ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԸ ԳՐԱԴԱՐԱՆՈՒՄ
Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի պատմության և իրավագիտության ֆակուլտետի դասախոսներն ու ուսանողները բարեկամական հարաբերություններ ունեն հանրապետության շատ դպրոցների ուսուցիչների և աշակերտների հետ: Բարեկամությունն առավել խորանում է փոխայցելությունների արդյուքում:
Ապրիլի 30-ին փոխադարձ այցելությամբ համալսարան էին եկել Երևանի Շևչենկոյի անվան թիվ 42 ավագ դպրոցի 11-12-րդ դասարանների մի խումբ աշակերտներ՝ ուսուցչի ղեկավարությամբ:
Նրանք ծանոթացման կարգով եղան գիտական գրադարանի հումանիտար և պատմական գրականությունների ընթերցասրահներում:
Գիտական գրադարանի տնօրեն Տիգրան ՊետրոսՅանցը հանգամանորեն ներկայացրեց գրադարանի պատմությունը, ներկայումս համալսարանում ընթերցանությանն ուղղված ռազմավարությունը, դասական՝ գրքային և ժամանակակից՝ համակարգչային ուղղությունների միավորման արդյունքները, պատասխանեց աշակերտների հարցերին և կոչ արեց նրանց դպրոցն ավարտելուց հետո ուսումը շարունակել Մանկավարժական համալսարանում:
Հանդիպման ավարտին, արդեն ձևավորված ավանդույթի համաձայն, Տիգրան ՊետրոսՅանցը թիվ 42 ավագ դպրոցի գրադարանին նվիրեց իր «1000 հայազգի գեներալներ, ծովակալներ» գիրքը:
Աննա ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
ավագ գրադարանավար |