«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #167, 21-09-2011 ՄԵԿ ԱՇԽԱՏԱՎԱՐՁՙ ՏՈՆԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ Անկախության
 20-ամյակի կապակցությամբ Խ. Աբովյանի անվան հայկական պետական 
մանկավարժական համալսարանը բազմաբնույթ միջոցառումներ է իրականացրել` 
տոնական համերգներ, գիտաժողովներ, հանդիպումներ հեղինակավոր գիտնականների 
հետ եւ այլն: Հանրապետության անկախության հոբելյանի 
կապակցությամբ Մանկավարժական համալսարանի ղեկավարությունը անակնկալ էր 
պատրաստել իր աշխատակիցների համար. մեկ աշխատավարձի չափով պարգեւատրել է 
համալսարանի բոլոր աշխատակիցներին` 1600 հոգու: Հիշեցնենք,
 որ այս տարի 40 տոկոսով արդեն բարձրացել է ՀՊՄՀ-ի պրոֆեսորադասախոսական 
կազմի, ինչպես նաեւ մյուս աշխատակիցների ամսական աշխատավարձը:   |