:
Ու առավել նկատելի է մարդը, երբ նրա ժառանգն է կողքիդ: Այսօր համալսարանում սովորում է իմ Ուսուցչի թոռը՝ Մհեր Կորկոտյանը:
Տողեր Մհեր Կորկոտյանի ֆեյսբուքյան էջից:
«...Գործն է անմահ, լա՛վ իմացեք,
Որ խոսվում է դարեդար,
Երնե՜կ նըրան, որ իր գործով
Կապրի անվերջ, անդադար։
Մեծ և երբևէ լավագույն անակնկալն իմ կյանքում։ Երբ պարզապես հաճախակի այցս գրադարան բերում է անմոռաց րոպեներ: Անսպասելի անակնկալից մեծ է նաև հուզմունքս, խոսքերը բավարար չեն լինում նկարագրել տպավորությունները։ Համազոր պատկերացում առ այն, որ քայլում ես փողոցով և հանկարծ անսպասելի տեսնում ես վեր խոյացող արձանդ...
Տպավորիչ էին պարոն ՊետրոսՅանցի հետևյալ խոսքերը. «Ուսուցչին պետք է հիշել։ Ես հիշում և հարգում եմ ուսուցչիս, հատկապես որպես Մարդ»։ Եվ այս անմոռաց խոսքերը ուղղված են տատիկիս՝ Քնարիկ Կորկոտյանին։
Այստեղ է արտացոլվում հոգու կենդանի անմահությունը։
Տատիկիս ծննդյան օրը խորհրդանշում է տասնմեկ թիվը։ 11-ը իմ հաջողության թիվն է նաև։ Ես հավատում եմ, որ այս փաստը խորհրդանշում է տատիկիս հոգևոր անբաժան կապը»:
... Ես ևս պիտի ճակատագրին ասեմ շնորհակալություն, որ Քնարիկ Կորկոտյանը եղել է իմ ուսուցիչը:
Տիգրան ՊետրոսՅանց |